00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում հայտնված թուրք պատանու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. ԱԱԾ

© Photo : press office of the NSS of RAЗдание Службы национальной безопасности
Здание Службы национальной безопасности - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջնորդվելով մարդասիրական սկզբունքներով` Թուրքիայի անչափահաս քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Հայ —թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումուդ Ալի Մուստաֆայի Օզմենին հնարավորություն է տրվել սահմանված ընթացակարգով մեկնել ՀՀ-ից։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային անվտանգության մամուլի ծառայությունը։

Главная прокуратура Республики Армения (18 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղան ազատվեց կալանքից

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում 2018 թվականի հուլիսի 25-ին հարուցվել է քրեական գործ` Թուրքիայի Հանրապետության անչափահաս քաղաքացու կողմից առանց սահմանված փաստաթղթերի ՀՀ պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու դեպքի առթիվ:

Ձեռք բերված տվյալների համաձայն` 16-ամյա Ումուդ Ալի Մուստաֆայի Օզմենը 2018 թվականի հուլիսի 24-ին առանց պատշաճ թույլտվության հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը` Թուրքիայի Հանրապետությունից անցնելով Հայաստանի Հանրապետություն, որից անմիջապես հետո «Մեղրաշատ» սահմանապահ ուղեկալի մոտակայքում` սահմանային ինժեներա-տեխնիկական կառույցի փշալարերը հաղթահարելուց բռնվել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ծառայողների կողմից:

Ումուդ Ալի Մուստաֆայի Օզմենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Следственный изолятор - Sputnik Արմենիա
Հայաստանի սահմանը հատած թուրք տղան չի բողոքում

Քրեական գործի նախաքննության ընթացքում Ումուդ Ալի Մուստաֆայի Օզմենը զղջացել է կատարած արարքի համար, խոստովանական ցուցմունքներում նշել է, որ մշտապես ցանկություն է ունեցել գալ Հայաստան և համեմատել իր հայրենի Կարս նահանգի հետ, և քանի որ անչափահաս է ու սահմանված փաստաթղթեր չի ունեցել՝ միակ տարբերակը եղել է սահմանի ապօրինի հատումը:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստուգվել է Ումուդ Ալի Մուստաֆայի Օզմենի հնարավոր առնչությունը ծայրահեղական կամ ահաբեկչական կազմակերպությունների հետ, սակայն կապը հաստատող տվյալներ չեն ստացվել:

Վարույթն իրականացնող մարմինը, առաջնորդվելով մարդասիրական սկզբունքներով և հաշվի առնելով, որ Ումուդ Ալի Մուստաֆայի Օզմենը անչափահաս է, տվել է ճշմարտացի տեղեկություններ դեպքին հետ կապված բոլոր հանգամանքների վերաբերյալ ու անկեղծորեն զղջացել է կատարվածի համար, 2018 թվականի սեպտեմբերի 25-ին որոշում է կայացրել Ումուդ Ալի Մուստաֆայի Օզմենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական գործով վարույթը կարճելու մասին: Կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, Ումուդ Ալի Մուստաֆայի Օզմենին հնարավորություն է տրվել սահմանված ընթացակարգով մեկնել ՀՀ-ից:

Լրահոս
0