00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որևէ որակյալ բան արտադրել, թե՞ միայն խոսել. պարզ ընտրություն

Բաժանորդագրվել
Դասագրքերի համաձայն՝ ապրանքանյութական արժեքների փոխանակումը, այն է՝ առևտուրը, առաջացել է դեռ քարե դարում։ Կացինը փոխանակում էին մուրճի հետ, իսկ արջի մորթին հիվանդ այծքաղի մսի։ Այդպես առևտուրը հասավ մինչ մեր օրերը, ընդհանուր առմամբ` առանձնակի փոփոխությունների չենթարկվելով։

Նույնիսկ մոնղոլները, իրենց ձեռքն առնելով Մետաքսե ճանապարհը, հոգ են տարել առևտրային ուղիների մասին, կառուցել դրանք սեփական հարմարության համապատասխան. ստացվեց այն, ինչը կոչեցին Pax mongolica («մոնղոլական աշխարհ – խմբ.»), որում ցամաքային և ծովային առևտրային ճանապարհների համակարգը մեկ համալիրի մեջ սահմանափակվեց։

Роберт Малли. президент Международной кризисной группы - Sputnik Արմենիա
Պատժամիջոցները չեն ստիպի Իրանին կատարել ԱՄՆ պահանջները. Օբամայի նախկին օգնական

Իսկ մոնղոլներից առաջ ինչպե՞ս էր. եթե չէին պատերազմում, ապա առևտուր էին անում։ Բայց շատ արագ հասկացան, որ մեկը մյուսին չի խանգարում։

Նայեցին և տեսան, որ ոչ բարդ հարաբերությունները, ոչ էլ պատերազմները առևտրի համար խոչընդոտ չեն։ Սկսեցին մեկը մյուսից տարանջատել, իբր քաղաքականությունը քաղաքականություն, սակայն բիզնես շահերն ամենից վեր են։  Մյուս կողմից, առևտրի ճանապարհին ստեղծվող խոչընդոտները, այսպես կոչված «սառը պատերազմների» պարտադիր ատրիբուտ  դարձան. դրա վառ օրինակը տարատեսակ պատժամիջոցներն են, որոնք ԱՄՆ–ն ուրախությամբ կիրառում է այս ու այնտեղ, պատեհ ու անպատեհ։

Աստված իրենց հետ։ Մեզ ավելի մոտ օրինակ է Թուրքիան և նրա հետ փակ սահմանները։

Անկախ այդ ամենից, երբ  Երևանի խանութներ ես մտնում, կարծես թուրքական ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդես-վաճառք լինի. ատամի խոզանակից մինչև օճառ և սննդամթերք. ամեն ինչ կա։

Галина Шушанян жительница села Дитаван Тавушской области - Sputnik Արմենիա
Հարսնացուն հյուսիսից․ Չելյաբինսկից հայկական գյուղ տանող ճանապարհն անցնում է սիրո միջով

«Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը 300 մլն դոլար է կազմում, և սա այն դեպքում, երբ մեր սահմանը փակ է, դիվանագիտական հարաբերություններ չկան, միայն ավիահաղորդակցություն կա», – այս խոսքերը հայ-թուրքական բիզնես զարգացման խորհրդի համանախագահ Նոյան Սոյակն ասել է կես տարի առաջ, մայիսին։ Եթե նույնիսկ ոգեշնչման պահին Սոյակը չափազանցել է  շրջանառությունը, ապա ոչ շատ։

Դե իհարկե, Հայաստանի մասամբ շրջափակումը բացասական է ազդում երկրի տնտեսության վրա, հիմարություն կլիներ սրա հետ վիճելը։ Եվ, օրինակ, վերջերս վրացական տարօրինակ ցույցը նույնպես  շրջափակման երգացանկից էր։  Խոսքը Վրաստանի տարածքով ավտոտրանսպորտային միջոցներով հացահատիկի փոխադրման արգելքի մասին է, որը մտցրեցին, այնուհետև չեղարկեցին. այդ մասին արագ մոռացան, հուսանք, միայն ԶԼՄ–ները, սակայն ոչ պետական չինովնիկները։

Ինչպես ցույց է տալիս միջնադարի և ներկայիս թուրք–մոնղոլական և նրանց հետ շփվելու կասկածելի հաճույք ունեցող ժողովուրդների փորձը՝ «քարավանային» ճանապարհներ միշտ էլ հնարավոր է գտնել։

Եթե կա բիզնես շահագրգռվածություն, ապա ուղիներ էլ կգտնվեն, քաղաքականությունն էլ երկրորդ պլան կգնա։

Ինչո՞ւ էր օրինակ ուղտն անփոխարինելի։ Այն պատճառով, որ զարմանալի բնազդով է օժտված. նա կարողանում է անապատի մեջ ամենալքված օազիս տանող ամենակարճ ճանապարհ գտնել, օազիս, որտեղ կա ջուր և մի փոքր էլ ստվեր։ Կենդանի լոցման կարծես լինի. զուր չէ, որ այդ կենդանուն «անապատի նավ» են անվանում։

Демир Сонмез (Швейцария) , фотограф и журналист армяно-курдского происхождения - Sputnik Արմենիա
Խոփը քարին դեմ առավ․ ինչպես Շվեյցարիան և հայ լուսանկարիչը «չգոհացրին» Էրդողանին

Այդ պատճառով շատ հավանական է, որ եթե քաղաքական գործիչների ձեռքն այլ խաղալիք տաս, շրջափակումներից ու պատժամիջոցներից բացի, որպեսզի մեծ գործարար տղամարդկանց չխանգարեն բիզնես վարել, գուցե, այլընտրանք գտնվի, օրինակ, Վերին Լարսին, իսկ երկաթգիծն էլ զարմանահրաշ կերպով սկսի աշխատել  Աբխազիայի, թեկուզ՝ Հարավային Սուդանի տարածքով։

Բիզնեսը կարծես այդ ուղտի նման լինի. ճանապարհ միշտ էլ կգտնի, այն էլ ամենակարճը, օպտիմալը, իսկ դա նշանակում է` առավել շահավետը։ Եվ եթե դու որևէ որակյալ բան ես արտադրում, ինչն անհրաժեշտ է նրան, ով գտնվում է պայմանական «պատերազմի» կամ «շրջափակման» մյուս կողմում, ապա քո արտադրանքն անպայման կհասնի նրան։ 

Այնուհետև դուք միասին կսկսեք խոչընդոտները վերացնելու հնարավորություն փնտրել, որպեսզի ապրանքն ավելի էժան լինի, և ըստ ամենայնի, ձեզ կհաջողվի դա։

Այնպես որ քիչ բան է մնում անել. դադարել միայն խոսել և սկսել որակյալ բան արտադրել, այն, ինչն այդքան անհրաժեշտ է ուրիշներին։

Լրահոս
0