00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
On air
17:18
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«От Ильича до Ильича». ինչով են առանձնացել հայերը հեղափոխության ժամանակ և դրանից հետո

© Sputnik / Юрий Абрамочкин / Անցնել մեդիապահոցПлощадь Ленина в Ереване
Площадь Ленина в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանում 1917 թվականի հոկտեմբերին տեղի ունեցող իրադարձություններում մարդկանց հսկայական զանգվածներ էին գործում։ Նրանց շարքում կային նաև մեր հայրենակիցները, որոնք տարբեր պատճառաբանություններ ունենին. ոմանց առաջ էր տանում համաշխարհային հեղափոխության գաղափարը, ոմանք երազում էին միասնական Հայաստանի ստեղծման մասին։

Ոմանց համար դա Հոկտեմբերյան մեծ սոցիալիստական հեղափոխություն է, ոմանց համար` պարզապես հոկտեմբերյան հեղաշրջում, իսկ ոմանք էլ ընդհանրապես չեն դասակարգում 1917 թվականի իրադարձությունները, քանի որ անտարբեր են դրանց  նկատմամբ։

Озеро Севан - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս «Սեստրիցա Նյուշան» դարձավ «Գեղանուշ». Սևանի հին ու նոր նավատորմերը

Սակայն կամա, թե ակամա դրան միլիոնավոր մարդիկ էին մասնակցում, ու նրանց շարքում բազում հայեր կային։

Թուրքերն առաջին աշխարհամարտի ժամանակ արդեն տպել էին տարածաշրջանի քարտեզը,  առանց Հայաստան կոչվող երկրի, այնպես որ պետք չէ զարմանալ, որ այսօր Երևանի ուղղությամբ որոշ հավակնություններ ունեն։ Նրանք ստիպված էին վերացնել այդ քարտեզները, քանի որ Հայաստանը մնաց, թեկուզ որպես խորհրդային պետություն, մի մեծ երկրի մի մաս, առանց իր արևմտյան մասի, առանց Սուրբ Արարատի, բայց մնաց։

Թերևս, դա մեզ համար պետք է լինի ամենակարևորը. տասնամյակներ անց մենք հնարավորություն ստացանք մեր երազանքի պետություն ստեղծել։ Ոչինչ, որ երազանքը մինչ այժմ իրականացնել չի հաջողվել, քանի որ գլխավոր պայմանը պետականությունն է, իսկ մնացածը կլինի. միայն թե ցանկություն լինի։

Анастас Микоян на приеме в посольстве по случаю пятой годовщины Кубинской революции (2 января 1964). Москва - Sputnik Արմենիա
«Արագած» սառնարան, համբուրգեր և պահածո. ինչպես է Միկոյանը երջանկացրել ամբողջ երկրի կանանց

Բնականաբար հնարավոր չէ  հիշատակել բոլոր այն հայերին, որոնք իրենց հետքն են թողել մեկ դար առաջ եղած իրադարձություններում, չես կարող հիշել ու հիշատակել, եթե բազմահատոր աշխատություն չես գրում։ Սակայն, անկախ մեր վերաբերմունքից, որոշ վառ անհատականությունների պետք է հիշատակել։

Նրանցից գրեթե բոլորը մահացել են, ընդ որում` երիտասարդ ժամանակ կամ միջն տարիքում, եզակի մարդիկ են մինչև խոր ծերություն ապրել։ 1918 թվականին մահացավ Ստեփան Շահումյանը, որի անունով կոչվում է Արցախի մայրաքաղաքը, Պռոշ Պռոշյանը, առաջինին գնդակահարել են, իսկ երկրորդը հիվանդացել է տիֆով ու մահացել հեղափոխական Մոսկվայում։

Նրանցից մի փոքր երկար ապրեց Սիմոն Տեր–Պետրոսյանը, որն ավելի հայտնի էր Կամո անունով, Իոսիֆ Ստալինի հայրենակիցն ու մանկության ընկերը։ Այն, ինչ իրեն թույլ էր տալիս Կամոն, հիմա կանվանեին թալան ու ահաբեկչություն, թեև դրանք համարձակ ու ճարպիկ էին։ Այն ժամանակ դա հեղափոխական առօրյա էր, դա գումարի «էքսպրոպրիացիա» է` ընդհատակյա գործիչների կարիքների համար։

Симон Аршакович Тер-Петросян, известный миру как Камо - Sputnik Արմենիա
Հայ հեղափոխական Կամոն խորհրդային կոմս Մոնտե Քրիստոյի կամ թիֆլիսյան Ռոբին Հուդի դերում

