00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռևիզո՞ր է գալիս. ինչ նպատակ ունի Բոլտոնի այցը Հայաստան

CC BY-SA 2.0 / Gage Skidmore / John BoltonДжон Болтон во время выступления на Конференции Консервативного Политического Действия /CPAC/ (2015 год). Нэшнл-Харбор, штат Мэриленд, США
Джон Болтон во время выступления на Конференции Консервативного Политического Действия /CPAC/ (2015 год). Нэшнл-Харбор, штат Мэриленд, США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կես ամսից Հայաստան է այցելելու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը։ Արդեն պարզ է` ինչ են քննարկելու հայտնի ամերիկյան «բազեն» ու ՀՀ ղեկավարությունը, հայտնի չեն միայն մանրուքները, սակայն ինչպես հայտնի է, հենց դրանք են ամենակարևորը։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի այցին մնաց երկու շաբաթ։ Նա այցելելու է Ռուսաստան ու Հարավային Կովկասի երկրներ։ Պարզ է` ինչի մասին է խոսելու Բոլտոնը երկրներից յուրաքանչյուրում, իսկ մեզ, բնականաբար, հետաքրքրում է այդ ուղևորության երևանյան մասը։

Многоцелевой истребитель Су-30СМ - Sputnik Արմենիա
Հրթիռներ կան, մնում են ինքնաթիռները. Հայաստանն ուժեղացնում է պաշտպանությունը

Ե՛վ մոսկովյան, և՛ թբիլիսյան, և՛ ապշերոնյան այցերը ոչ ուղղակիորեն, բայց կապ կունենան Հայաստանի հետ։ Ամեն ինչ փոխկապակցված է և՛ ռազմավարական դաշնակցի, և՛ տարածաշրջանի հարևանի հետ, իսկ Բոլտոնի այցը կարող է միայն ավելացնել լարվածությունը տարածաշրջանում։

Ահա, օրինակ, Վրաստանը. հասկանալի է, որ խոսքը լինելու է երկրի՝ վերջերս հայտարարած  ՆԱՏՕ մտնելու մասին, որն ակնհայտորեն Ռուսաստան դեմ ուղղված ակցիա է. դա այլ իմաստ չունի։ Այստեղ, իհարկե, բարդություններ են առաջանում կապված Աբխազիայի ու Հարավային  Օսեթիայի հետ, քանի որ դրանք դաշինքի ու Վրաստանի տեսակետից չկարգավորված տարածքային վեճեր են։

Այստեղ երեք տարբերակ կա։ Առաջինը` ամենաքիչ հավանականը, բոլոր կողմերը ճանաչում են այդ հանրապետությունների անկախությունը, ու հակամարտությունը սպառված է համարվում։ Երկրորդը՝ Թբիլիսիի ՆԱՏՕ մտնելուց հետո հարցը ուժային միջոցներով լուծելու փորձն է, սակայն դա չափազանց վտանգավոր է ամբողջ աշխարհի համար, և մի հարց էլ կա` արդյո՞ք հյուսիսատլանտյան դաշինքում պատրաստ են իրադարձությունների նման զարգացման։

Газовый факел на нефтедобывающей платформе на месторождениях Соруш в Иране - Sputnik Արմենիա
Տնտեսական խնդիրներն ու բողոքներն Իրանում․ Հայաստանն անհանգստանալու առիթ ունի՞

Ամենայն հավանականությամբ` Վրաստանի համար բացառություն կարվի, ու այդ երկիրը կընդունեն առանց պատերազմի ու Սուխումի ու Ցխինվալի անկախության ճանաչման։ Նույնիսկ նախադեպ կա (այնտեղ, իհարկե, այլ իրավիճակ է). Թուրքիան տասնամյակներով օկուպացրել է Հյուսիսային Կիպրոսը, որը, բացի  Անկարայից, ոչ ոք չի ճանաչում։

Վրաստանի` ՆԱՏՕ–ի անդամ դառնալու վերջին երկու տարբերակները ուղղակիորեն վտանգավոր են Հայաստանի համար, տարածաշրջանը լարվածության նոր փուլ կմտնի։ Բանն այն չէ, որ նատոյական Վրաստանը Հայաստանի համար անմիջական սպառնալիք է լինելու, իհարկե ոչ. սակայն Թբիլիսիի որոշակի  անկանխատեսելիությունը (հիշենք մեքենաներով Վրաստանի տարածքով ցորենի տեղափոխության արգելքը) պետք է հաշվի առնել։

Թե չէ, մեր կողքին, այսպես թե այնպես, անկախության տարիներից կա սպառնալիք՝ ի դեմս ՆԱՏՕ–ի Եվրոպայում ուժեղագույն բանակի տեսքով, ու այն կլինի այնքան, քանի գոյություն ունի հայկական պետությունը։ Երբ հարևանդ քեզ թշնամի համարող Անկարան է, որը ղեկավարում է Էրդողանը, էլ ոչինչ վախենալու չի։

Այնպես որ՝ ՆԱՏՕ–ի համատեքստում Վրաստանի մասին խոսակցություն Բոլտոնը Երևանում ամենայն հավանականությամբ կբացի։ Նա պարտադիր կխոսի Իրանի հետ հարաբերությունների մասին, քանի որ դա է նրա այցի հիմնական նպատակներից մեկը։ Ակնհայտ պատճառներով, նա դժվար թե Հայաստանի վրա մեծ ճնշում գործադրի, սակայն անպայման կփորձի փչացնել այն, ինչ կարող է։

Ու անպայման կանդրադառնա Ռուսաստանի հետ համատեղ Սիրիայում հայկական հումանիտար առաքելությանը։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, մասնավորապես նշում է, որ այդ թեման ամերիկացիների համար զգայուն է. նույնիսկ միայն սակրավորները, բժիշկներն ու այլ ոչ ագրեսիվ մասնագետները նրանց հունից հանում են։ Սարգսյանը կարծում է, որ Բոլտոնը կփորձի Երևանին համոզել չանել դա։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. Հայաստանն ուղղակի պարտավոր է օգնել Սիրիային ու իր գործընկեր Իրանին

Շատ կարևորն է չենթարկվել ճնշմանը, քանի որ առաքելությունն ակնհայտորեն հումանիտար է ու, վերջիվերջո, ուղղված է  պատերազմի հետևանքների վերացմանը, այլ ոչ թե այն բորբոքելուն։ Պետք  է պնդել, որ Հայաստանը մասնակցելու է առաքելությանը, դա է ավելացնում հարգանքը երկրի նկատմամբ, այլ ոչ թե ենթարկվելու պատրաստակամությունը։

Ղարաբաղյան հարցն էլ չի անտեսվի, ու այստեղ հետաքրքիր կլինեն (եթե հնչեն) մեկնաբանությունները Թրամփի խոսքերի վերաբերյալ այն մասին, որ առաջիկա շաբաթների, կամ ամիսների ընթացքում հակամարտությանը լուծում կտրվի. հիշու՞մ եք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությանը հղած նրա ուղերձները։  Հետաքրքիր է` ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը, թեև հնարավոր է, որ այդպես բարեմաղթանք է արտահայտել, առանց կոնկրետ մտքի։

Ամեն դեպքում, այս այցով տարածաշրջանը չի թեթևանա, բարձրաստիճան ամերիկացիներն ինչ–որ տեղ չեն գնում անհաշտների հաշտեցնելու ու չհամաձայնվողներին  համաձայնեցնելու։ Լավագույն դեպքում բլիթներ կբաժանեն ու կգնան, իսկ տեղացիները ստիպված կլինեն ուտել այդ բլիթները։

Լրահոս
0