00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թիկնազոր կաթողիկոսի համար. Գարեգին Երկրորդին վտա՞նգ է սպառնում

© Photo : official site of the President of RAКатоликос Гарегин второй во время благодарственной молитвы, приуроченной к 100-летию Первой республики (28 мая 2018). Эчмиадзин
Католикос Гарегин второй во время благодарственной молитвы, приуроченной к 100-летию Первой республики (28 мая 2018). Эчмиадзин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ կրքերը դեռ չեն մարում։ Պարզապես այժմ բողոքի ակցիաները փոխարինվել են տարատեսակ ասեկոսեներով։ Քննարկվում է Կաթողիկոսի առողջական վիճակը և այդ պատճառով նրա` պաշտոնը լքելու հավանականությունը։ Սակայն եղան նաև նրանք, ովքեր լուրջ մտահոգվեցին Հայ Առաքելական Եկեղեցու Ծայրագույն Պատրիարքի հուսալի պաշտպանության մասին։

Մեր հիշողությունում դեռ թարմ են Կաթողիկոսի հրաժարականը պահանջող ամառային բողոքի ցույցերը։ Այդ ակցիաների մասնակիցներից շատերը, նույնիսկ չէին մտածում Հայ Առաքելական եկեղեցու համբավին հասցրած վնասի մասին, համոզված լինելով, որ միայն մեկ անձի դեմ են հանդես գալիս։ Սակայն գործնականում ստացվեց հարձակում սրբության վրա, ինչին էլ փորձում էին հասնել առավել «ոգեշնչված» համակարգողները։

Фестиваль толмы сопровождался народными песнями и танцами (20 мая 2018). Село Хнаберд, Араратская область - Sputnik Արմենիա
Հարձակում ազգային արժեքների վրա, կամ միայնակների «խաչակրած արշավանքը». ինչքա՞ն կդիմադրենք

Մայր Աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Facebook սոցցանցի իր էջում հինգշաբթի գրել է. «Երրորդ Հանրապետության 27-ամյա պատմության ընթացքում առանց բացառության բոլոր կառավարությունները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և մասնավորապես Վեհափառ Հայրապետների նկատմամբ դրսևորել են պատշաճ հարգանք և գնահատել են Հայոց Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առանձնահատուկ դերը մեր պետականության զարգացման, ազգային միասնության ու համերաշխության պահպանման գործում»։

Այն, որ ամռանը տեղի ունեցած բողոքի ակցիաների թիրախը Հայ Առաքելական եկեղեցին էր, և ոչ միայն Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, հասկանալի է։ Գոնե այն պատճառով, որ զուգահեռաբար լայնածավալ հարձակումներ սկսվեցին ավանդական ընտանեկան արժեքների, բանակի վրա, աշխուժացան տարբեր աղանդները. այն ամենն, ինչ վկայում է որոշակի ուժերի անվրեպ հոտառության մասին, որոնք հարմար պահ են ընտրում ներքաղաքական երկպառակության համար։

Инаугурация 4-го президента Армении Армена Саркисяна - Sputnik Արմենիա
Տագնապալի իրավիճակ Հարավային Կովկասում կամ աշխարհիկների «տարաշխարհիկ» գործերը

Հենց այդ պատճառով է Մելիքյանը խոսում այն մասին, որ անկախության ձեռք բերման պահից  ի վեր ոչ մի կառավարություն անհարգալից վերաբերմունք թույլ չի տվել եկեղեցու նկատմամբ։ Ներկայինը` նույնպես. պարզապես այն միանշանակ գնահատական չտվեց Էջմիածնին վարկաբեկելու փորձերին։ Չէ՞ որ հարցը միայն Գարեգին Երկրորդի անձը չէ։

Վերջին օրերին տեղեկություն եղան (ասեկոսեների մակարդակով) այն մասին, որ Կաթողիկոսն անառողջ է։ Հնարավոր է, բոլորն էլ հիվանդանում են, և եկեղեցու բարձրաստիճան այրերը` բացառություն չեն։

