00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի իշխանության խոստումները կամ ինչպես օլիգարխները «հարվածային» դարձան

© Photo / official site of the Prime minister of RAИ.о. премьер-министра Армении Никол Пашинян принял участие в конференции "Инвестиции и торговля" (26 октября 2018). Еревaн
И.о. премьер-министра Армении Никол Пашинян принял участие в конференции Инвестиции и торговля (26 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում իրադարձությունները սրընթաց արագությամբ են փոխվում, նույնքան սրընթաց են ընդունվում նաև քաղաքական որոշումները։ Արմատական շուտափույթ փոփոխությունների ամպագոռգոռ խոստումների և իշխանությունների վճռական հայտարարությունների նպատակահարմարության մասին է մտորում Sputnik–ի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը։

Վերջ, անցավ այն ժամանակը, երբ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանն ու մյուսներն օլիգարխներ էին։ Հիմա նրանք սովորական աշխատավորներ են, և ամենածիծաղելին այն է, որ այդ փաստին ուզում են հավատալ նաև իրենք. արդեն սկսել են «խոշոր բիզնեսի սեփականատեր» անվանել իրենց։

Встреча премьер-министра Никола Пашиняна и председателя партии Процветающая Армения Гагика Царукяна (8 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Պարզվեց` Ծառուկյանը օլիգարխ չէ, կամ ինչն է անհասկանալի Հայաստանում. իրավիճակ է փոխվել

Լավագույն դեպքում քսան տարվա Toyota Corolla վարող հասարակության մեծ մասի համար մեկ է, թե ինչպես կանվանեն Լֆիկ Սամոյին` բալետի պարուհի Վոլոչկովա, Մենդելեևի աղյուսակի լավագույն տարր, թե միայնակ մայր, միայն թե նա ավելի շատ աշխատատեղեր ստեղծի և հարկեր վճարի բյուջե։

Ժամանակ է պետք տեսնելու համար, թե ինչ կստացվի առաջնակարգ օլիգարխներից աշխատանքային ճակատի երկրորդ կարգի մարտիկ դառնալու արագընթաց փոփոխությունից, բայց, չգիտես ինչու, ոչ ոք չի ուզում սպասել։ Ինչո՞ւ են այդքան շտապում։ Մասամբ թյուրըմբռնման պատճառով, թե արագը միշտ ավելի լավ է, մասամբ էլ` սոցիալական գենետիկայի։

Խորհրդային տարիներին մարդկանց խոստացել էին, որ կոմունիզմի օրոք լավ է լինելու (պատանեկան տխուր հուշեր)։ Նպատակին հասնելու և ժամկետներում տեղավորվելու համար առաջադրանք էին տալիս հնգամյակը կատարել չորս տարում, գերակատարել մետաղաջարդոնի հավաքման պլանը, «Ազատություն` Նելսոն Մանդելային» (վաղը ևեթ), բարելավել թողարկվող արտադրանքի որակը (այսօր առավոտից), իսկ ամենակարևորը, համախմբվել հարազատ կոմկուսի շուրջ (հավերժ)։ Համախմբվեցին կապտելու աստիճան, ոմանք զրկվեցին մազերից, մյուսները կնճիռներ կուտակեցին, բայց Գոդոն այդպես էլ չեկավ։ Ահա ձեզ կապիտալիզմ...

Никол Пашинян на предвыборном митинге Айка Марутяна (11 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նույն գույնի «նասկիներով» օլիգարխներ այլևս չեն լինելու. Փաշինյանը գնահատում է օրինապահին

Այսօրվա սերնդին խոստացել են ժողովրդի 100%-անոց իշխանություն, 100%-անոց ժողովրդավարություն, Հայաստանը որպես «թավշյա հեղափոխությունը» հաղթած երկրի ճանաչում ամբողջ աշխարհի կողմից։ Միասնաբար, բարձր, միահամուռ։

Նպատակին հասնելու թռիչքի սրընթացությունն ապշեցնող է. ընտրություններն` այսօր, նշանակումները` միանգամից, աշխատանքից ազատումները` զայրացած ժամանակ, մեղադրանքները` տաքարյուն վիճակում։ Նման արագությունները հնարավոր են միայն կատարյալ հարթ մակերեսով շարժվելու դեպքում, այլապես շրջադարձերին կա՛մ շպրտվելու ես, կա՛մ հարված ես ստանալու։ Իսկ նման դեպքերում տուժում են ինչպես վարորդները, այնպես էլ ուղևորները։

Daily Mail–ը հայտնում է. «Օդաչուները հարցման ժամանակ խոստովանել են, որ կան բաներ, որոնց մասին երբեք չեն պատմի ուղևորներին»։

