00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արագած» սառնարան, համբուրգեր և պահածո. ինչպես է Միկոյանը երջանկացրել ամբողջ երկրի կանանց

© Sputnik / Лев Носов / Անցնել մեդիապահոցАнастас Микоян на приеме в посольстве по случаю пятой годовщины Кубинской революции (2 января 1964). Москва
Анастас Микоян на приеме в посольстве по случаю пятой годовщины Кубинской революции (2 января 1964). Москва - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անաստաս Միկոյանը քիչ բան չի արել ԽՍՀՄ սննդի արդյունաբերության կայացման և զարգացման համար։ Սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը պատմում է, թե ինչպես է հայտնի ժողովրդական կոմիսարը արտասահմանյան մշակումներ և տեխնիկայի նմուշներ ներմուծել խորհրդային կենցաղ և հեշտացրել խորհրդային կանանց կյանքը։

Խորհրդային ղեկավարության հնաբնակ Անաստաս Միկոյանը մեծ հայրենասեր է եղել։ Այցելելով Թուրքիա` նա պատասխանել է լրագրողների հարցերին։ Տեղի թերթերից մեկի թղթակիցը հարցրել է. «Իսկ ճի՞շտ է, որ ԽՍՀՄ-ում բնակչության կեսը հիմար են»։

Միկոյանը պատասխանել է. «Այո, մեզ մոտ նրանց թուրք են ասում»։

© Sputnik / Юрий Иванов / Անցնել մեդիապահոցԱնաստաս Միկոյան
Анастас Иванович Микоян. - Sputnik Արմենիա
Անաստաս Միկոյան

«Դու, Անաստաս Իվանովիչ, այնպիսի մարդ ես, որի համար կարևոր է ոչ այդքան կոմունիզմը, որքան լավ պաղպաղակ պատրաստելու խնդրի լուծումը», — մի անգամ Միկոյանին ասել է Ստալինը։ Դրանից հետո այդ ժամանակների քաղաքական կյանքի տրամաբանությամբ ԽՍՀՄ սննդի արդյունաբերության ժողովրդական կոմիսարը պետք է գնդակահարվեր, իսկ պաղպաղակ պատրաստելը մատնվեր մոռացության։ Բայց ո՛չ մեկը, ո՛չ մյուսը տեղի չեն ունեցել։

Միկոյանին կարելի էր գնդակահարել նաև կոտլետի, նրբերշիկի, մրգային հյութերի, արագ սառեցվող մսի և նույնիսկ սառնարանների համար։ Ոչ թե այն պատճառով, որ խորհրդային մարդուն այդ ամենը պետք չէր, այլ այն, որ Միկոյանն այդ ամենն առաջին անգամ տեսել է Նյու Յորքում` ստի, անառակության և «դեղին սատանայի» ցիտադելում։

Հերիք չէ` տեսել է, նաև մասամբ տեղափոխել է իր խորհրդային հայրենիք։ Մեր նախարարների, փոխնախարարների արտասահմանյան ուղևորությունների արդյունավետությունն այս դեպքում չենք քննարկի, այլ կսկսենք սառնարանից, որովհետև դրա դեպքում նույնպես Ստալինի աչքից ընկնելու վտանգ կար։

«Ինչների՞ս են պետք այդքան սառնարանները։ ԽՍՀՄ-ում ձմեռը երկար է, իսկ ամռանը բնակչությունը սովոր է մթերքը պահել մառաններում և սառցարաններում», — խորհրդածել է առաջնորդը։

Маршал Иван Баграмян на XXVI съезде КПСС - Sputnik Արմենիա
Ինչպես Բաղրամյանը տապալեց Հիտլերի նախագիծը

