00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հասարակության արմատականացումն օրինաչափ է, եթե իշխանությունը հիանում է իրենով

© Sputnik / Asatur YesayantsПротестующие у правительственного здания (18 апреля 2018). Еревaн
Протестующие у правительственного здания (18 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ հասարակության արմատականացումը վաղուց է կուտակվել, և այդ գործընթացը սրընթաց աճում է։ Երկրում քաղաքական կյանքի բացակայության և մարդկանց հույսերի ու սպասումների նկատմամբ իշխանությունների արձագանքների դեպքում արմատական տրամադրություններն ամրապնդվում են և կուտակվում` հանգեցնելով էներգիայի պարպման դրա ծայրահեղ լարվածության պահին։

Գրեթե երեք տասնամյակ Հայաստանում բացակայում է քաղաքական կյանքը` աշխուժանալով միայն համապետական ընտրություններից առաջ, այն էլ ոչ բոլոր, այլ այնպիսի, որոնք անխուսափելիորեն պետք է հանգեցնեն մի իշխող քաղաքական կառույցի հեռանալուն և մյուսի գալուն։

Депутат от фракции РПА Карине Ачемян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Դեռ չգիտեն. ինչո՞ւ ՀՀԿ–ն ոչ մի կերպ չի կողմնորոշվում ընտրությունների հարցում

Քաղաքական կյանքն աշխուժանում է միայն նրա համար, որ իշխանության հավակնող ուժը, փոխարինելով նախորդին, հասնի իր նպատակին և այդ պահից ի վեր մոռանա իր խոստումների մասին, որոնք նա բաժանել է ընտրողներին, իր ներկայացրած ծրագրերի մասին և ամբողջությամբ նվիրել իրեն իշխանության պտուղները քաղելուն։ Բնականաբար, հասարակության մեջ սկսում է դժգոհություն կուտակվել, որը հանգեցնում է էներգիայի պարբերական պոռթկումների, և լավ է, եթե այդ պոռթկումներն իրականացվում են վերահսկողության տակ և չափաբաժիններով։

Ինչպես ցույց է տալիս փորձը, էներգիայի վերահսկվող պոռթկումները, եթե դրանք չեն հասնում իրական նպատակներին,  չեն հանգեցնում  լարվածության էական նվազեցման։ Տրանսպորտի թանկացման դեմ բողոքները փոխարինվեցին «էլեկտրականով», հետո տեղի է ունեցել ՊՊԾ գնդի գրավումը, իսկ ապրիլին` բոլոր գիտեն, թե ինչ։

Այստեղ կարելի է հիշել և՛ «Դրո» խումբը 1994թ–ից, և, 2002թ–ին Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ մահափորձը, և՛ մարտի 1–ը, և՛ խորհրդարանում տեղի ունեցած սպանությունները։ Շատ բան կա հիշելու։

Следственный изолятор - Sputnik Արմենիա
Համաներումը մեծ է, բայց ոչ համընդհանուր

Հենց ապրիլ–մայիսից հասարակության արմատականացումը և բևեռացումը հասել է գագաթնակետին, և առայժմ նվազեցման զգալի միտում ցույց չի երևում։ ԱԱԾ վետերան Մարինա Մկրտչյանը, խոսելով այս թեմայի մասին, խուսափում է կտրուկ ձևակերպումներից` ձգտելով մի քանի բացատրություններ գտնել մեկ կոնկրետ երևույթի վերաբերյալ։ Եվ դա ճիշտ է, դատողությունների միակողմանիությունը կառուցողական չէ։

Օրինակ, խոսելով եկեղեցու վրա վերջերս կազմակերպված հարձակումների մասին, Մկրտչյանը դրանցում մի քանի ասպեկտ է տեսնում։ Հնարավոր է, որ դրանք ուղղորդվել են որոշակի շրջանների և կազմակերպությունների կողմից, բայց չի կարելի բացառել նաև այն, որ այդ շարժման մի քանի ակտիվիստներ հետապնդել են նաև անձնական նպատակներ, մենք նրանց շարքերից գիտենք այն մարդկանց, որոնք լիովին հարմարավետ պաշտոններ ես ստացել։

