ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի –Sputnik. Հայտնի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը զիջել է իր մրցակից Բրեյդի Թենելին և Կանադայում անցկացվող Autumn Classic International մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրել, հայտնում է RT–ն։
Ազատ ծրագրում մարզիկը 133,91 միավոր է ստացել։ Ընդհանուր միավորները կազմել են 204,89 և արդյունքում նա զբաղեցրել է երկրորդ տեղը։
Լավագույն գեղասահորդը մրցաշարի արդյունքներով դարձել է Բրեյդի Թենելն ԱՄՆ–ից, որը Մեդվեդևայից առաջ է անցել 1,5 միավորով (206,41)։
Մրցաշարի երրորդ տեղը զբաղեցրել է ֆրանսուհի Մաէ Բերենիս Մեյտեն (178,89)։
Autumn Classic International-2018 մրցաշարը «Չելենջեր» շարքի ամենամյա մրցաշարն է։ Այն Կանադայի Օքվիլ քաղաքում անցկացվում է սեպտեմբերի 20-22-ը։
Նշենք, որ Մեդվեդևան մարզվում է Տորոնտոյում, նոր մարզիչ Բրայան Օրսերի ղեկավարությամբ։ Ավելի վաղ 2018 թվականի Փհենչհանի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը լքել էր մարզիչ Էթերի Տուտբերիձեին, որի հետ աշխատել է 11 տարի։
Փհենչհանի Օլիմպիադայում Մեդվեդևան կրկնակի արծաթե մեդալակիր է դարձել` զիջելով ոսկին գեղասահորդուհի Ալինա Զագիտովային։ Նա նաև աշխարհի առաջնության կրկնակի հաղթող է։