ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենի խափանման միջոց կալանավորումը փոխվել է: Նա ազատ է արձակվել կալանքից: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է, Ումութ Ալի Օզմենի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ վերացվել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզի բնակիչ Ումութ Ալի Օզմենը հայ թուրքական սահմանը հատել էր հուլիսի 24-ին։ Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 329-րդ հոդվածի հատկանիշներով՝ պետական սահմանն ապօրինի հատելը։
ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն օրեր առաջ նույնպես տեսակցել էր տղային և մանրամասներ հայտնել Sputnik Արմենիային։