00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվգենյա Մեդվեդևան ցույց է տվել` ինչպես է առավոտն անցկացնում Տորոնտոյում

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցЕвгения Медведева
Евгения Медведева - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան լուսանկար է հրապարակել Տորոնտոյի ֆոնին։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը Instagram-ի իր բաժանորդներին ցույց է տվել, թե ինչպես է անցկացնում առավոտը Տորոնտոյում։

Մեդվեդևան Տորոնտոյի փողոցներից մեկում արված լուսանկար է հրապարակել, որում նա մարզական հագուստով է։ Եվգենյան սուրճ է խմում, իսկ հետևի ֆոնին սև սագեր են երևում։

«Սուրճ, սագեր։ Բարի գալուստ Տորոնտո», — գրել է նա։

Լուսանկարը դուր է եկել գեղասահորդուհու բաժանորդներին. այդ մասին են վկայում ավելի քան 85 հազար «լայքերն» ու բազմաթիվ մեկնաբանությունները։

«Ժենկա, մեր գեղեցկուհի», «Ժենյա, չի կարելի այսքան նիհար լինել», «Հմայիչ, ինչպես միշտ», «Ժենյան, կարծես, Նիկոլայ Դրոզդովը լինի», — գրում են երկրպագուները։

Նշենք, որ 2018 թվականի մայիսին Եվգենյա Մեդվեդևան լքել էր իր մարզիչ Էթերի Տուտբերիձեին և տեղափոխվել Կանադա` կանադացի մասնագետ Բրայան Օրսերի ղեկավարության տակ աշխատելու։ Այս հանգամանքն այդքան էլ դուր չէր եկել նրա ռուս երկրպագուներին, և նրան նույնիսկ մեղադրել էին դավաճանության մեջ։ Դրանից հետո Մեդվեդևան սոցցանցերում հայտնել էր, որ ճանաչում է իր իսկական երկրպագուներին և երախտապարտ է նրանց աջակցության համար, քանի որ միշտ իր կողքին են` ի տարբերություն որոշ երկրպագուների, որոնք պատրաստ են «օդում փոխվել»։

Հիշեցնենք, որ Փհենչհանում կայացած օլիմպիադայում Մեդվեդևան երկու արծաթե մեդալ էր նվաճել` մենասահքում ոսկին զիջելով մեկ այլ ռուս գեղասահորդուհի Ալինա Զագիտովային։ Նա նաև աշխարհի առաջնության կրկնակի հաղթող է։ Այժմ գեղասահորդուհին նոր խաղաշրջանին է պատրաստվում։

Լրահոս
0