00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փշատավանն անհանգստացած է, իսկ պաշտոնյաները լուռ են. կվերադարձնե՞ն սահմանապահ ուղեկալը

© Sputnik / Asatur YesayantsАрмяно-турецкая граница
Армяно-турецкая граница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տարատեսակ բողոքի ակցիաները վերջերս սովորական են դարձել. ու այսօր Արմավիրի Փշատավան գյուղի բնակիչների դժգոհության մասին լուրը սկզբում չզարմացնեց։ Փորձեցինք գլուխ հանել, պարզվեց` որ գյուղացիներին փողոց են հանել ոչ կենցաղային խնդիրները, ինչպես կարելի էր ենթադրել։ Բանն այն է, որ գյուղը հենց թուրքական սահմանի մոտ է։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Արմավիրի Փշատավան գյուղում որոշ տներ սահմանից 100–150 մետր հեռավորության վրա են։ Ժամանակին այնտեղ սահմանային ուղեկալ կար։ 2015 թվականին այն վերացրեցին. հիմա ուղեկալներ կան հարևան գյուղերում, հեռավորությունը դրանց միջև մոտ 15 կմ է, իսկ Փշատավանն այդ գծի մոտավորապես կեսում է ու ուղեկալներ չկան։

Սահմանային ուղեկալի վերացման պաշտոնական պարզաբանումը որոշ «օպտիմիզացիան» է։  Բառի նշանակությունից կարելի է դատել, որ այն ենթադրում է այդ հատվածում սահմանի հսկողության համակարգի ու կարգի բարելավում։ Բայց եթե գյուղացիներին լսենք, այդպիսի օպտիմիզացիան նրանց չի հանգստացնում։ Քանի որ վերջին ամիսներին պետական սահմանի խախտման դեպքերը շատացել են, նրանց մտահոգում է իրենց անվտանգության հարցը։

Գյուղապետ Ազատ Քարամյանն իրավիճակը պարզաբանելիս ասում է, որ մեր ուղեկալը հանել են ու հիմա գյուղի դիմաց թուրքական դիրքն է։ Քարամյանն ասում է, որ մարդիկ լրջորեն անհանգստացած են իրենց տների ու երեխաների ապահովության հարցով. այստեղ երբեք չգիտես` սահմանից այն կողմ գտնվող մարդկանց մտքով ինչ կարող է անցնել։

Ե՛վ նախկինում, և՛ հիմա փշատավանցիները, ինչպես նաև Հայաստանի սահմանային այլ գյուղերի բնակիչներ անմիջապես շփում ունեն ռուս և հայ սահմանապահների հետ։ Նրանք օգնում են ձերբակալել սահմանախախտներին, բայց հիմա վստահեցնում են, որ եթե ինչ–որ բան լինի, ստիպված են լինելու իրենց ուժերով գործել։ Իհարկե, վայրկյանական կհաղորդեն մոտակա ուղեկալին, սակայն օգնությունը կարող է ուշանալ, հատկապես, եթե խախտողը զինված լինի։

Բացի այդ, գյուղացիները վստահ են, որ այն կողմից եկող խոշոր սադրանքներից պահպանում է ռուսական դրոշի ներկայությունը։

Ամեն մարդ, ով խոսել է սահմանապահ զորքերի հրամանատարության ներկայացուցիչների հետ, ընդգծում էր, որ բուն սահմանապահների դեմ բողոք չունի, հակառակը, մարդիկ ուզում են, որ նրանք ավելի շատ լինեն։

Ռուսական սահմանապահ զորքերի ու ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչները, որոնց, իհարկե, պետք էր լսել, այդքան վատատեսորեն տրամադրված չեն։ Զինվորականները հանգիստ են ու վստահ, որ կարող են օպերատիվ կերպով արձագանքել. վերջեվերջո հսկողության համակարգն ու ամբողջ տեխնիկան նույնն է մնացել, այն ոչ ոք չի ապամոնտաժել ու չի պատրաստվում դա անել։

Айк Наапетян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Նահապետյան. «Սահմանախախտների ու սահմանախախտումների թիվն առաջիկայում կարող է աճել»