Ժողկոմը միջինասիական հանրապետություններում «խստաշունչ» ձմեռների մասին չի առարկել, բայց պատերազմից հետո սառնարանների թեման վերադարձել է։ Եվ, որքան էլ տարօրինակ է, Միկոյանն այստեղ էլ է խուսափել բռնաճնշումներից, իսկ երկիրը սկսել է օգտագործել «ԶԻԼ», «Սարատով», «Օրսկ» և, ներեցեք արտահայտության համար, «Բաքի» սառնարաններ, իսկ հետագայում հայտնվել է մեր հարազատ «Արագածը» (ճապոնական կոմպրեսորով և տանը պաղպաղակ պատրաստելու հնարավորությամբ)։

Պաղպաղակն այդքան լավ չի ստացվել, իսկ ամենահամեղը պատրաստել են Մոսկվայում (այդպես են ասել Երևանում), Սոչիում և, չգիտես ինչու, Տագանռոգում, որտեղ մեր հայրենակիցները չպետք է այդքան հաճախ լինեին։ Սառնարանները մտել են կենցաղ, միայն թե դրանց մեջ պահելու և ավելի կարևոր է` արտադրելու բան լիներ։

Միկոյանին Ամերիկայում ամենից շատ զարմացրել են համբուրգերները, որոնք մեզ մոտ կոչվել են կոտլետներ` արագ, համեղ, սննդարար։

Այդ ժամանակվա թերթերի հաղորդագրություններից. «Մոսկվայում վերջին շրջանում հայտնվել է սննդի արդյունաբերության արտադրանքի նոր տեսակ` տաք մոսկովյան կոտլետ (հետագայում դրանք սկսել են անվանել միկոյանական)։ Դրանք պատրաստվում են Մոսկովյան մսի կոմբինատում (հետագայում ստացել է Միկոյան անվանումը)։ Փոքրիկ մեքենան թողարկում է ժամում մեկուկես հազար կոտլետ։ Մոսկվայի բնակչությունը հիմա ամեն օր սպառում է մոտ 400 հազար պատրաստի կոտլետ»։

Հետո հայտնվել են մայոնեզը, կետչուպը, մատչելի շամպայնը, եգիպտացորենի փաթիլները և պահածոները, լուծվող սուրճը, չոր և խտացրած կաթը, էլ չասենք արդեն այն մասին, որ «թող բոլորը համտեսեն, թե ինչ համեղ և նուրբ են ծովախեցգետինները»։

Իսկ հիմա խոստացված խորհրդային կանանց մասին։

«Նա պետք է ազատվի պարզունակ աշխատանքից, առօրյա ծանր ընտանեկան կյանքից։ Պետք է իր տրամադրության տակ ունենա կիսաֆաբրիկատ կամ ֆաբրիկատ, որը պահանջում է միայն տաքացնել… Կորչի՛ խոհանոցային ստրկությունը», — նման գաղափար է առաջ քաշել Միկոյանը։

Երկրում ֆեմինիզմի սաղմեր նկատո՞ւմ եք։

Յուրի Օլեշան, որն այդ ժամանակ հայտնի գրող, բանաստեղծ և դրամատուրգ է եղել, գրել է. «Խոհանոցներին պատերազմ է հայտարարվել։ Կանայք, մենք կփչենք ձեր վրայից մուրը, կմաքրենք ձեր քթանցքները ծխից, ականջները` աղմուկից, մենք կվերադարձնենք ձեր գողացված ժամերը, դուք հետ կստանաք ձեր կյանքի կեսը։ Սպասե՛ք»։

Սպասեցին։ Սառնարան, հարիչ, հյութ քամող մեքենա, ինդուկցիոն սալօջախ, միկրոալիքային վառարան, բանջարեղեն կտրատող սարք… Խոհանցներում չկա մուր, ծուխ, աղմուկ։ Եվ ընդհանրապես. «Պատրաստում ենք համեղ` դուրս չգալով ինտերնետից»։

Իսկ ումի՞ց է ամեն ինչ սկսվել։ Մարդուց, որը կարողացել է ոչ միայն սառնարանի արտադրություն սկսել, այլ նաև տեղը դնել հիմար լրագրողին։

Լրահոս
0