ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները խորհրդարանում առաջին անգամ կհավաքվեն դեկտեմբերի 31-ին։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։
«Նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստը և նոր վարչապետի նշանակումը տեղի է ունենալու դեկտեմբերի 31-ին: Նոր տարին նոր Հայաստանում»,– գրել է նա։
© PhotoՄեսրոպ Առաքելյանի գրառումը
Մեսրոպ Առաքելյանի գրառումը
© Photo
Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։