00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Դիանա Կարապետյան
«Հայկական ավիաուղիների» հետաձգված և չեղարկված չվերթերը մի քանի օրից կվերսկսվեն․ Դիանա Կարապետյան
14:13
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մահացել է Շառլ արքան, աշխարհը հանկարծակի ամայացավ. աստղերը հիշում են Ազնավուրին

© Sputnik / Asatur YesayantsШарль Азнавур. Концерт в Ереване
Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սոցցանցերը լցված են շանսոնյեի լուսանկարներով և նրա մասին գրառումներով, մեկնաբանություններով, որոնցում մարդիկ իրենց ցավակցությունն ու վիշտն են հայտնում։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Համաշխարհային հայտնիություն ունեցող հումորիստներ, երաժիշտներ, հասարակական և քաղաքական գործիչներ, շախմատիստներ և ֆուտբոլիստներ, հայեր և ոչ միայն. բոլորը սոցցանցերում իրենց ցավակցությունն են հայտնում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ։

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն Twitter–ի իր էջում գրել է, որ ինքն ու իր կինը` Սոֆին, պաշտում են Ազնավուրի երաժշտությունը և ինչպես Ֆրանսիայում, Ամերիկայում և ամբողջ աշխարհում Կանադայում ևս երկրպագուները սգում են նրա մահը։

Ազնավուրի մասին հիշողությունն ապրելու է նրա երաժշտության մեջ», – գրել է նա։

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն Twitter–ում գրել է, որ կյանքից հեռացավ ֆրանսիական երգի արքան։

«Թող նա հանգչի խաղաղությամբ», – ընդգծել է դերասանը։

 

Երգչուհի Զազը, որը պետք է հոկտեմբերի կեսին Երևանում Ազնավուրի հետ ելույթ ունենար, իր հերթին Instagram–ում Ազնավուրի հետ իր լուսանկարն է տեղադրել և մակագրել. «Բարի ճանապարհ, հետաքրքրասեր երեխա»։

 

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը նույնպես Ազնավուրի հետ լուսանկար է հրապարակել։

«Աշխատում եմ կյանքում որևէ բանի համար չափսոսալ։ Բայց այսօր ափսոսում եմ, որ երբեք հանդիպում չեմ ունեցել այդ անհավանական մարդու հետ։ Նա աշխարհը ոգեշնչեց իր երաժշտությամբ և ֆիլմերով և բացառիկ օրինակ դարձավ`թե ինչպես կարելի է մի երկրի մեծ քաղաքացի լինել` օգնելով մյուսներին։ Նա օրինակելի է ինձ համար շատ հարցերում` որպես նկարիչ, ակտիվիստ, հայրենասեր և ինտերնացիոնալիստ։ Բոլորս կկարոտենք քեզ, պարոն Ազնավուր», – գրել է Թանկյանը։

 

Հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը լուսանկար է տեղադրել, որի վրա երիտասարդ Ազնավուրը` բարձրանալով օդանավ, ձեռքով է անում։ Նա գրել է, որ երկու տարի առաջ, հայտնի հյուրանոցներից մեկը մտնելով, լսեց «La Boheme»–ի հնչյունները, և նրա սիրտն ու հոգին հաղթեցին բանականությանը` ուրախության, ջերմության, սիրո և տան անհավանական զգացում առաջացավ։ Նա այդ օրը ծանոթացավ Ազնավուրի հետ։

 

«Երբեք սիրո այդպիսի աննախադեպ երկու ժամ չեմ ապրել… Պարելով այնպես, կարծես մեր վերջին օրը լիներ մոլորակի վրա` 92-ամյա, սակայն չծերացող, ժամանակի կապանքներից դուրս մարդու հետ։ Շնորհակալություն այն ամենի համար, ինչ բերեցիք այս աշխարհ… Նման մարդիկ չեն կարող մահանալ», – գրել է նա։

Հայտնի շախմատիստ Լևոն Արոնյանը նույնպես անտարբեր չի մնացել։ Նրա խոսքով` Ազնավուրը իր կյանքը նվիրել է արվեստի միջոցով մարդկանց միավորելուն։