Օրինակ` նրանք երբեք ինքնաթիռում գտնվող մարդկանց չեն ասի, որ չեն կարողանում գտնել օդանավակայանը, քանի որ «ներքևում լույսերը շատ են»։

Արդյո՞ք հպարտ «Հայաստան» անվանումով օդանավի հրամանատարները կկարողանան գլուխ հանել գայթակղությունների և սպառնալիքների բազմազանությունից և ճիշտ ուղղությամբ կգնան։ Չգիտեմ։

Премьер-министр Армении Никол Пашинян в Парламенте (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հուսամ` չի ստացվի այնպես, որ Միհրան Պողոսյանը Երևանում քայլելու պրոբլեմ ունենա. Փաշինյան

Կկարողանա՞ն արդյոք շտուրմանները, միչմանները, լոցմանները, չեմ խոսում էլ բոցմանների մասին, սպիտակ հանդերձանքը մաքուր պահել` չաղտոտելով կապիտալիզմի հետքերով։ Նույնպես չգիտեմ։

Իսկ ի՞նչ գիտեմ։ Գիտեմ Եվգենի Եվտուշենկոյի գրած բառերը` Առնո Բաբաջանյանի երգի համար. «Մի՛ շտապիր, երբ աչքերը աչքերին են նայում։ Մի՛ շտապիր, երբ շտապել չի կարելի։ Մի՛ շտապիր, երբ ողջ աշխարհը լռության մեջ է։ Մի՛ շտապիր, մի՛ շտապիր»։

«Մի՛ ծիծաղեցրու», – ասում էին փորձառու (և ոչ այնքան փորձառու) տնտեսագետները` ի պատասխան ԽՄԿԿ ԿԿ առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի այն հրահանգի, թե երեք տարվա ընթացքում պետք է հասնել ու առաջ անցնել Ամերիկայից մսամթերքի, կաթնամթերքի արտադրության հարցում։ Կաթնամսային վաղվա երջանկության պատրանքը շռինդով տապալվեց։ Շտապողականությունը խանգարում է։

Այսօր շատ է խոսվում (որոշ բաներ նաև արվում են), որ Հայաստանը մի քանի տարի անց առաջատար տեխնոլոգիաների համաշխարհային կենտրոն կդառնա։ Մտահոգում է դատարկահնչյուն «մի քանի տարի անց» արտահայտությունը։ Սակայն, եթե դատենք` իրական հնարավորությունները հաշվի առնելով, ըստ ամենայնի, ավելի շուտ կկարողանան հասնել նպատակին, միայն թե ժամանակ է պետք տալ։ Արևելքում ասում են. «Եթե գաս ծառի մոտ, որի պտուղները դեռ չեն հասել, և սկսես թափ տալ, ինքդ էլ դեռ չես հասունացել»։

Врио премьер-министра Никол Пашинян на Северном проспекте (17 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը սենսացիա չի տեսնում. ՀՀԿ–ն էլ կարող է պաշտոններ ստանալ

Երկրի գլխավոր բարեփոխումներ իրականացնողը հայտարարել է. «Միավորվելու, բարիկադները քանդելու ժամանակն է, այդ ժամանակներին ենք հասնում...»։

Կոնկրետ ժամկետ չի նշվում, բարիկադների ապամոնտաժման հստակ ժամկետի մասին էլ խոսք չկա։ Գետի երկու ափերն իրարից բաժանելը շատ արագ հաջողվեց, բայց կրկին միացնելը հեշտ գործ չէ։ Իսկ առանց դրա անհնար է։

Աշխարհի ամենաերկար կամուրջը (55 կմ է) Չինաստանում սկսեցին կառուցել 2009 թվականին և շահագործման հանձնեցին երկու տարի ուշացումով. խանգարեցին տեխնոլոգիական չնախատեսված բարդությունները։ Սակայն հիմա արդեն հարյուր տարի կանգուն կմնա, կդիմակայի ցանկացած փոթորկի ու երկրաշարժի։ Սուվորովյան «աչքաչափ, արագություն, ճնշում»–ից այստեղ ամենատեղինը «աչքաչափն» էր։

... Այժմ նրանց մասին, ովքեր նոր իշխանությանը կտրականապես չեն ընդունում։ Յուրաքանչյուրի գործն է, բայց նույնիսկ այս դեպքում չարժե շտապել «չի կարող լինել», «երբեք», «ոչ մի դեպքում» արտահայտությունների հարցում։

Կյանքը ցույց կտա։

Լրահոս
0