00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Քրդական ճամբարները»` ծուղակ Հայաստանի համար. սուտը Թուրքիային չի կանգնեցնի

© REUTERS / Murat Kula/Presidential Palace/HandoutПрезидент Турции Эрдоган во время церемонии приветствия в Баку, Азербайджан (15 сентября 2018 года)
Президент Турции Эрдоган во время церемонии приветствия в Баку, Азербайджан (15 сентября 2018 года) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տարածաշրջանն ալեկոծվում է, և երևում է, որ Հարավային Կովկասի երկրները կանգնած են նշանակալի իրադարձությունների շեմին։ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը խորհրդածում է այն մասին, թե ինչպիսի անակնկալների ու վտանգների պետք է պատրաստ լինի Հայաստանը։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik, Ռուբեն Գյուլմիսարյան. Թուրքիան այն երկրներից է, որ զգալի ջանքեր է գործադրում Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում իրավիճակն իր օգտին փոխելու համար և առաջին հերթին մարտահրավեր է նետում Իրանին ու սպառնում Հայաստանին։ Դա փաստացի ապացուցվում է Սիրիայի և Իրաքի տարածքների մի մասը բռնազավթելով, Ադրբեջանին ակտիվորեն աջակցելով և այդ երկրում ռազմական ներկայությամբ։

XI заседание клуба Валдай. Армен Петросян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Պետրոսյան. «Կարևոր է որոշակի դերակատարություն ունենալ հետճգնաժամային Սիրիայում»

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասում է, որ Թուրքիայի այսօրվա նկրտումները Օսմանյան կայսրության վաղեմի փառքը վերականգնելու հարցում ծագում են պայմանական «ռոմանտիկների» և «ռեալիստների» միջև ներքաղաքական վեճից, որն ավանդական է այդ երկրի համար։

Նեոօսմանիզմի գաղափարախոսությունը, որն ակտիվորեն քննարկվում է հիմա Թուրքիայում և կյանքի կոչվում Էրդողանի կողմից, նոր չէ, և համարվում է, որ այն շրջանառության մեջ է դրել երկրի նախկին նախագահ Թուրգուտ Օզալը, այդ գաղափարով համակվել է նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, իսկ հիմա այն զարգացնում է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Բանն այն է, որ 1919-1922թթ–ին Մուսֆաթա Քեմալն ուրվագծել է Թուրքիայի լիովին իրատեսական սահմանները` որպես «ազգային պայմանագրի» սահմաններ։ Դրանք տարբերվում էին այսօրվա սահմաններից, որոնք սահմանվել էին Լոզանի պայմանագրով 1923թ–ին, որը մինչև վերջերս շատ բարենպաստ էր համարվում Թուրքիայի համար։

Բայց, ինչպես նշում է Մելքոնյանը, Էրդողանն արդեն մի քանի տարի լուրջ քննադատության է արժանացնում այդ պայմանագիրը` անվանելով այն ոչ թե հաղթանակ, այլ  զիջում` համարելով «ա–լյա Քեմալ» սահմաններն ավելի ճիշտ ու արդար։ Ըստ Քեմալի՝ Թուրքիայի կազմի մեջ մտել են տարածքներ, որոնց վրա վերահսկողությունը ներկա պահին պաշտոնապես կորսված է. մասնավորապես, Սիրիայի որոշ շրջաններ, ներառյալ Իդլիբը, Աֆրինը, ընդհուպ մինչև Հալեպը, Մոսուլը, Իրաքի Կիրկուկը, Նախիջևանը, Կիպրոսը, Բաթումն ու ժամանակակից Բուլղարիայի մի շարք շրջաններ։

Армяне в Кесабе - Sputnik Արմենիա
Թուրքիայի սահմանին. Սիրիայի Ռաս–ալ–Այնում հայերն առաջին անգամ են հավաքվել

Սակայն Լոզանի պայմանագրից անմիջապես հետո սկսվել է Թուրքիայի ընդարձակումը, որի արդյունքը դարձել է Նախիջևանում որոշակի ազդեցություն ձեռք բերելը, իսկ 1932թ–ին Իրանի հետ պայմանագրի արդյունքում Թուրքիան ընդհանուր սահման է ստացել Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հետ։ Այդ քայլն առաջինն եղավ «ազգային պայմանագրի» սահմաններին վերադառնալու հարցում։

1939թ–ին, հիշեցնում է Ռուբեն Մելքոնյանը, Թուրքիային միացել է սիրիական Ալեքսանդրետյան սանջակը (տարածաշրջան` խմբ.)։ Առերևույթ կազմակերպվել  է ինչ–որ հանրաքվե Ֆրանսիայի հովանավորությամբ, և եվրոպական «ժողովրդավարության» նորմերին համապատասխան այդ սանջակը հայտնվել է Թուրքիայում։ Ընդարձակումը շարունակվել է։

