00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համասեռամոլներն ու կաթողիկոսը. Կոնդակի հիմքում քրեական օրենսգի՞րքն է

© Sputnik / Lilit HarutyunyanМонастырь Гошаванк
Монастырь Гошаванк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կաթողիկոսի հրաժարականի պահանջը, համասեռամոլների պաշտպանությունն ու քրեական օրենսգիրքը։ Ֆեյսբուքում միացրել են անցյալն ու ներկան ու սենսացիա առաջացրել։

Սոցիալական ու ոչ միայն սոցիալական կայքերում դարձյալ իրարանցում է։ Թեման գրեթե ավանդականն է` սեռական փոքրամասնություններ։

Иерей Асохик рассказывает о том, как святое копье попало в Первопрестольный Эчмиадзин - Sputnik Արմենիա
Գեղարդը ո՛չ առաջինն է, ո՛չ վերջինը. ուրիշ ի՞նչ մասունքներ է նվիրել և ստացել Հայ եկեղեցին

Բայց այս անգամ տարբերությունն այն է, որ ավանդական դարձած թեման միահյուսվել է նորօրյա մեկ այլ թեմայի։ Բանն այն է, որ մի ֆեյսբուքյան օգտատեր համոզված է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-ի հրաժարականը պահանջողները, նրանից պահանջում են ստորագրել սեռական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող կոնդակ, ինչն ինքը հրաժարվում է անել։

Իսկ Կոնդակը նույն այդ օգտատիրոջ թեթև ձեռքով միահյուսվում է փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող մի օրինագծի հետ, այն ` ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծի։

Թե ինչ կապ ունեն այս երկու թեմաները, թերևս հայտնի է միայն շաղկապողին։

Ընդ որում, ֆեյսբուքյան այս գաղափարի հեղինակը նշում է, որ  այդ առաջարկով  Արդարադատության նախարարությունը հանդես է եկել այսօր։

Святое копье - Sputnik Արմենիա
Գեղարդի շուրջ կրքերը բորբոքվում են, կամ ինչու է Էջմիածնում իրարանցում առաջացել

«Առաջարկը հետևյալն է․ քրեորեն պատժել ֆիզիկական և պաշտոնատար այն անձանց, որոնք այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունք են ցուցաբերում։ Եվ դա նշանակում է, որ սեռափոխներին, այլասերվածներին ու նման տեսակներին գործի չընդունած գործատուն կարող է պատժվել մինչև 3 տարի ազատության սահմանափակմամբ կամ մինչև 2 տարի ազատազրկմամբ: Նույնը վիրավորողներին և հավուր պատշաճի չգնահատողներին է վերաբերելու»,– գրում է նա։

Բայց այս աղմկահարույց հրապարակման հեղինակը, պատահաբար, թե` հատուկ, մոռանում է նշել, որ հիշատակված նախագիծը ներկայացվել է շուրջ 1 տարի առաջ` նախկին իշխանությունների օրոք, երբ կաթողիկոսի հրաժարականը ոչ ոք դեռ չէր պահանջում։

Արդարադատության նախարարությունում մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ Քրեական օրենսգրքի նոր նախագիծը ներկայացվել է մեկ տարի առաջ` 2017թ–ին։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում տեղադրված ՀՀ այդ նախագիծը նույնիսկ թռուցիկ ուսումնասիրելիս, պարզ է դառնում, որ այն հանրային քննարկման է ներկայացվել 2017թ–ի հոկտեմբեր–դեկտեմբերին։ Բայց ոչ միայն չի ընդունվել, այլ նույնիսկ խորհրդարան չի հասել։

Католикос всех армян Гарегин II на Нахичеванской границе (7 июля 2018) - Sputnik Արմենիա
Կաթողիկոսը նախիջևանյան դիրքեր է այցելել. լուսանկարներ և տեսանյութ

Ֆեյսբուքն, իհարկե, մնում է ֆեյսբուք` գրիր ինչ ուզում ես, հետո կջնջես, կամ կասես` կներեք սխալ էի գրել։ Համենայն դեպս` քանի դեռ ֆեյսբուքում տարածած տեղեկատվության կամ ապատեղեկատվության համար Հայաստանում պատասխանատվության չեն ենթարկում։  Դրա անհրաժեշտության մասին արդեն մի քանի տարի է, ինչ խոսում են, բայց օրենք այդպես էլ չեն ընդունում։

Ֆեյսբուքը դեռ ոչինչ, շատ ավելի անհասկանալի է, երբ այդ կասկածելի գաղափարներն իրարից առաջ ընկնելով սկսում են արտատպել իրենց լրատվամիջոց համարող որոշ կայքեր` առանց խնդրի ու փաստերի մեջ խորանալու։

Ինչ կարևոր է, թե ինչ է գրված, կարևորը` սենսացիա է. հայ նորօրյա լրագրության ոսկե կանոնի վերածված այս մոտեցումն ամեն օր ապացուցում է իր կենսունակությունն ու  մարտահրավեր նետում փաստերով ու հիմնավորումներով աշխատող լրատվամիջոցներին։

Պղտոր ջրում ձուկ որսացողների պակաս սոցիալական կայքերում չկա։ Նրանց համար համասեռամոլներին ու կաթողիկոսին շաղկապելը մի ստատուսի խնդիր է։ Իսկ ընթերցողների բանակը կապահովեն այդ նույն գաղափարով առաջնորդվող կայքերը։

Լրահոս
0