00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համաներումը մեծ է, բայց ոչ համընդհանուր

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցСледственный изолятор
Следственный изолятор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր Հայաստանում ուժի մեջ մտավ համաներման մասին օրենքը։ Պաշտոնական անձինք ասում են, որ այն վերաբերում է 6500 մարդու։ Ներկայիս համաներումն ամենածավալունն է, սակայն կարծես բոլորի ակնկալիքները չեն, որ արդարացվում են։

Միանգամից ասենք, որ ինքնին համաներման գաղափարը մերժողական մոտեցում չի առաջացնում, ավելի շատ` դրա մանրամասները քննարկելու ցանկություն։ Ներկայիս համաներման նախաձեռնողները բավականին համոզիչ չեն պարզաբանել դրա նպատակները, այնուամենայնիվ առանձնապես ոչ ոք դեմ չէր դրան։

Камера заключения - Sputnik Արմենիա
Համաներումը չի կարելի պոպուլիզմի վերածել. ո՞ւմ կարելի է ազատ արձակել բանտից

Իհարկե, ամենաշատը հուզվում ու բողոքում են այն մարդիկ, որոնք համաներման հույս ունեին, ու ում այն չանդրադարձավ, կամ մասամբ անդրադարձավ։ Դրա  վառ օրինակն են 2015 թվականի նոյեմբերին Նորք Մարում հայտնաբերված զինված խմբի անդամները։ Այդ գործի մի շարք մասնակիցներ, այդ թվում` խմբի առաջնորդ Արթուր Վարդանյանը, մինչ այժմ կալանքի տակ են, ու դեռ այդքան էլ հասկանալի չէ` ինչ որոշում է կայացվելու նրանց վերաբերյալ։

Տրամաբանական կլիներ, որ համաներումն այդ խմբի վրա էլ տարածվեր, եթե դրա տակ ընկան «Սասնա ծռեր» խմբի անդամները (բացի սպանության  հոդվածով անցնող մարդկանց)։ Նորքի խումբը սպանություններ չի գործել (նույնիսկ չի ծրագրել, բայց դա չես ապացույցի), ոչ մի օբյեկտ չի գրավել, ու իսկապես անհասկանալի է` ինչու այդ մարդկանց հանդեպ համաներումը կարող է չկիրառվել։

Плакат с требованием освобождения Шанта Арутюняна - Sputnik Արմենիա
Շանթ Հարությունյանն ազատ արձակվեց

Այսօր Վարդաշենի բանտից ազատ արձակվեց «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը։ Նա այնտեղ պատիժ էր կրում 2014  թվականին անարգությունների մասնակցության համար։ Նախատեսված 6 տարիներից նա գրեթե 5–ը  բանտում անցկացրեց, բայց միևնույնն է շահեկան վիճակում հայտնվեց։  Կամաց–կամաց մնացածն էլ դուրս կգան, ու դժվար թե այդ գործընթացը երկար տևի։

Հիմա  դժգոհ են բոլոր այն մարդիկ, ում վրա այդ համաներումը չի անդրադառնա։ Բացառությամբ այն մարդկանց, ում մասին նախապես ասվել է` ցմահ դատապարտյալներն ու այն մարդիկ, որոնք վերջին 10 տարվա ընթացքում օգտվել է համաներումից ու կրկին հանցանք են գործել։ Նախորդ համաներումը 2009 թ.–ին էր հայտարարվել։ Բացի այդ` համաներման արդյունքում կիսով չափ կրճատվելու է մինչև 10 տարի ազատազրկված մարդկանց չլրացած ժամկետը։

Ե՛վ բանտերում համաներման տակ չընկած դատապարտյալների, և՛ փաստաբանների ու բարեկամների շարքում արդեն դժգոհություն է հայտնվել կամ նոր է հասունանում։ 

Թե ի՞նչ թափ կստանա այդ դժգոհությունը, շուտով կտեսնենք, հնարավոր է` մեր փողոցները նորից փակվեն։

Վերջիվերջո, բոլորը չեն, որ կարող են արտահայտել իրենց ոչ լիարժեք համաձայնությունը համաներման սկզբունքների հետ, ինչպես ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Ոստիկանապետը նշել է, որ հասկանում է ՊՊԾ գնդի գրավման զոհերի բարեկամների մտահոգությունը:

Следственный изолятор - Sputnik Արմենիա
Զինված խմբի պարագլխի դեպքում համաներում չի կիրառվի. Փաշինյանին խնդրում են միջամտել

«Մենք կորցրել ենք ընկերներ, մեր լավագույններին ու այս պահի դրությամբ համաներման տեքստում նշված է, որ պետք է հաշվի առնել թե′ պատանդների կարծիքը, թե′ զոհվածների հարազատներինը», – ասել է Օսիպյանը։

Այնուամենայնիվ, նա նշել է, որ արտահայտել է իր կարծիքը համաներման տեքսի քննարկման ժամանակ ու բավարարված է դրա վերջնական տարբերակով։

Օսիպյանը նաև իր գլխավոր մտահոգությունն է հայտնել, ասելով, որ հանցածին միջավայրը կարող է վատանալ, քանի որ չեն բացառվում կրկնահանցանքները։  Դա նույնպես ասված է դիվանագիտորեն, ու անկեղծ ասաց` փափուկ։

Վեց ու կես հազար մարդ միաժամանակ ազատ են արձակվելու։ Ու՞ր պետք է գնան ու ինչո՞վ զբաղվեն։ Նրանց միայն մի փոքր մասը կկարողանա իր համար վճարովի զբաղմունք գտնել, նրանց շարքում էլ ավելի քիչ կլինեն մարդիկ, որոնց աշխատանքն ըստ արժանվույնի կվարձատրվի։ Իսկ եթե հաշվի առնենք գործատուների հասկանալի մտավախություններն ու նստածների հետ գործ չունենալու ցանկությու՞նը։

Начальник полиции Армении Валерий Осипян на церемонии выдачи дипломов выпустникам военных вузов (25 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Օսիպյան. «Ես բավարարված եմ համաներման տեքստով»

Ոչ մի դեպքում համաներման արդյունքում ազատ արձակված որևէ կոնկրետ մեկի չեմ կասկածում, թե նա, պայմանականորեն ասած, կվերցնի «դանակն» ու ու կգնա մարդկանց թալանելու, բայց խոստովանենք, որ մենք ոչ թե պարզապես «քրեական մթնոլորտի վատացման», այլև հանցանքների լուրջ ծաղկման շեմին ենք, ընդ որում` դրա տարբեր դրսևորումներով։

Որքանո՞վ դա կանդրադառնա, ընդհանուր առմամբ, հասարակության շահերի ու դրա անվտանգության վրա, մեծ մասամբ կախված է Վալերի Օսիպյանի ղեկավարած կառույցի աշխատանքից։ Այսօրվանից այդ կառույցը պետք է նորից հավաքի այն մարդկանց, որոնք ազատ կարձակվեն կամ կկրճատեն ժամկետները մինչև հաջորդ համաներում` մի տասը տարուց։

Լրահոս
0