00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

VIP Կրեմլից. բրիտանացիներին հետաքրքրել է «Զվարթնոց» օդանավակայանի ճակատագիրը

© Sputnik / Александр Гращенков / Անցնել մեդիապահոցАэровокзальный комплекс "Звартноц" в Ереване.
Аэровокзальный комплекс Звартноц в Ереване. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անհայտ, լքված ու բացառիկ Երևանի օդանավակայանը դարձել է Daily Mail–ի մեծ հոդվածի գլխավոր հերոսը։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանը դարձել է Daily Mail բրիտանական առցանց պարբերականի մեծ հոդվածի գլխավոր հերոսը։

«Ժամանակին հայկական օդանավակայանն ընդունում էր Կրեմլի VIP անձանց և հյուրեր ԽՍՀՄ ողջ տարածքից», – գրում է պարբերականը։

Старое здание международного аэропорта Звартноц - Sputnik Արմենիա
Սև ամպեր «Զվարթնոցի» գլխին. ի՞նչ ճակատագրի կարժանանա հայկական օդանավակայանը

Անցած դարի 70-ականներին` շինարարությունից հետո, Զվարթնոցը յուրաքանչյուր ժամ մոտ 2500 ուղևոր էր ընդունում։ Այդ ժամանակ մոդայիկ էր ճանապարհորդել միության ամենաարդիական օդանավակայանով։ Բացի այդ «Զվարթնոցի» գագաթին ռեստորան էր գործում, որտեղից հիանալի տեսարան էր բացվում դեպի Երևան։

Այսօր` երբեմնի այդ շքեղ շենքը կիասվեր է։ Ներսում պոկվել են պաստառները, թափվել ծեփը։ Օդանավակայանի աստեղնային ժամանակաշրջանի մասին են հիշեցնում են միայն մոռացված ընկերությունների բազմաթիվ գովազդային պաստառները։

«Գիտական ֆանտաստիկայից հայտնված տիեզերական քաղաքի է նման։ Իրականում, Խորհրդային ճարտարապետության մարգարիտներից էր, սակայն այսօր նույնիսկ աշտարակի վրայի տառերն են պոկվել», – գրված է հոդվածում։

Բրիտանացի ճարտարապետ Թիմ Ֆլինը կարծում է, որ հայկական տեսարժան այս վայրն անհրաժեշտ է պահպանել և նույնիսկ վերանորոգել։  Նա հույսեր է կապում նոր իշխանության հետ, որն, ըստ նրա, այդ հարցին ավելի պրոգրեսիվ մոտեցում կցուցաբերի և կկարողանա պահպանել խորհրդային արվեստի այս ստեղծագործությունը։

Дворец Молодежи (Кукурузник) - Sputnik Արմենիա
Երևանում նոր «Կուկուռուզնիկ» կաճի՞, թե բլուրը կշարունակեն կրծել

Հոդվածում նաև հիշեցնում են օդանավակայանի ճարտարապետի դստեր` Անահիտ Թարխանյանի երկար տարիների պայքարի և «Զվարթնոցի» նոր սեփականատերերի մասին, որոնք ուզում էին քանդել շենքն ու նոր տերմինալ կառուցել։

«Հայրս, երբ նախագծում էր օդանավակայանը, ամենից շատ մտածում էր մարդկանց մասին։ Հայերը ցաքուցրիվ են ամբողջ աշխարհով, այդ պատճառով, մարդիկ, որոնք հայրենիք էին գալիս, կարողանում էին վերևի սրահից տեսնել ներքևում իրենց սպասող հարազատներին և բարեկամներին։ Շատ զգացմունքային էր», – պատմել է Թարխանյանը։

SAVE Europe Heritage–ից Քլեմ Սեսիլը, որը Լոնդոնում Պուշկինի տան, ռուսական մշակութային տան տնօրենն է, կարծում է, որ շենքը պետք է փրկել։ Նրա կարծիքով` «Զվարթնոցը» մարմնավորում է խորհրդային ճարտարապետության մեջ ազատումը ստալինիզմի կապանքներից։

Լրահոս
0