00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն իր անունը գրեց պատմության մեջ, սակայն նրա թիմը կաղում է. Պողոսյան

© SputnikВладимир Погосян
Владимир Погосян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի նոր իշխանությունները չեն հասկանում, թե ինչպես է պետք հարաբերություններ կառուցել ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում, սակայն խնդիրներ կան, և դրանք կապված են ոչ այնքան Մոսկվայի, որքան Երևանի հետ։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կազմակերպած տեսակապի ժամանակ ասաց միջազգային անվտանգության փորձագետ, Հայաստանի նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականի նախկին օգնական Վլադիմիր Պողոսյանը:

Интервью Армена Рустамяна после специального заседания парламента (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյան-Պուտին հանդիպումը կարևոր էր երկու երկրների բարեկամության համար. Ռուստամյան

Նշենք, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո տեղի ունեցան իրադարձություններ, որոնք որոշակի բացասական ֆոն ստեղծեցին երկկողմ հարաբերություններում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կալանավորումը, գիշերվա 12-ին «Հարավկովկասյան երկաթուղու» գրասենյակում իրականացրած խուզարկությունը և այլն։ Մոսկվայում սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որից հետո ՀՀ վարչապետը Facebook–ի իր էջում գրել է, որ հայ-ռուսական հարաբերություններն այսօր աննախադեպ բարձր մակարդակի վրա են գտնվում։

Փաշինյանի այս լավատեսությունը, ըստ էության, չի կիսում Պողոսյանը` նշելով, որ Հայաստանի նոր իշխանությունները չունեն այն գիտակցումը, թե ինչպես է պետք կառուցել հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ։ Պողոսյանը պատմել է Հայաստանի Անվտանգության խորհրդի բարձրաստիճան չինովնիկներից մեկի հետ վերջերս տեղի ունեցած իր զրույցը։

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и Президента России Владимира Путина (13 июня 2018). Москвa - Sputnik Արմենիա
Կարելի է՞ Մոսկվային կշտամբել Փաշինյանի հանդեպ անզգույշ վերաբերմունքի համար

Նրա զրուցակիցը խոստովանել էր, որ իրենք չգիտեն, թե ինչպես է պետք խոսել Ռուսաստանի հետ։ Նման անփորձությունը, մի շարք այլ գործոնների թվում, բացատրվում է նաև նրանով, որ Փաշինյանի թիմը գերազանցապես բաղկացած է մարդկանցից, որոնք Արևմտյան բուհերում են սովորել և պրակտիկա անցել ամերիկյան և եվրոպական հիմնադրամներում և այլ ՀԿ–ներում։

Նրա խոսքով` վարչապետը կարիք ունի մարդկանց, որոնք կարող են Ռուսաստանի հետ երկխոսություն վարել, օգտագործել այն հսկայական ներուժը, որն այսօր կա։ Ավելին` Պողոսյանը համոզված է, որ որքան Փաշինյանն ավելի երկար մնա իշխանության ղեկին, այդքան ավելի շատ նա կհամոզվի ամբողջ ղեկավար կազմը փոխելու անհրաժեշտության մեջ։

«Փաշինյանի դեմ որևէ բան չունեմ։ Նա, անկասկած, իր անունը գրել է պատմության մեջ։ Սակայն նա պետք է ընկալունակ լինի քննադատության նկատմամբ։ Քննադատությունը պետական և քաղաքական գործիչների համար դեղ է», – կարծում է Պողոսյանը։

Նա տարակուսանք է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները չեն արձագանքում «Սասնա ծռեր» զինված խմբավորման առաջնորդների` վառ արտահայտված հակառուսական կոչերին։ Մասնավորապես, հայտարարում են ռուսական հեռուստաալիքները Հայաստանում փակելու, ռուսական ռազմակայանի և ԱԴԾ սահմանային վարչության ստորաբաժանումների դուրս բերման անհրաժեշտության մասին։

Լրահոս
0