Հենց այդ նպատակն է բարձրաձայնվել 1907 թվականին Թիֆլիսի բանկի թալանման ժամանակ, թերևս դա Կամոյի ամենահայտնի արկածն է։ Նա իր կյանքը ողբերգական ավարտեց, նույնպես Թիֆլիսում, 1922 թվականին բեռնատարի տակ ընկավ։ Արդյո՞ք այդ վրաերթը պատահական էր, հիմա արդեն դժվար թե կարելի է ստույգ իմանալ, թեև դժվար է պատկերացնել, որ այն ժամանակ Թիֆլիսում աշխույժ ավտոմոբիլային երթևեկություն լիներ։ Այն էլ բեռնատարներով ծանրաբեռնված, բայց կյանքում ամեն բան պատահում է։

Լեգենդար հրամանատար Հայկ Բժշկյանցը (Գայ) քաղաքացիական պատերազմի ժամանակ վերցրել էր Սիմբիրսկն ու Սամարան, հետո էլ` խաղաղ տարիներին իրեն առանց բանակի չէր պատկերացնում։ Այնուամենայնիվ նրան մեղադրեցին հակահեղափոխական դավադրության մեջ 1935 թվականին և աքսորեցին։ Գայն անհավանական ու այն ժամանակներով խենթ բան արեց` փախավ տեղափոխման ժամանակ, բայց բռնվեց։ Նա այդպես էլ ճամբար չհասավ. 1935 թվականին նրան գնդակահարեցին։

Член Президиума Верховного Совета СССР Анастас Иванович Микоян. - Sputnik Արմենիա
Էսկիմո Միկոյանից կամ հայերը լավագույն դուքանդարներն են Ռոստովից մինչև պարսկական սահման

Իսկ ահա երկարակյացներից մեկը, ամեն իմաստով, իհարկե, Անաստաս Միկոյանն է։ Նա, տարբեր ժամանակահատվածներում լինելով ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդի փոխնախագահ ու Գերագույն խորհրդի նախագահ, փաստացի Խորհրդային պետության ղեկավար էր։ Այլ բան է, որ ամեն ինչ գլխավոր քարտուղարներ էին որոշում։

Ի դեպ` գլխավոր քարտուղարների մասին. Միկոյանի մասին էին ասում՝  «От Ильича до Ильича без инфаркта и паралича» (Իլյիչից Իլյիչ` առանց ինֆարկտի ու կաթվածի), նկատի ունենալով, որ Անաստաս Միկոյանը կարևոր պաշտոններ էր զբաղեցնում Վլադիմիր Իլյիչ Լենինից սկսած մինչև Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը` ոչ մի անգամ ճնշման տակ չընկնելով։ Ինքնին դա արդեն զարմանալի է։

Միկոյանը մահացել է 1978 թվականին 83 տարեկանում, վերջին տարիներին նրա մասին չէին հիշում ու նա թոշակառուի կյանքով ապրում էր Մոսկվայում. նրա գերեզմանի վրա հայերենով գրություն է արված։

Эриванская площадь, где происходил знаменитый экс - Sputnik Արմենիա
Երևան–Թիֆլիս տրանզիտ, կամ ինչպես Հարությունովը Գրիգոր-Շինարար դարձավ

Յուրաքանչյուր հաջորդ գլխավոր քարտուղար հայտարարում էր նախորդների սխալների մասին, ու այսպես էր մինչև 1983 թվականը` Բրեժնևի մահը։ Թեև Անդրոպովը, որը փոխարինեց երկրորդ Իլյիչին, մի փոքր քննադատեց նրան ու սկսեց կտրուկ քայլեր անել։

Անդրոպովը շուտով մահացավ։ Հաջորդ գլխավոր քարտուղարը` Չեռնենկոն, նույնպես շուտ հեռացավ, սակայն սա առանձնապես անսպասելի չէր, նա արդեն լուրջ հիվանդ էր երբ զբաղեցրեց այդ պաշտոնը։ Այսպես բացվեց Միխայիլ Գորբաչովի ճանապարհը դեպի իշխանություն։

Գորբաչովն օգտագործեց իր բոլոր ունակություններն ու ջանքերը, որ դառնա ԽՍՀՄ վերջին ղեկավարը.  ու իրականացրեց իր ձգտումները։

Այսպիսով 1917 թվականի իրադարձություններն էլ պարտադիր չէր կոչել Մեծ հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխություն, այն կարելի էր արդեն կոչել հեղաշրջում. ում ինչպես դուր կգար։

Ինչպես էլ կոչես՝ այն մարդկության պատմությունից հնարավոր չէ ջնջել. մանավանդ, որ  այն չափազանց մեծ ազդեցություն է ունեցել մոլորակի ճակատագրի վրա։

Լրահոս
0