«Շնորհակալություն մաեստրո այն ամենի համար, ինչ արել եք Հայաստանի համար։ Միշտ հիշելու եմ այն պահերը, երբ պատիվ եմ ունեցել զրուցելու Ձեզ հետ», – գրել է Արոնյանը։

Երգչուհի Զառան հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ Կաննում մասնակցել է Ռուսաստանի մշակույթի օրերին, որտեղ ներկա էր նաև Ազնավուրը։ Այնտեղ ինքը կատարել Ազնավուրի «Հավերժ սեր» երգը։ Ելույթից հետո ֆրանսիահայ շանսոնյեն հոտընկայս ծափահարում էր, այնուհետև մոտեցավ բեմին և շնորհակալություն հայտնեց սիրված կոմպոզիցիայի համար։

«Ինչ երջանկություն է, որ մեզ հաջողվեց զրուցել հետնաբեմում, թող որ մի փոքր… Նա աշխարհի Մարդն էր ու Արտիստը, նրա ձայնը հիացնում էր ունկնդիրներին ոչ միայն Ֆրանսիայում, այլև ամբողջ աշխարհում։ Նրա մեջ միահյուսվում էին տարբեր ժողովուրդների մշակույթն ու ավանդույթները. նրա ընտանիքը ծնունդով Հայաստանից է, իսկ նա ծնվել է Փարիզում… Շառլ Ազնավուրը ՅՈՒՆԵՍԿՕ–ում Հայաստանի պատվավոր դեսպանն էր։ Ճակատագիր է, թե ոչ, սակայն նա կյանքից հեռացավ հոկտեմբերի 1-ին` Երաժշտության միջազգային օրը… Իր կյանքով և արվեստով նա երկրների, սերունդների և ազգությունների միջև կոտրում էր սահմանները », – ընդգծել է նա։

 

Ընդամենը մի քանի օր առաջ, իտալացի երգիչ Անդրեա Բոչելլիի հոբելյանի տոնակատարության ժամանակ, Ազնավուրը կատակել էր, որ Բոչելին դեռ շատ երիտասարդ է և որ ինքն էլ ժամանակին 60 տարեկան է եղել, մոտավորապես 30 տարի առաջ։ Այդ մասին իտալացի երգիչը պատմել է Facebook–ի իր էջում։

«Ճշմարտությունն այն է, որ դու մեզնից ամենաերիտասարդն էիր, և անկախ կարիերայից, որը շուրջ հարյուր տարի տևեց, դու միշտ պատրաստ էիր ելույթ ունենալ համերգին, հնարավոր ամեն տեղ և ցանկացած ժամանակ։ Իմ սերն ու հարգանքը քո նկատմամբ երբեք չի նվազի, ձեր կիրքն այդ աշխատանքի նկատմամբ միշտ օրինակ է ծառայելու ինձ համար։ «Եթե ուզում եք, որ հանդիսատեսը ձեզ սիրի, դուք պետք է սիրեք հանդիսատեսին», – սրանք այն խոսքերն են, որոնք սովորաբար ասում էիք։ Եվ իսկապես, դուք, անկասկած, այդ արվեստը ներդրեցիք անթից սիրող սրտերում», – գրել է Բոչելլին։

Շոումեն և հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը գրել է, որ կյանքից հեռացել է մեծ երգիչ և պոետ Շառլ Ազնավուրը։ Նա շնորհակալ է մաեստրոյին երգերի, հայերին և Հայաստանին օգնելու համար։

 

Աննկարագրելի գեղեցիկ խոսքերով շանսոնյեին հրաժեշտ տվեց ֆրանսիացի դերասան Վենսան Կասելը։ Instagram իր էջում նա Ազնավուրի սև–սպիտակ լուսանկարն է հրապարակել և մակագրել. «Հեռացավ Շառլ արքան։ Հոգիս հանկարծակի դատարկվեց»։

 

Նշենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ Շառլ Ազնավուրը։ Նշանավոր ֆրանսիահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։

Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։

Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային թվով ձայնասկավառակ է վաճառել (180 մլն)։

Լրահոս
0