00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տնտեսական խնդիրներն ու բողոքներն Իրանում․ Հայաստանն անհանգստանալու առիթ ունի՞

© REUTERS / Raheb HomavandiГазовый факел на нефтедобывающей платформе на месторождениях Соруш в Иране
Газовый факел на нефтедобывающей платформе на месторождениях Соруш в Иране - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արևելագետը վստահ է, որ համացանցում բազում ոչ ստույգ հաղորդագություններ են տարածվում, որոնք նպատակաուղղված են ցույց տալ, իբր Իրանում անկայուն վիճակ է։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան. Իրանում ներքին իրավիճակը ապակայունացման մասին բազում հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արևելագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

Ավելի վաղ համացանցում լուսանկարներ ու տեսանյութեր էին տարածվել, որոնցում երևում էր՝ ինչպես են բեռնատարների վարորդները բողոքում երկրի տնտեսական քաղաքականության դեմ։

Նյութերի հեղինակները պնդում էին, թե վարորդները ֆուռեր էին այրում, նաև կռիվ էին անում այն գործընկերների հետ, որոնք չէին միանում գործադուլին։Ոսկանյանի կարծիքով՝ պետք է ստուգել, թե որքանով են համացանցում տարածվող տեսանյութերը համապատասխանում իրականությանը ու պարզել՝ որտեղ է դա տեղի ունեցել։

«Հիմա բազում չստուգված ու չափազանցված տեղեկություններ են տարածվում։ Այդ հաղորդագրությունների միակ նպատակն այն է, որ տպավորություն ստեղծվի՝ իբր Իրանում անկայուն վիճակ է։ Հատկապես այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն փորձում է «պայթեցնել» Իրանի տնտեսությունը», — ասաց Ոսկանյանը։

Никол Пашинян и Хасан Роухани - Sputnik Արմենիա
Ի՞նչը կամ ո՞վ կարող է ստիպել Հայաստանին «ընկերություն» չանել Իրանի հետ

Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ վերջին օրերի ընթացքում դոլարի կուրսը ունեցած աճից հետո կտրուկ ընկել է։ Թեհրանում կարողացել են որոշակի հաջողության հասնել ամերիկյան արժույթի անվերահսկելի աճի դեմ պայքարում։

«Իրանում չկա որևէ լուրջ գործընթաց, որը կարող էր անհանգստացնել մեզ։ Իրանը տարածաշրջանի ամենակայուն երկրներից մեկն է։ Տնտեսական բարդությունները չեն խախտել պետության կայունությունը, կենտրոնական իշխանությունները վերահսկում են երկրի ամբողջ տարածքը», — վստահ է Ոսկանյանը։

Նա ավելացրեց, որ երկիրը նորմալ կյանքով է ապրում՝ հասնելով որոշակի հաջողությունների ու հանդիպելով որոշ բարդությունների։

Բայց նույնիսկ, եթե համարենք, որ բողոքների մասին տեղեկությունները ստույգ են, ապա, ինչպես նշեց արևելագետը, Իրանը հսկայական երկիր է, ու միակ նման միջադեպը չի կարելի լուրջ գործընթաց համարվել։

Ինչ վերաբերում է հայ փոխադրողներին՝ ապա նրանք ապրանք չեն փոխադրում Իրան, բեռները Հայաստան են բերում հիմնականում իրանական ընկերությունները։

Նշենք, որ հոկտեմբերի 5-ին Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին հայտարարել էր, որ ամերիկյան նոր պատժամիջոցները, որոնք կարող են ուժի մեջ մտնել այս տարվա նոյեմբերին, առանձնապես ազդեցություն չեն ունենա երկրի ֆինանսական ու նավթային գործունեության վրա։

Ավելի վաղ Վաշինգտոնը հայտնել էր, որ նպատակ ունի զրոյի հասցնել նավթի արտահանումն Իրանից ու կոչ էր արել նավթ սպառողներին հրաժարվել այդ գնումներից։

Լրահոս
0