00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
52 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամառային արձակուրդից հետո ՀՀԿ–ն փոխել է տրամադրությունը. փորձագետ

© Sputnik / Aram NersesyanВнеочередное заседание Национального Собрания Армении (19 июня 2018). Еревaн
Внеочередное заседание Национального Собрания Армении (19 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ–ում ստեղծված իրավիճակն ընտրական հարցերի փորձագետ Համազասպ Դանիելյանը պատային է համարում`իր կողմից լուծում առաջարկելով։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը` ՀՀԿ խմբակցության որոշ ներկայացուցիչների կողմից ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չտեսնելը, ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխման հանձնաժողովի անդամ, ընտրական գործընթացների մասնագետ Համազասպ Դանիելյանի համոզմամբ «պատային» իրավիճակի կարող է հանգեցնել։

Асмик Шапахацян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Շափաղաթյան. «Դա բացարձակապես չի բխում հանրապետականների շահերից»
 Պառլամենտը, նրա բնորոշմամբ, ներկայացուցչական չէ, ասել է թե իր կազմով չի ներկայացնում հասարակության քաղաքական տրամադրությունները։

«Խնդիրները միայն խորանալու են, եթե դա չգիտակցվի քաղաքական գործիչների մակարդակում, և այս իրավիճակին ընտրությունների միջոցով լուծում չտրվի։ Ես չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կլինի, եթե կողմերը որոշեն առճակատման գնալ և ուժային մեթոդներով ցույց տալ, թե ում դիրքորոշումն է ավելի հիմնավոր»,– Sputnik Արմենիային ասաց նա։

Վերջին օրերին ՀՀԿ-ի հնչեցրած տեսակետները՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները մերժելու մասին, Համազասպ Դանիելյանի համար նորություն են, քանի որ մինչ այդ ԱԺ–ն ինքն էր նախաձեռնել ԸՕ փոփոխությունների քննարկումը։

«Եթե չէին պատրաստվում արտահերթ ընտրությունների, ինչու՞ էին 4 ամիս առաջ՝ ամռանը, արձակուրդներից առաջ հապճեպ որոշում խաղի կանոններ փոխել։ Իսկ թե ինչով է պայմանավորված այս դիրքորոշման փոփոխությունը, միգուցե Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներո՞վ, բայց միանշանակ կառուցողական չէ»,– ասաց Դանիելյանը։

Премьер-министр Никол Пашинян в день открытия книжного магазина Зангак (19 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի հաղթանակն ու դիլեման. պահպանել ոչ միայն իշխանությունը, այլ նաև հեղափոխությունը

Ստեղծված իրավիճակում լավագույն տարբերակը, փորձագետի համոզմամբ, բանակցային սեղանի շուրջ և փաթեթային բանակցությունների միջոցով պայմանավորվելն է`թե՛ փոփոխվելիք խաղի կանոնների և թե՛ ժամկետների շուրջ։

Իսկ պայմանավորվածությունները պետք է հրապարակվեն` ոչ միայն կողմերին զրկելով հետագայում դրանցից շեղվելու հնարավորությունից, այլև վստահության պակասը լրացնելու համար։

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին, դրանք, Համազասպ Դանիելյանի խոսքով, իրավական առումով չեն կարող, բայց քաղաքական տեսանկյունից կարող են հիմք լինել Ազգային ժողովի լուծարման ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար։

Специальное заседание парламента по выборам нового премьер-министра Армении (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Էդուարդ Շարմազանովը խոստանում է դեմ քվեարկել. ԱԺ–ն վարչապետի ցանկությունների գերին չէ

Փորձագետը նշեց, որ խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին խոսակցությունները նոր չեն ակտիվացել։ Նա հիշեցրեց, որ թավշյա հեղափոխության ժամանակ Հանրապետության հրապարակում առաջ քաշված պահանջները 4–ն էին` Սերժ Սարգսյանի հրաժարական, վարչապետի ընտրություն, Ընտրական օրենսգրքի փոփոխություն և նոր ընտրական օրենսգրքով ու խաղի նոր կանոններով ընտրությունների անցկացում։

«Եթե հետ գնանք հունիս–հուլիս ամիսներ, ապա ամենակարևոր իրադարձությունները հենց Ընտրական օրենսգրքի փոփոխության շուրջ քննարկումներն էին ԱԺ–ում և վարչապետին կից ստեղծված հանձնաժողովում։ Այնպես որ, կարծում եմ առավելագույնը, որ կարող ենք ասել, երկարաձգվող քննարկումներ էին, և համաձայն չեմ այն գնահատականին, թե սա նոր օրակարգ է»,– ասաց Դանիելյանը։

Նա համարում է, որ իրավիճակի հանգուցալուծման բանալին խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումն է` բարեփոխված խաղի կանոններով։

«Փոփոխված սահմանադրությունը, կարծում եմ, իրավական տեսակետից բավական պարզ պատճառներով այնպիսի սահմանափակ հնարավորություններ է տալիս ԱԺ–ն ցրելու համար, որ իրականում կարող է պատային իրավիճակ ստեղծվել։ Պառլամենտական երկրներում, որպես կանոն, միայն պառլամենտը չէ, որ կարող է խորհրդարանական արտահերթ ընտրություններ որոշել»,– ասաց Դանիելյանը` հավելելով, որ հայաստանյան կառավարման համակարգի պարագայում այդ լիազորությամբ կարող է օժտվել ՀՀ նախագահը` որպես իշխանության ճյուղերից վեր կանգնած, ապակուսակցական մարմին։

Լրահոս
0