00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:29
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը հաճույքով էի նկարում. ռուս տիեզերագնացը պատմում է` ինչու է նկարել Երևանը

Բաժանորդագրվել
Ռուս տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին հիացած է Հայաստանի գեղեցկությամբ, ինչը բազմաթիվ անգամ նկարել է տիեզերքից։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայերը տիեզերագնացության ոլորտում մեծ ներուժ ունեն, բայց դրա համար հսկայական ռեսուրսներ են պետք, ինչը Հայաստանը չունի։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ռուս տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին։

Նա այն տիեզերագնացն է, որ 2017 ու 2018 թվականներին տիեզերական թռիչքների ժամանակ նկարել է Երևանը, Արարատ լեռը, Սևանա լիճը և լուսանկարները հրապարակել համացանցում։

Озеро Севан зимой - Sputnik Արմենիա
Ողջույն տիեզերքից. Սևանա լիճը` ռուս տիեզերագնացի դիտակետից

Հայաստանը լուսանկարելու գաղափարը ծնվել է թռիչքի ժամանակ։ Նա առաջին անգամ Հայաստանում է եղել 2014 թվականին և դասախոսություններ կարդացել մեր երկրում։ Հայաստանում և հատկապես Երևանում այնպիսի մթնոլորտ է զգացել, որը, նրա խոսքով, աշխարհում ուրիշ ոչ մի տեղ չես գտնի։

«Ես տիեզերքից հաճույքով էի լուսանկարում Սևանը, Երևանն ու Արարատը։ Ծանոթ վայրերն ավելի հեշտ է գտնել, քան այն տեղանքները, որոնք երբեք չես տեսել։ Կայանն այնքան արագ է թռչում, որ 10 վայրկյանում դժվար է կողմնորոշվել ու լավ կադր անել», – պատմում է Ռյազանսկին։

Տիեզերագնացի բոլոր լուսանկարները մեծ աղմուկ են բարձրացրել սոցցանցերում։ Աղմկահարույց լուսանկարներից վերջինը նա հրապարակել է փետրվարի 14–ին Facebook–ի իր էջում։ Լուսանկարներում պատկերված է Վանա լիճը, որը սրտի ձև ունի։

Ռյազանսկին ասում է, որ հայերի պես գեղեցիկ ու խելացի մարդիկ տիեզերքի նվաճման հարցում մեծ ներուժ ունեն, բայց Հայաստանն այսօր այդ ոլորտը սեփական ուժերով զարգացնելու միջոցներ չունի։

Гора Арарат (Сис и Масис). Армянское нагорье (нынешняя территория Турции) - Sputnik Արմենիա
Ռուս տիեզերագնացն Արարատը նկարել է տիեզերքից

Այդ հարցը կարող է լուծվել, եթե Հայաստանը մասնակցի միջազգային ծրագրերին։ Նա վստահ է, որ եթե Հայաստանը կարողանա տիեզերական սեփական ծրագիր մշակել, լավ մոտիվացիա կլինի երեխաների, դպրոցականների տիեզերական հորիզոնը զարգացնելու համար։

Դրա համար տիեզերական կորպորացիաներ են պետք, որոնց շրջանակում միջազգային խումբը կկարողանար համատեղ նախագծեր իրականացնել։ Իսկ նման կորպորացիաներ առայժմ չկան։

Ռյազանսկին պատմեց նաև, թե ինչպես է տիեզերագնաց դարձել։

«Ես տիեզերագնաց դառնալու մասին չէի երազում, ուզում էի դառնալ գիտնական, կենսաբան ու մինչև հիմա էլ շատ եմ սիրում բնությունը։ 90–ականների վերջին, 2000–ականների սկզբին տիեզերական տեխնիկայի երկրային փորձարկող էի աշխատում։ Ու երբ Ռուսաստանի գիտությունների ակադեմիան որոշեց գիտնականների հավաքել ու հնարավորություն տալ նրանց, ես օգտվեցի դրանից», – ասաց նա։

Ռոսկոսմոսի ջոկատի փորձարկող տիեզերագնաց, Ռուսաստանի հերոս, օդաչու տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին այսօր նշում է իր ծննդյան օրը։

Լրահոս
0