00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պիտի ապրենք առանց Ազնավուրի, որն ամբողջ կյանքում բացատրում էր` ինչ է նշանակում հայ լինել

© Sputnik / Asatur YesayantsШарль Азнавур. Концерт в Ереване
Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր մենք հասկացանք, թե ինչ է տեղի ունենում, երբ հեռանում է Տիեզերքը։ Բոլորս գիտակցում էինք, որ Մաեստրոյի հեռանալու օրը վաղ թե ուշ կգա, բայց մեր հոգիներն ըմբոստանում էին այդ մտքի դեմ։ Հիմա պետք է սովորենք ապրել առանց Ազնավուրի։

Ցածրահասակ մարդը, որ կարողանում էր երգել ու նաև միշտ մարդ մնալ (ինչը, թերևս, ամենակարևորն է կյանքում), միայնակ ավելի շատ բան է արել իր Հայաստանի համար, քան բոլոր քաղաքական գործիչները միասին` ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս։ Ավելին, քան բոլոր քաղաքական գործիչները միասին կանեն մոտ ապագայում։ Արել է` փոխարենը ոչինչ չպահանջելով, հենց այնպես, անշահախնդիր և ազնվաբար…

Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Քեզ համար, Շառլ. հայերը երբեք չեն մոռանա Ազնավուրին. լուսանկարներ

Մերօրյա իրականության համար տարօրինակ բառեր են, չէ՞` «անշահախնդրություն», «ազնվություն», «խիղճ», «հայրենիք»…

Հետ ենք վարժվել այս բառերից ու հասկացություններից, բայց սովորել ենք, որ այդ ամենը խորհրդանշում էր Ազնավուրը։ Նա այդ բեռը կրեց մեկ դարից մի քիչ պակաս, իր պրոֆեսիոնալ կարիերայի ավելի քան 7 տասնամյակի ընթացքում։ Հետաքրքիր է` իսկ բեմում անցկացրած 72 տարիները կընդգրկվե՞ն Գինեսի ռեկորդների գրքում։ Թեև ում է հիմա դա հետաքրքրում…

Մարդը կանգնած էր բեմում և երգում էր։ Սովորական մեկը` կոստյումով և հասարակ պրոյեկտորի լույսի տակ: Ոտքերով չէր հարվածում, ջղագրգիռ շարժումներ չէր անում, նրա շուրջը և թիկունքում կիսամերկ աղջիկներ չէին պարում, բեմը գույնզգույն ծխով չէր պատվում, իսկ դահլիճում չէին բղավում հիստերիկ երկրպագուները։ Ցածրահասակ մարդը պարզապես երգում էր, իսկ նրան լսում էր ամբողջ մոլորակը։

Դրանից բացի, նա կարողանում էր արտասվել և չէր ամաչում 1988 թվականի դեկտեմբերին Լենինականում թափվող իր արցունքներից։ Գուցե դրանով էր տարբերվում բոլորիցս` արտասվելու ունակությամբ։ Գուցե մոլորակը նրան այդ պատճառով էր լսում։ Մոլորակը զգում էր, որ այս ոչ բարձրահասակ տղամարդն օժտված է կորցրած և մոռացված ձիրքով։ Մոլորակը լսում էր մի մարդու, որն օժտված չէր բացառիկ ձայնային տվյալներով, նա մեծ դահլիճներ էր հավաքում, իսկ տոմսերը սպառվում էին համերգից մի քանի ամիս առաջ։

Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Շառլ Ազնավուրը մահացավ

Ես ներկա էի նրա պետերբուրգյան ամենավերջին (ինչպես այսօր պարզ դարձավ) համերգին։ Հսկայական «Օկտյաբրսկիիի» հանդիսատեսը դահլիճից դուրս էր գալիս ու մաքրում էր արցունքները։ Ես երբեք այդքան արտասվողների չէի տեսել։ Ո՛չ, վշտից չէին լալիս, այլ լուսավոր զգացմունքից, որը նա` այդ առատաձեռն մարդը, նվիրում էր մարդկային լույսին կարոտ մնացած մարդկանց։

Նա լուսավոր կմնա, լուսավոր և անչափ անկեղծ։ Մեզանից յուրաքանչյուրն այժմ ցավ կզգա և թեկուզ կարճ ժամանակով, բայց լուսավոր ու ազնիվ դառնալու ցանկություն կունենա։ Իսկ դա կհաջողվի եզակիներին։ Այն եզակիներին, որոնց շնորհիվ այս մոլորակի վրա դեռ ապրում ենք բոլորս։

«Հրեա՞ ես»,– մի օր հարցրեց նրան Պիաֆը։ «Հայ եմ»,– պատասխանեց նա։ «Այդ ինչպե՞ս»,– որոշեց պարզել Էդիտը, ինչին ի պատասխան լսեց. «Երկար պիտի բացատրեմ»։

Նա ամբողջ կյանքի ընթացքում բացատրում էր, թե ինչ է նշանակում հայ լինել։ Եթե բացատրեց որևէ մեկին, ու ինչ-որ մեկը հասկացավ, գոնե մեկը, նշանակում է` ամեն ինչ իզուր չէր։ Իզուր չէին բեմում անցկացրած 72 տարիները, այդ երգերը, նրա կյանքը։

72 տարվա լուսավոր և անշահախնդիր ազնվություն, հավատարմություն և ճշմարտություն։ Եվ 72 տարի շարունակ ծափահարող մոլորակ։

Այդ ծափահարությունները կշարունակվեն որբացած Երևանում և Փարիզում, Պետերբուրգում և Գյումրիում, ամբողջ աշխարհում, որը մեկ ակնթարթում միայնության սուր զգացում ապրեց։

Իսկ մենք պետք է սովորենք ապրել առանց Ազնավուրի։

Լրահոս
0