Փշատավանի սահմանային ուղեկալի վերացման պատճառներից մեկը, զինվորականների խոսքով, կադրերի պակասն է։  Հայ–թուրքական ու հայ–իրանական սահմանը հսկելու համար չափազանց քիչ ժամկետային զինծառայողներ են տրամադրվում. տարեկան 30 մարդ չորս ջոկատի համար (Արտաշատի, Արմավիրի, Գյումրու ու Մեղրիի), փաստացի դա մեկ ջոկատի համար 7 մարդ է։ Իսկ պայմանագրայինների անհնար է անվերջ հավաքել, ահա և ստիպված են հարմարվել ունեցածին։

Անհանգստանալու առիթ չկա, ասում են զինվորականները, մարդիկ հավատում են նրանց ու գիտեն, որ նրանք չեն հապաղի օգնության հասնել։ Բայց չի կարելի չհամաձայնել, որ շատ անհանգիստ է ապրել ու հող մշակել մեղմ ասած ոչ այդքան բարիդրացիական տրամադրվածություն ունեցող հարևանի հետ սահմանին։  Հատկապես` հաշվի առնելով Թուրքիայի ազգամիջյան հակասությունները, որոնց մասին տեղացիները,  իհարկե, գիտեն։

Իսկ սահմանը հատում են ոչ միայն Թուրքիայի, այլև Իրանի քաղաքացիները, նաև Աֆղանստանի ու Բանգլադեշի քաղաքացիները։ Բնականաբար, մարդիկ, որոնք ամեն օր հեռուստատեսությամբ տեսնում ու նորություններում են կարդում  են անվերջ ահաբեկչությունների մասին, չեն բացառում, որ մի անգամ դժբախտությունը կարող է թակել նաև իրենց դուռը։ Ու պատասխանատու մարմինները պետք է համամիտ լինեն նրանց այս մտահոգության հետ, համենայն դեպս լսել մարդկանց, ու հնարավորության դեպքում միջոցներ կիրառել։ Իսկ փաստարկների հիման վրա նրանց հանգստացնելը պարտադիր է։

Եվ ահա ինչն է զարմանալի. փշատավանցիները դուրս են եկել իրենց պահանջներով կամ խնդրանքներով, ում ոնց դուր է գալիս, առավոտյան ժամը իննի շրջանում. Sputnik Արմենիան գյուղ հասավ հինգ ժամ անց:

Փշատավան չէին ժամանել ո՛չ մարզպետը, ո՛չ ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչները, որոնք իրավասու են լուծել այդ հարցերը։

Տեղում էին ՀՀ–ում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը` սահմանային ուղեկալի հրամանատարի  հետ, որը խոսում էր բնակիչների հետ, ու մի քանի ոստիկաններ, թեև ցույցի վայրում ոչ մի կռվի կամ այլ անկարգության մասին, բնականաբար, խոսք չկար։

Армяно-турецкая граница - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ են հաճախակիացել հայ-թուրքական սահմանի հատման դեպքերը. փոխգնդապետի բացատրությունը

Գյուղացիներից մեկը, որը լրագրողին ԱԱԾ–ի լուրջ դեմքի տեղ էր դրել, հիասթափված ասաց, որ երևանցի թղթակիցն ավելի արագ տեղ հասավ, քան Արմավիրի մարզպետը։

17.00–ի տվյալներով` նշված պաշտոնյաներից ոչ ոք այդպես էլ չայցելեց գյուղ, թեև Ազատ Քարամյանը հեռախոսազրույց էր ունեցել մարզպետարանից ինչ–որ մեկի, հնարավոր է, հենց մարզպետի հետ։ Նշենք, որ Արմավիրից Փշատավան ճանապարհը տասը րոպե է տևում։

Կարելի է հասկանալ,  որ նոր իշխանությունները հիմա զբաղված են արտահերթ ընտրություններով, որոնց անցկացման համար չեն խնայի ո՛չ ջանք, ո՛չ փաստարկ։ Եթե իշխանությունները շարունակեն այդպես վարվել փշատավանցիների հետ, ապա ես չեմ կարող պնդել` ում օգտին կքվեարկի գյուղը ընտրությունների ժամանակ։ Փոխարենը միանշանակ հասկանալի է` ում օգտին չի քվեարկի։

Իսկ այդ մարդիկ քմահաճություն չեն անում, իրենց համար որևէ արտոնություն ու նյութական բարիք չեն ուզում։ Եվս մեկ անգամ հիշեցնենք` դա Թուրքիայի հետ սահմանակից գյուղ է, որտեղ մտահոգված են իրենց կանանց, երեխաների ու մայրերի համար։ Ու ինչու ոչ, իրենց տների համար։

Լրահոս
0