ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Կամո Արեյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական։ Այս մասին հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի 01.11.2018թ. որոշմամբ Կամո Արեյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Արեյանը Երևանի քաղաքապետարանի հնաբնակներից է։ 1997-2001 թթ-ին եղել է Երևանի քաղաքապետի տեղակալ, 1998 թ-ի փետրվար-մայիս ամիսներին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնակատար։ Հետո նա որոշ ժամանակ աշխատել է տարածքային կառավարման նախարարությունում և 2003 թվականին վերադարձել քաղաքապետարան։ Այդ թվականից ի վեր նա եղել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը։