00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:23
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
19:47
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հորը սպանել են ու ծիծաղում են». Խաչատուրյանը դատարանին մեղադրել է կողմնակալության համար

© Photo : Никеричев Андрей / АГН МоскваРассмотрение в Мосгорсуде жалобы на арест сестер Марии, Крестины и Ангелины Хачатурян, обвиняемых в убийстве отца (20 августа 2018). Москвa
Рассмотрение в Мосгорсуде жалобы на арест сестер Марии, Крестины и Ангелины Хачатурян, обвиняемых в убийстве отца (20 августа 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տուժած կողմի փաստաբան Գեորգի Չուգուաշվիլին կարծում է, որ Խաչատուրյան քույրերը վտանգավոր են հասարակության համար ու պետք է մեկուսարանում մնան։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik, Մարիա Շելուդյակովա. Քննությունը հորը սպանելու համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի նկատմամբ սեռական ոտնձգությունների ապացույցներ չունի։ Այս մասին հայտնել են քույրերի խորթ եղբայր Արսեն Խաչատուրյանն ու փաստաբան Գեորգի Չուգուաշվիլին։

18-летняя Ангелина Хачатурян в Басманном суде (27 сентября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Խաչատուրյան քույրերը ցնցված են ազգականների արձագանքից. փաստաբան

Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել են, որ սպանել են իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին։ Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել են իրենց մեղքը և բացատրել, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։

Երեկ Մոսկվայի քաղաքային դատարանը օրինական է ճանաչել երեք քույրերի ազատ արձակումը մեկուսարանից։ Տուժածների փաստաբանները նախատեսում են այդ որոշումը բողոքարկել Ռուսաստանի Գերագույն դատարանում։

Քույրերի խորթ եղբայրը` Արսենը, կարծում է, որ նրանց մայրը` Աուրելիա Դունդուկն ու մորական կողմի տատ Լարիսա Տոդիկը ոչ ճշգրիտ տեղեկություն են տարածում, որպեսզի հասարակությանը տրամադրեն սպանված Միխայիլի դեմ։ Նա նշել է, որ քննությունը չունի լուսանկարներ կամ տեսագրություն, որում արձանագրված են աղջիկների դեմ բռնությունները։ Իբր այդ մասին փակ նիստի ժամանակ ասել է կրտսեր դուստրը` Մարիան։

«Մեր կարծիքը հաշվի չեն առնում։ Տուժած կողմի փաստարկները նույնիսկ չեն դիտարկվում։ Մենք պայքարելու ենք արդարության համար։ Հորս սպանել են, նրանք չպետք է մարսեն դա։ Մարդ են սպանել, իսկ հիմա ժպտում են, ուրախանում։ Քույրերը նրան հրեշ են սարքում, վիրավորում են։ Ահա թե ինչն է վիրավորական։ Նա այդպիսի ճիվաղ չէր, միայն մահից հետո այդպիսին դարձավ», — նշել է Արսենը։

Փաստաբան Գեորգի Չուգուաշվիլին իր հերթին հայտնել է, որ Խաչատուրյան քույրերը վտանգավոր են հասարակության համար ու չպետք է ազատության մեջ լինեն, քանի որ հոգեբուժական բուժում ստանալու կարիք ունեն։

Мать сестер Хачатурян Аурелия Дундук около Басманного суда перед рассмотрением ходатайства следствия об изменении меры пресечения (27 сентября 2018). Москва - Sputnik Արմենիա
Հորը սպանած Խաչատուրյան քույրերի մայրը պատմել է` ինչու աղջիկները չեն ուզում դուրս գալ բակ

«Քննությունը տեղեկանք է ներկայացրել, որ Մարիա Խաչատուրյանը սպանության ժամանակ անմեղսունակ է եղել։ Նա հարկադիր ստացիոնար հոգեբուժական բուժման կարիք ունի, իսկ հիմա քույրերը կարող են օրը ցերեկով ազատ շրջել քաղաքում։ Մարիան մեղադրվում է սպանության մեջ։ Ինքներդ ձեզ հարցրեք` նա սպառնալիք ներկայացնո՞ւմ է, թե՞ ոչ», — նշել է տուժած կողմի փաստաբանը։

Չուգուաշվիլին ընդգծել է, որ սպանությունը տեղի չի ունեցել պայքարի հետևանքով։

«Աղջիկները հարձակվել են քնած մարդու վրա», — հիշեցրել է նա։

Նա կարծում է, որ քննությունը Խաչատուրյան քույրերի հանդեպ բռնության մասին եզրակացրել է բացառապես քույրերի ու նրանց ընկերուհիների խոսքերի հիման վրա։ Որպես Միխայիլի անմեղության ապացույց`փաստաբանը ներկայացրել է այն, որ մայրը` Աուրելիան, քույրերին երեք տարով թողել է հոր մոտ ու միայն երեք անգամ է կապ հաստատել նրանց հետ։

«Ամենայն հավանականությամբ, նա չէր կարծում, որ աղջիկներին որևէ բան է սպառնում», — ենթադրել է փաստաբանը։

Задержанная по обвинению в убийстве отца 19-летняя Крестина Хачатурян во время рассмотрения в Басманном суде ходатайства следствия об изменении меры пресечения (27 сентября 2018). Москва - Sputnik Արմենիա
Խաչատուրյան քույրերը թիկնապահի կարիք ունեն. ընտանիքի մտերիմ ընկերուհի

Սեպտեմբերի վերջին դատարանն ազատ է արձակել աղջիկներին և որպես խափանման միջոց ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքը։ Սպանված Միխայիլ Խաչատուրյանի հարազատները խնդրել են կալանքի տակ պահել նրանց, իսկ պաշտպանությունը` կրճատել նրանց վրա դրված արգելքների ցուցակը։

Հիշեցնենք` Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել էր երեք քույրերին։ Սեպտեմբեր 27-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը հավանություն է տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Նրանք տեղավորվել են առանձին բնակարաններում։ Այժմ մեղադրյալներին արգելվում է գիշերային ժամերին լքել բնակության վայրը և որևէ մեկի հետ շփվել առանց Պատժի կատարման դաշնային ծառայությանը տեղեկացնելու։

Բացի Պատժի կատարման դաշնային ծառայության աշխատակիցներից և աղջիկների պաշտպաններից, մյուսների հետ աղջիկները կշփվեն միայն քննիչի թույլտվությամբ։ Բացառություն է արվել Մարիայի համար, նրան թույլ են տվել շփվել մոր հետ, քանի որ մայրը նրա օրինական ներկայացուցիչն է։

Լրահոս
0