00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրթիռներ կան, մնում են ինքնաթիռները. Հայաստանն ուժեղացնում է պաշտպանությունը

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոցМногоцелевой истребитель Су-30СМ
Многоцелевой истребитель Су-30СМ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի ռազմական բյուջեն գերազանցում է 600 միլիոն դոլարը։ Այդ ցուցանիշը բանակի հետագա մոդեռնիզացիայի առումով լավատեսություն է ներշնչում։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. 2019 թվականի Հայաստանի բյուջեի նախագծով նախատեսված ռազմական ծախսերի զգալի մեծացումը թույլ կտա երկրին զգալիորեն կրճատել հեռավորությունը հարևան տարածաշրջանում հիմնական հակառակորդ Ադրբեջանից։ Այսպիսի եզրահանգման են գալիս փորձագետները, նշելով, որ երկիրը կայուն քայլերով գնում  է դեպի զինված ուժերի կտրուկ մոդեռնիզացիան։

Дистанционно управляемый гранатомет на беспилотнике - Sputnik Արմենիա
Թռչող նռնականետ․ հայկական հայ-թեքը՝ հակառակորդի արկածախնդրությունների դեմ

Նշենք, որ երկրի ֆինանսական փաստաթղթի համաձայն, ՀՀ պաշտպանության նախարարությանը 2019 թվականին 307 միլիարդ դրամ է տրամադրվելու կամ մոտ 626 միլիոն դոլար։ Դա աննախադեպ ցուցանիշ է երկրի պատմության ընթացքում։ Պաշտպանական ծախսերը նախորդ տարվա համեմատ կաճեն գրեթե 25%-ով։

Sputnik Արմենիայի հետ զրույցում ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը նշեց, որ ինչ-որ պահի Հայաստանը հետ էր մնացել Ադրբեջանից՝ նոր զենքի գնման հարցում։ 2009 –ից 2015 թվականներին Ադրբեջանը արագ տեմպերով մեծացնում էր ռազմական բյուջեն, ինչը չի կարելի ասել Հայաստանի մասին։

«Ընդհանրապես, մինչև 2015-2016 թվականները Հայաստանը զենքի նոր տեսակներ գրեթե չէր գնում։ Գնվածը հիմնականում խորհրդային արտադրանքի զենք էր։ Այդ մատակարարումներն, իհարկե, կարևոր էին, ինչպես և հիմա, բայց պետք է նոր զենք գնել, հատկապես՝ սպառազինության որոշ տեսակներ», — նշեց Ներսիսյանը։

Встреча президентов Армении и Карабаха Армена Саркисяна и Бако Саакяна (2 сентября 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է դուրս գալ եռակողմ պայքարի շրջանակից. Սարգսյան

Նրա խոսքով՝ իրավիճակը փոխելու ուղղությամբ առաջին փորձերն արվել են մոտ 2013 թվականին, դա թույլ տվեց Երևանին լուրջ մատակարարումներ ստանալ 2015-2016 թվականներին։ Արտոնյալ ռուսական վարկի շրջանակում Հայաստանը ստացավ սպառազինության ու ռազմական տեխնիկայի մի շարք նոր նմուշներ։ Ներսիսյանն առանձնացնում է «Ավտոբազա Մ» ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգը, «Իսկանդեր» հրթիռային համալիրը, «Վերբա» զենիթահրթիռային համակարգերը, «Կորնետ Մ» հակատանկային համալիրը, «Տոր» զենիթահրթիռային համալիրը, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը և ռազմական տեխնիկայի այլ տեսակներ։

Ներսիսյանն ասում է, որ նշված 626 միլիոն դոլարից ռազմական գնումների վրա կարող է ծախսվել 100-150 միլիոնը։ Դա քիչ չէ, հաշվի առնելով, որ Ռուսաստանից սպառազինությունն ու ռազմական տեխնիկան արտոնյալ գներով են գալիս։ Հայաստանն ինչպես հայտնի է, զենքը ներքին ռուսական գներով է ձեռք բերում, այլ ոչ թե արտահանման գներով։

Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, բավարար չափով հրթիռային զենք հավաքելով, հիմա ուզում է շեշտը դնել բազմաֆունկցիոնալ ավիացիայի վրա։ Մասնավորապես, դիտարկվում է 4+ սերնդի Սու-30 ՍՄ կործանիչների գնման հնարավորությունը, ինչին նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք։

В столице стартовала выставка DigiTech (5 октября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Հայ ինժեներների մշակումները. hi-tech գնդացիրը զինվորին կփոխարինի առաջնագծում

Ներսիսյանն այդ ռազմական մեքենաները Հայաստանի համար օպտիմալ տարբերակ  է համարում, հաշվի առնելով դրա հնարավորություններն ու բանակի առջև դրված խնդիրները։ Սու-30 ՍՄ-ն կարող է մի շարք զենքեր օգտագործել, օրինակ, գերճշգրիտ Х59 ՄԿ2, որը կարող է հարված հասցնել մինչև 285 կիլոմետր հեռավորության ստացիոնար թիրախների։ Դրանք կարող են նաև արդյունավետ պայքարել հակառակորդի ՀՕՊ-ի դեմ։

Փորձագետը նշում է նաև, որ Հայաստանի ու Ռուսաստանի և այլ գործընկերների հետագա ռազմատեխնիկական համագործակցությունը կախված է հանրապետության ներսում ներքաղաքական կայունությունից։ Ներսիսյանը կարծում է, որ գործընկերները հիմա սպասողական դիրք են ընդունել։ Ու որքան արագ հանգուցալուծվի ներկայիս ճգնաժամը, այնքան ավելի լավ կլինի երկրի համար։

Լրահոս
0