Այնուհետև մեկ այլ տեղեկություն սկսեց տարածվել, այն էլ իբրև թե ճիշտ տեղեկություն, իբր Գարեգինը պաշտոնն ինքնակամ կլքի` հենց վատառողջ լինելու պատրվակով։ Մելիքյանը հերքում է այդ տեղեկությունը` հայտարարելով, որ Կաթողիկոսը նման մտադրություն չունի։

Հինգշաբթի օրն ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանը Facebook սոցցանցի իր էջում հայտնեց, որ օրինագիծ է մշակել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունն ապահովելու մասին։ Նա հայտարարեց, որ հաջորդ շաբաթվա ընթացքում Ազգային ժողովի պաշտոնական փաստաթղթաշրջանառության մեջ կդնի ՀՀ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» նախագիծը։

Монастырь Гошаванк - Sputnik Արմենիա
Համասեռամոլներն ու կաթողիկոսը. Կոնդակի հիմքում քրեական օրենսգի՞րքն է

Բացի այդ Հակոբյանն առաջարկում է փոփոխություններ կատարել նաև «Հավաքների ազատության մասին» օրենքում, որը կարգելի հավաքները կրոնական կազմակերպություններին սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում, եթե չկա այդ կազմակերպությունների համաձայնությունը:

Այն, որ մինչ օրս նման օրենք (համ համապատասխան մաս օրենքում) չի եղել, այդքան էլ տարօրինակ չէ։ Քանի որ մինչ օրս Հայաստանում ոչ ոք նույնիսկ մտածել չէր կարող այն մասին, որ Կաթողիկոսը թիկնազորի կարիք կունենա (համենայն դեպս երկրի տարածքում), կամ որ պատրիարքարանը կամ Էջմիածնի տարածքում գտնվող հաստատությունները կարող են բողոքի ակցիաների անցկացման և խորոված ուտելու վայր դառնալ։ Սակայն նախադեպ եղավ, և  կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտություն առաջացավ, որքան էլ անհեթեթ դրանք թվային մինչև վերջերս։

Флаг ЛГБТ - Sputnik Արմենիա
«Շնագայլային ձայներ», խմբակային լոգանք. ամեն ինչ արել են Շուռնուխում ծեծ ուտելու համար

Եկեղեցին մեզ մոտ պետությունից անջատ է, իսկ դա նշանակում է, որ պետական թիկնազոր եկեղեցականին կարող է նշանակվել օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու միջոցով։ Ցավոք, նման անհրաժեշտություն է ծառացել, չէ՞ որ այսուհետ ոչ մի ապագա կաթողիկոս ոտնձգություններից պաշտպանված չէ։ Եվ այն, որ Գարեգինի նկատմամբ ֆիզիկական ուժ չի կիրառվել, չի կարող բացառել տեսականորեն նման հավանականությունը հետագայում։ Նրա, կամ մեկ այլ կաթողիկոսի նկատմամբ, էական չէ։

Ցանկացած հանրահավաքների և բողոքի ակցիաների անցկացումը կրոնական կազմակերպությունների տարածքում արգելելը նույնպես, պարզվում է, անհրաժեշտություն է` որքան էլ տարօրինակ լինի դա հայկական մտածելակերպի համար, որը գոյություն ուներ գոնե  մինչ վերջերս։

Եվ ահա թե ինչն է հետաքրքիր. արդյո՞ք կգտնվեն այնպիսիք, ովքեր դեմ կլինեն Հակոբյանի առաջարկած փոփոխություններին։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, թե ինչով կբացատրեն իրենց դիրքորոշումը։ Ցանկացած ազատություն չի կարող աբսոլյուտի հասցնել, քանի որ այն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսում է ոտնահարել դիմացինի ազատությունը։

Կամ երբ այդ ազատությունը սկսում է, օրինակ, սրբապղծության նմանվել, ինչպես պատրիարքարանում խորոված ուտելը. և կարևոր չէ, թե պատրիարքի անունը Գարեգին է, Վազգեն, թե նա այլ անուն ունի։

Լրահոս
0