00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ են հաճախակիացել հայ-թուրքական սահմանի հատման դեպքերը. փոխգնդապետի բացատրությունը

© Sputnik / Asatur YesayantsАрмяно-турецкая граница
Армяно-турецкая граница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամենից հաճախ խախտում են սահմանի թուրքական հատվածը. մեկ պատանին չարաճճիություն է արել, մեկ հովիվն է մոլորվել, մեկ աֆղանցիներ կամ բանգլադեշցիներ են հայտնվում։ Ռուսաստանի Անվտանգության դաշնային սահմանապահ ծառայության պահեստային փոխգնդապետ Լև Ազատխանյանը բացատրում է, թե ինչպիսի միջոցներ են ձեռնարկվում և կա արդյոք անհանգստանալու առիթ։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Չորեքշաբթի առավոտը սկսվել է Հայաստանի պետական սահմանը խախտելու մասին հերթական հաղորդագրությունից։ ՀՀ–ում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի խախտելու փորձ ձեռնարկած խմբի: Նախնական տվյալներով` սահմանախախտները Հարավային Ասիայից են։

Այնպես որ, սահմանը հատում են ոչ միայն Թուրքիայի կողմից, այլ նաև հակառակ ուղղությամբ, թեպետ վերջինն ավելի քիչ է արձանագրվում։ Ընդհանրապես վերջին շրջանում հայ-թուրքական սահմանին չափից դուրս բարձր ակտիվություն է նկատվում։ Միայն վերջին երեք օրերին ձերբակալվել է վեց մարդ։

Армяно-турецкая граница - Sputnik Արմենիա
Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի մասում սահմանախախտի են բռնել

ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության պահեստային փոխգնդապետ Լև Ազատխանյանը սեփական փորձից գիտի պետական սահմանի հսկողության բարդությունը։ 1979թ.-ից սկսած` գրեթե չորս տասնամյակ նա ծառայել է խորհրդաթուրքական սահմանին, այնուհետև` հայ–թուրքականին։ Նման մակարդակի պրոֆեսիոնալի և այդպիսի փորձ ունեցող մարդու համար թվում է` գաղտնիքներ չպետք է լինեն, բայց Ազատխանյանն ասում է, որ սահմանը շատ նուրբ և քմահաճ երևույթ է, ցանկացած միջադեպ յուրահատուկ է և ամեն անգամ պետք է նորովի արձագանքել։

Նա ոչ մի արտասովոր բան չի տեսնում նրանում, որ վերջին շաբաթներն աչքի են ընկել սահմանը խախտելու բազմաթիվ դեպքերով։ Ազատխանյանն ասում է, որ պարբերաբար տեղի են ունենում ակտիվության բռնկումներ, և դրանք միշտ չէ, որ կապված են քաղաքական հանգամանքների հետ։

Ազատխանյանի կարծիքով` հարևան երկրներում ներքաղաքական իրադրությունն իր հետքն է թողնում սահմանապահների առօրյայի վրա։ Ակտիվության բռնկումներ եղել են նաև Թուրքիայում «հեղաշրջման» հայտնի փորձից հետո, դրանք հաճախակիանում են ամեն անգամ, երբ տեղի է ունենում քուրդ–թուրքական հակասությունների սրում։

Հայաստանում իշխանափոխության գործընթացով պայմանավորված երկրի ներքաղաքական կյանքն արդեն մի քանի ամիս սթրես է ապրում։ Եվ այստեղ չի կարելի բացառել հայկական կողմի թույլ տեղերը գտնելու Թուրքիայի փորձերը։

Нарушители государственной границы Армении - Sputnik Արմենիա
Ռուս սահմանապահները մեկ օրում 4 սահմանախախտի են բռնել հայ–թուրքական սահմանին. լուսանկարներ

Ինչպես նշում է Ազատխանյանը, սահմանապահների գործը սահմանախախտ բռնելն է, իսկ թե ով է այդ անձը և ինչու է հատել սահմանը, մյուս մարմինների պարզելու գործն է։

Սահմանապահները ձերբակալվածներին հանձնում են Հայաստանի իրավապահ մարմիններին և կրկին գնում սահմանախախտ բռնելու։ Ինչպես պնդում է Ազատխանյանը, անգնահատելի է տեղի բնակչության օգնությունը. այն միշտ եղել է` սկսած Հայաստանի անկախության առաջին տարիներին սահմանը պահպանելու համակարգի կայացման ամենաբարդ օրերից։ Դրա համար սահմանապահները խորապես երախտապարտ են գյուղացիներին։

Սահման հսկելը լրջագույն և չափազանց պատասխանատու գործ է, ասում է Ազատխանյանը։ Դրա հիմքում ընկած է խորհրդային համակարգը, որը երբեք չի խափանվել և ճանաչվել է աշխարհում լավագույնը և ընդօրինակելին։ Տեխնիկական միջոցները մշտապես նորացվում և արդիականացվում են, անցկացվում է անձնակազմի ուսուցում, և կարելի է պնդել, որ Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանները հսկում են իսկական պրոֆեսիոնալներ։

Լավ պահպանող սահմանը թանկ հաճույք է, բայց ծախսերը կիսվում են Հայաստանի և Ռուսաստանի պետական բյուջեների միջև, և երկու երկրները հավասարապես կրում են թե՛ նյութական, թե՛ բարոյական պատասխանատվություն։ Սահմանապահ զորքերը նաև աշխատատեղ են տեղի բնակիչների և պայմանագրային զինծառայողների համար։ Հայաստանի քաղաքացիները ճնշող մեծամասնություն են կազմում սահմանապահների` շարքայինների, սերժանտների և սպաների շարքում։

Ինչ վերաբերում է պետական սահմանի խախտումներին` թեկուզ հաճախակի դարձած, ապա Ազատխանյանն այստեղ տագնապալի առիթներ չի տեսնում։ Նա վստահ է, որ իր գործընկերները հուսալի պահպանում են հայկական սահմանները, և ցանկացած խախտող կբռնվի և կձերբակալվի։

Ակտիվության շրջանները փոխարինվում են համեմատաբար հանգիստ ժամանակներով, բայց սահմանապահների գործը դրանից չի հեշտանում, նրանք մշտապես զգոն են, նրանք ուղղակի չեն կարող նվազեցնել զգոնության մակարդակը։ Այդպես եղել է միշտ և այդպես կլինի, քանի դեռ պետությունն ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ է վերաբերվում սահմանի հսկողությանը։

Լրահոս
0