Շարունակվել է, թեև, թվում էր, թե կանգ է առել մի քանի տասնամյակով։ Բայց 1974թ–ին Թուրքիան, որպես առիթ օգտագործելով այն ագրեսիվ հռետորաբանությունը, որը ծագել էր Հունաստանում հեղաշրջման հետևանքով «սև գնդապետների» իշխանության գալու հետևանքով, «թուրք բնակչության պաշտպանելու» պատրվակով բռնազավթեց Կիպրոսի հյուսիսը` այնտեղ ստեղծելով բացի Անկարայից ոչ մեկի կողմից չճանաչված կեղծ պետություն։  Սոցիալիստական դաշինքի փլուզումից հետո Թուրքիան Վրաստանում և, հատկապես, Բուլղարիայում իր քաղաքական և ֆինանսական ուժեղ ազդեցությունն է տարածում։

Սիրիայի և Իրաքի տարածքների բռնազավթումը Թուրքիայի նեոօսմանիզմի քաղաքականության շարունակությունն է։ Ռուբեն Մելքոնյանը վստահ է, որ այդ գաղափարը կյանքի կոչելու նոր խթանը սկսվել է Լոզանի պայմանագրի «թերարժեքության» մասին պնդումներից, որը տասնամյակներ շարունակ համարվել է Թուրքիայի հաղթանակը։

Թուրքիայի նման քաղաքականության վտանգը Հայաստանի համար ակնհայտ է, քանզի դրա շրջանակում Թուրքիան փաստորեն չի ընդունում ոչ միայն հայկական պետությունը, այլ նաև բնակչության իրավունքները։ Ե՛վ 1990–ականների սկզբին, և՛ ներկա պահին մեր երկրի համար բազմաթիվ սպառնալիքներ բխել են և բխում են Նախիջևանի տարածքից, ընդ որում` հենց թուրքական, այլ ոչ թե ադրբեջանական սպառնալիքներ։ Թուրքիան այս հարցը քննարկել է անգամ ԱՄՆ–ի և Ռուսաստանի հետ, և, ինչպես ասում է Մելքոնյանը, որոշիչ է դարձել Ռուսաստանի ձայնը։

Корпус стражей исламской революции (КСИР) в парадной одежде во время празднования годовщины исламской революции в Тегеране. - Sputnik Արմենիա
Իսլամական հեղափոխության պահապանները փրկում են Սիրիայի քրիստոնյաներին. իրանահայ պատգամավոր

Բայց սպառնալիքը մշտապես մնում է, և մեծ մոլորություն կլինի Նախիջևանի մասին պայմանագիրը, Կարսի պայմանագիրը և նման համաձայնագրերը զուտ պատմական փաստաթղթեր համարելը, որը հիմա ոչ մի ազդեցություն չունի քաղաքականության մեջ։ Թուրքիայի իրականացրած քայլերն ուղիղ սպառնալիք են հայկական պետության գոյությանը, և այդ քայլերը բոլորովին չեն սահմանափակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հակազդելով։

Ինչպես նշում է Մելքոնյանը, դրա հետ կապված հայերի և Հայաստանի համար ազգային կարևորության հարցերը, մասնավորապես Նախիջևանի պատկանելության հարցը, պետք է դրվեն, երբ դրա համար լինի բարենպաստ հող, համապատասխան միջազգային իրադրություն և տարածաշրջանային քաղաքականությունում հայկական պետության վստահ դիրք։ Թեկուզ նրա համար, որպեսզի թույլ չտան Թուրքիային ձևական առիթ հորինել «հայրենակիցների պաշտպանության» համար, ինչպես առիթ հանդիսացավ Հունաստանում վերահիշյալ հեղաշրջումը։

Պետք չէ մոռանալ, օրինակ, որ Թուրքիան և Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ ակտիվացնում են Հայաստանում և Արցախում ինչ–որ առասպելական «քրդական ճամբարների» մասին տեղեկատվական արտանետումներ։ Եթե Թուրքիային պետք լինի օգտագործել այդ սուտն իր նպատակներով, դրա լիակատար անհամապատասխանությունն իրականությանը չի կանգնեցնի թուրքերին. նախադեպեր կան։

Եվ դրանք տխուր են եղել։ Ռուբեն Մելքոնյանը հիշեցնում է, թե ինչպես Սևրի պայմանագիր կնքելուց մի քանի ամիս անց թուրքական զորքերը հայտնվեցին Գյումրիում, իսկ հիմա նեոօսմանյան քաղաքականությունը նույնպես զրկված է ավելորդ քնքշություններից և ստորագրված փաստաթղթերի նկատմամբ հարգանքից։ Այդ ժամանակ Հայաստանը թղթի վրա մեծ հաղթանակ էր տարել, իրականում տեղի ունեցավ հակառակը։

1920թ–ի իրադարձությունները պետք է դաս լինեն, որը չի կարելի մոռանալ, վստահ է Ռուբեն Մելքոնյանը։ Չէ որ պատմությունը հակված է կրկնել  այն, ինչը սխալմամբ անցած է համարվում։

Լրահոս
0