00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մենք ի՞նչ իմանայինք, որ նա հայ էր». թուրք լրագրողը հուզիչ հոդված է գրել Ազնավուրի մասին

© Sputnik / Asatur YesayantsШарль Азнавур. Концерт в Ереване
Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրք լրագրողի կարծիքով` Ազնավուրի երգերն ու ձայնը կարծես թաքուն հրավեր էին «գլուխներս մեկի ուսին դնելու, մեր ուսերին մեկի գլուխը զգալու»:

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Թուրքական «Haberturk» լրատվական կայքի հոդվածագիր Ումուր Թալուն իր սյունակում գրել է մեծանուն շանսոնյե, դերասան ու կոմպոզիտոր Շառլ Ազնավուրի մասին:

Թուրք հեղինակի «Այսուհետ Ազնավուրն էլ չկա» վերտառությամբ հոդվածը ներկայացրել է ermenihaber-ը։

«Մենք ի՞նչ իմանայինք, որ նա հայ էր…

Шарль Азнавур в Ереване - Sputnik Արմենիա
Ամեն ինչի ձեռք էր մեկնում. Շառլ Ազնավուրի ամենահայտնի երգերը

Մեր գործը նրա երգերը սիրելն էր: Մենք սիրում էինք այդ երգերը, քանի որ մտածում էինք` այդ երգերը սիրելով կկարողանայինք սիրահարվել… Կկարողանայինք սիրել ու սիրվել… Հաճելի էր ֆրանսերեն լսելը, պետք էլ չէր իմանալ լեզուն: Երգում ինչ էլ որ ասվում էր, յուրաքանչյուր բառը պարում էր մեղեդու հետ, քեզ էլ առնում ու տանում… Առանձնապես չգիտեինք էլ, թե ուր էինք գնում: Ակնհայտ էր, որ միևնույն երգերը սիրելով յուրաքանչյուրս տարբեր երազանքների գիրկն էինք ընկնում…Նրա « Տար ինձ աշխարհի մյուս կողմը» խոսքերում ամեն մեկիս համար աշխարհի մյուս կողմը տարբեր էր…

Ներողություն, մենք ինչ իմանայինք, որ նա հայ էր…

Երբ «La Boheme»-ն էր հնչում, անկարևոր էր դառնում թե՛ երգողի, թե՛ լսողի ինքնությունը: Աշխարհի որ մասում էլ գտնվեիր, ինքդ քեզանից չէիր կարողանա փախչել…

Անձնագրում չէին կարողացել գրել «Շահնուր» անունը, փոխարենը «Շառլ» անունն էր տրվել…

Մայրը Թուրքիայից էր, հայրը` Վրաստանից։ Ներողություն, մենք ի՞նչ իմանայինք, որ նա էլ է «հայ»…

Հետո միայն իմացանք, թե ինչեր են տեղի ունեցել, ինչեր տեղի չեն ունեցել: Սակայն ի՞նչ էինք անելու, երգե՞րն էինք թշնամի համարելու…

Երգերը թշնամի չէին, և իրականում հենց ինքն էլ թշնամի չէր..

Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Մահացել է Շառլ արքան, աշխարհը հանկարծակի ամայացավ. աստղերը հիշում են Ազնավուրին

«Մարդկանց, ժողովուրդների դեմ պահանջ չուներ, մենք էլ էինք ուզում, որ չունենար… Գուցե իր կորցրած արմատների հանդեպ ունեցած պարտքի զգացումն էր «քաղաքականացրել» նրան… Մինչդեռ մենք այդպիսի մահեր չէինք ցանկանում, նույնիսկ եթե մեզանից շատերը մահանային»:

Նույնիսկ «Սիրելուց մահանալ» երգում մեր միտքը «սիրելն» էր:

Մի օր Ստամբուլի գրախանութներից մեկում, երբ դրամարկղի մոտ սպասում էի իմ հերթին, մի երիտասարդ սեղանին դրեց «ֆրանսերեն երգերի» ձայնասկավառակը. Բրել, Ռեգիանի և ուրիշներ: Նկատեցի` 12 երգիչներից միայն Ազնավուրն է ողջ: Ծերությունը այդպիսի բան է…

«Լավ պահեք Ձեր ձայնասկավառակը, միայն նա է ողջ մնացել: Այն էլ համերգները չեղյալ է հայտարարել: Դեռևս երեկ ասաց՝ մեկ լավ եմ, մեկ վատ»,-ասացի ես:

Ներողություն, մենք որտեղի՞ց իմանայինք…

Հիացած մնացինք նրա ձայնով, երգերով, որոնք կարծես թաքուն հրավեր էին գլուխներս մեկի ուսին դնելու, մեր ուսերին մեկի գլուխը զգալու:

Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Պիտի ապրենք առանց Ազնավուրի, որն ամբողջ կյանքում բացատրում էր` ինչ է նշանակում հայ լինել

94-ամյա Շառլ Ազնավուրը մահացավ «թուրք-հայկական սահմանի բացման երազանքով»…

Այստեղ գլխավորը հիասթափությունն էր, որը տեղի ունեցավ նաև նրա երգերից ծնված մեր երազանքներից շատերի հետ:

Այդ պատճառով ես միշտ ամենից շատը սիրել եմ նրա «Desormais»-ը (Այսուհետ):

Այդ երգը թվարկում էր այն ամենը, ինչ այսուհետ էլ չէր լինելու…

Ինչևէ….

Լրահոս
0