00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բոլտոնին հաջողվե՞ց Բաքվին ու Երևանին ներքաշել ԱՄՆ-ի արկածախնդրության մեջ

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция Джона Болтона в Посольстве США в Армении (25 октября 2018). Еревaн
Пресс-конференция Джона Болтона в Посольстве США в Армении (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկացի պաշտոնյան փորձում էր հասկանալ՝ կարո՞ղ է արդյոք Վաշինգտոնը հույս դնել հարավկովկասյան մայրաքաղաքների աջակցության վրա, եթե որոշվի Իրանին հարված հասցնել։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի այցը Հարավային Կովկասի երկրներ յուրահատուկ հետախուզություն էր իրանական ուղղությամբ գործողությունների հնարավոր ակտիվացումից առաջ։ Ամերիկացի պաշտոնյան փորձում էր հասկանալ՝ կարո՞ղ է արդյոք Վաշինգտոնը հույս դնել հարավկովկասյան մայրաքաղաքների աջակցության վրա, եթե որոշվի հարված հասցնել Իրանին։

Беседа с журналистами премьер-министра Армении Никола Пашиняна после заседания правительства (11 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ջոն Բոլտոնը չի կարող խոսել իմ անունից. Փաշինյան

«Ինչպես բացատրեցի վարչապետին (խոսքը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասին է), մենք ուզում ենք հնարավորինս մեծ ճնշում գործադրել Իրանի վրա, քանի որ այն չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու նախագծերից», — ասել էր Բոլտոնը «Ազատության» ռադիոկայանի հետ հարցազրույցի ժամանակ։ Դեռ անհայտ է, թե ինչ է պատասխանել Փաշինյանը։

Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի կարծիքով` հիմքեր կան ենթադրելու, որ հայկական կողմը բանակցությունների ժամանակ հրաժարվել է մասնակցել հակաիրանական «երգչախմբին», որը մանրակրկիտ հետևողականությամբ հավաքում է Վաշինգտոնը։ Այդ պայմաններում Իրանի համար չափազանց կարևոր է Հայաստանի՝ որպես վստահելի ու կանխատեսելի գործընկերոջ դերը։

«Բոլտոնն ասում է, որ «Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կլինի»։ Նշանակում է, որ բանակցությունների ժամանակ Երևանը ոչ միայն անընդունելի է համարել ԱՄՆ դիրքորոշումն Իրանի վերաբերյալ, այլև նշել է Իրանի հետ սահմանի կարևորությունը, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին։ Դատելով Բաքվի ուղղությամբ Թրամփի խորհրդականի ռևերանսներից՝ ամերիկացիները պետք եղած ժամանակ կարող են հույս դնել Ադրբեջանի աջակցության վրա», — նշեց Ոսկանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ դա ոչ ուղղակիորեն հաստատում է նաև Բոլտոնի այլ, արդեն Բաքվում հնչեցրած հայտարարությունը։ Լրագրողների հետ զրույցում պաշտոնյան ասել էր, որ Ադրբեջանի ղեկավարության հետ ինտենսիվ բանակցություններ է անցկացրել, այդ թվում՝ Իրանի հարցով։

«Քննարկել ենք Թեհրանին զսպելուն ուղղված քայլերը, ինչպես նաև միջուկային ծրագիրը», — ասել է Թրամփի խորհրդականը։

Ադրբեջանը որպես հակաիրանական գործողությունների պլացդարմ օգտագործելու ամերիկյան ձգտման մասին խոսում է նաև ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կրիլովը։ Սակայն նա դժվարանում է ասել՝ արդյո՞ք Բաքուն կհամաձայնի այդ դերը ստանձնել։

Пресс-конференция Джона Болтона в Посольстве США в Армении (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանին Ջոն Բոլտոնը «ռազմավարական գործընկեր» չանվանեց

«ԱՄՆ-ն բազմիցս փորձել է Հարավային Կովկասը վերածել Իրանի, նաև Ռուսաստանի դեմ աշխարհաքաղաքական հարթակի։ Վաշինգտոնն ընդհանուր Կովկասյան տուն ստեղծելու նախագծեր ուներ, որտեղ մի պահ նույնիսկ ուզում էր ներառել Հյուսիսային Կովկասը։ Սակայն այդ նախագծերը չեն իրականանա թեկուզ միայն Հայաստանի ու Ադրբեջանի սուր առճակատման պատճառով», — ասաց Կրիլովը մեզ հետ զրույցում։

Նրա խոսքով՝ Բոլտոնը հիմա էլ է առաջարկում կողմերին Ղարաբաղի հակամարտության լուծում գտնել։ Միաժամանակ ամերիկացիները կարող են ճգնաժամի լուծման իրենց տարբերակներն առաջարկել, ինչպես դա արվել է նախկինում։

Ամերիկացիները կարող են իքս քանակի լուծումներ առաջարկել՝ տարածաշրջանային հակամարտությունների, այդ թվում՝ ղարաբաղյան հարցի հետ կապված, բայց մեծ հարց է՝ կողմերը կհավատա՞ն ամերիկացիների խոստումներին ու բաղադրատոմսերին։

Կրիլովը կարծում է, որ եթե ԱՄՆ-ն միանգամից կարող է դուրս գալ Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից, ապա անհասկանալի է՝ ինչպես կարելի է այլ իրավիճակներում հավատալ Վաշինգտոնի խոստումներին։ Համապատասխանաբար ո՛չ Երևանը, ո՛չ էլ Բաքուն այնպիսի քայլ չեն անի, ինչն «ամերիկյան» կախման մեջ կգցի իրենց, քանի որ ամերիկյան քաղաքականությունը չափազանց անկանխատեսելի է։

Լրահոս
0