Մյուս կողմից, առանց կրակի ծուխ չի լինում, և եկեղեցին, ի դեմս իր առանձին հոգևոր այրերի, նրանց գործողությունների կամ անգործության դժգոհությունների առիթ է տվել։ Այդ պատճառն այնքան ակնհայտ է, որ անհնար է եկեղեցու և պատրիարքի նորացման համար շարժումը վերագրել ինչ–որ արտաքին ազդեցությունների կամ շահադիտական պատճառների։ Հասարակական տրամադրության ծայրահեղ դրսևորումները հենց այնպես չեն առաջանում. եթե դրանց համար հիմքեր չկան, ապա ներշնչիր, որքան ուզում ես, մարդիկ քո հետևից չեն գա։

Председатель КГД Давид Ананян на совещании у премьер-министра (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հարկայինը Հայաստանում տեղյակ կլինի բոլորից. բացատրում է Դավիթ Անանյանը

 

Մարինա Մկրտչյանը կոչ է անում չփնտրել խրթին սյուժեներ. երբեմն իրականությունն ավելի պարզ է, քան նկարում է մեր երևակայությունը` բորբոքվելով սադրիչների վարկածներով։ Նույն խորհրդարանում տեղի ունեցած սպանությունների հետ կապված` Մկրտչյանը չի բացառում, որ իրենց չիրագործած անհաջողակ Նաիրի Հունանյանի գլուխը կարող էին պտտեցնել. դա պրոֆեսիոնալ կերպով անելու միջոցներ կան։

Դժվար է իրեն որոշակի տեսակի մարդկանց մեսիա համարելը, դրա համար բարենպաստ հող կա։ Բայց արմատապես սխալ է միակողմանի մոտեցմամբ ղեկավարվելը, այնպիսի բարդ երևույթը, ինչպիսին է հասարակությունում անհանդուրժողականության աճը, զարգանում է մի շարք պատճառներից` մեծ ու փոքր։ Չէ որ մեզանից յուրաքանչյուրը տեղի ունեցող դեպքերն անցկացնում է թե՛ անձնական, թե՛ հասարակական պրիզմայով, իսկ այդ պրիզմաներից որն է ավելի շատ փոխում, արդեն անհատական է։

Сейшельские острова - Sputnik Արմենիա
Օֆշորային փողեր. Հայաստանում քննարկում են հարկերից խուսափելու դեմ ընդհանուր պայքարը

Երբ իշխանությունը լռում է և չի արձագանքում ինչ–որ կարևոր իրադարձության, հասարակությունը միշտ սկսում է բորբոքվել։ Որքան երկար է տևում իշխանության լռությունը և անգործությունը, այնքան մեծ դժգոհություն է կուտակվում մարդկանց մեջ, այնքան պայթյունավտանգ է դառնում այդ ծայրահեղ զանգվածը։

Հիմա դեռ ակտուալ է «սևերի» և «սպիտակների» բաժանելը նրանց, ովքեր կողմ կամ դեմ են հեղափոխությանը։ Առայժմ տրամաբանական փաստարկները վատ են գործում, պետք է ժամանակ անցնի, որպեսզի զգացմունքները հանդարտվեն։ Եվ այդ ժամանակ հանկարծ կպարզվի, որ այդ «սևը» հակահեղափոխական չէ, դրա համար պետք է հանգստանալ և հանգել պարզ իրողության ընկալման. ամենից բարձր են երկրի, պետության շահերը, իսկ առանձին մարդկանց քաղաքական նկրտումները պետք է ծառայեն այդ շահերին։

Եվ ուրիշ ոչ մի բանի, որովհետև այլապես արմատական էներգիան կրկին կսկսի կուտակվել։

Լրահոս
0