00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սև ամպեր «Զվարթնոցի» գլխին. ի՞նչ ճակատագրի կարժանանա հայկական օդանավակայանը

© Sputnik / Алина Старостина / Անցնել մեդիապահոցСтарое здание международного аэропорта "Звартноц"
Старое здание международного аэропорта Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որոշ փորձագետների կարծիքով` շենքը քանդելը որևէ կերպ հիմնավորված չէ, իսկ նոր շենք կառուցելը տասնյակ անգամ ավելի թանկ կարժենա։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. «Զվարթնոց» օդանավակայանի հին կլոր շենքը քանդելու ծրագիրը ամպրոպի ազդեցություն ունեցավ Հայաստանի բնակիչների համար։ Շինությունն ապամոնտաժելը «Արմենիա միջազգային օդանավակայաններ» կոնցեսիոներ ընկերության ծրագրերի մի մասն է։ Այդ ծրագրերն օրեր առաջ ներկայացրել է Քաղավիացիայի գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ)։  Կոնցեսիոների գլխավոր ծրագիրը միտված է 2018-2022 թվականներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի զարգացման ճանապարհային քարտեզի ստեղծմանը։

Ամենայն հավանականությամբ փաստաթուղթը կքննարկվի մինչև փետրվարի 10-ը, որից հետո այն հաստատման համար կուղարկեն կառավարություն։ Միևնույն ժամանակ ճարտարապետները «Զվարթնոցի» հին շենքը պահպանելու բազմաթիվ տարբերակներ են առաջարկում, իսկ փորձագետները համոզված են` նոր օդանավակայան կառուցելու համար տասն անգամ ավելի շատ միջոց կպահանջվի, քան հին շենքը պահպանելու։

Ոչ մի անձնական բան, սա պարզապես բիզնես է

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը` հայտնի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը, Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտնեց, որ «Զվարթնոցի» հին շենքը քանդելն անիմաստ է։  Նրա խոսքով` Հայաստան եկող զբոսաշրջիկները ցանկանում են տեսնել (խորհրդային) մոդեռնիզմի ժամանակաշրջանի կառույցներ, ինչպիսին օդանավակայանի կլոր շենքն է։

Дворец Молодежи (Кукурузник) - Sputnik Արմենիա
Երևանում նոր «Կուկուռուզնիկ» կաճի՞, թե բլուրը կշարունակեն կրծել

«Օրեր առաջ Հայաստանում զբոսաշրջության զարգացմամբ զբաղվող մի կնոջ հետ էի զրուցում։ Նա սարսափած զանգահարել էր ինձ և ասում էր. «Հուլիսին մենք զբոսաշրջիկների մեծ խումբ ենք սպասում։ Հայտնի ճարտարապետներ են Շվեյցարիայից և Նիդեռլանդներից։ Ի՞նչ անեմ հիմա։ Ցուցակից ջնջե՞մ օդանավակայանը», – պատմեց Թարխանյանն` ավելացնելով, որ շենքը քանդելու թեման բավական զգայուն է։

Թարխանյանը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե ինչու է հենց վերջին ժամանակաշրջանում որոշվել քանդել շենքը։ Նրա խոսքով` ամենայն հավանականությամբ նրանք, ում ձեռքում կենտրոնացած է իշխանությունը, համապատասխան կրթություն և դաստիարակություն չունեն, նաև չգիտեն, թե ինչ է մշակույթը։

«Օրինակ, պետք է տարբերել Մինաս Ավետիսյանի կտավներն այն կտավներից, որոնք վաճառվում են Վերնիսաժում։ Ես չեմ ուզում վիրավորել այնտեղ իրենց նկարները վաճառող արվեստագետներին։ Նրանց թվում կան նաև լավ վարպետներ, սակայն դրանց մեջ քիչ չեն նաև անորակ գործերը, ոչ ոք դա հերքել չի կարող», – նշեց Sputnik  Արմենիայի զրուցակիցը։

Նրա խոսքով` քանդելն ամենահեշտն է։  Թարխանյանը նաև հիշեցրեց հայտնի ասացվածքը` «քանդելը` կառուցել չէ»։ Իրականում մեծարժեք ճարտարապետական շինություն կառուցելը, որը կհամապատասխանի տվյալ միջավայրին, իսկապես բարդ գործ է։

© Sputnik / Фред Гринберг / Անցնել մեդիապահոց«Զվարթնոց» օդանավակայան
«Զվարթնոց» օդանավակայան - Sputnik Արմենիա
1/4
«Զվարթնոց» օդանավակայան
© Sputnik / Фред Гринберг / Անցնել մեդիապահոց«Զվարթնոց» օդանավակայան
«Զվարթնոց» օդանավակայան - Sputnik Արմենիա
2/4
«Զվարթնոց» օդանավակայան
© Sputnik / Фред Гринберг / Անցնել մեդիապահոց«Զվարթնոց» օդանավակայան
«Զվարթնոց» օդանավակայան - Sputnik Արմենիա
3/4
«Զվարթնոց» օդանավակայան
© Sputnik / Фред Гринберг / Անցնել մեդիապահոց«Զվարթնոց» օդանավակայան
«Զվարթնոց» օդանավակայան - Sputnik Արմենիա
4/4
«Զվարթնոց» օդանավակայան
1/4
«Զվարթնոց» օդանավակայան
2/4
«Զվարթնոց» օդանավակայան
3/4
«Զվարթնոց» օդանավակայան
4/4
«Զվարթնոց» օդանավակայան
Թարխանյանի գնահատմամբ` հին շենքը քանդելու որոշումը «պարզունակ բիզնես ծրագրի հետևանք է», որի հեղինակները ցանկանում են լավ գնով վաճառել մասնավոր օդանավակայանը` այն պետական կառույցներից զրկելով։ Ճարտարապետը համոզված է, որ այդպես բիզնեսը սեփական շահերն է պաշտպանում, իսկ պետության շահերը ոտնահարվում են։

Թարխանյանը համոզված է, որ պետք է հարգել ժողովրդի, հասարակության կարծիքը։ Նրանք դեմ են օդանավակայանի կլոր շենքը քանդելու գաղափարին։

Լքված, սակայն պիտանի

Ճարտարապետը համոզված է, որ Հայաստանում մոռացված ու լքված ամեն շենք չէ, որ հին ու խարխուլ է, բոլոր այդ շենքերը կառուցված են անվտանգության և կառուցապատման չափանիշների պահպանմամբ։

«Խորհրդային տարիներին օդանավակայանի շենքը նախագծվել է որպես հատուկ նշանակության օբյեկտ։ Այն նախագծվել էր 9 բալանոց երկրաշարժին դիմանալու հաշվարկով, իսկ շենքի հիմքը դնող կառուցապատողները 1,5 բալով ավելացրին պաշտպանության գործակիցը։ Եվ այժմ նրանք հայտարարում են, թե իբր շենքի  հետագա շահագործումն անհնար է», – ասաց Թարխանյանը։

Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
«Զվարթնոց» օդանավակայանը կքանդեն

Sputnik Արմենիայի զրուցակիցը նշում է, որ շենքի ճարտարապետները, այդ թվում նրա հայրը` Արթուր  Թարխանյանը, նման շինություններն ապագայի համար էին կառուցում։

«Նրանք պահուստային տարածքներ էին կառուցում։ Եթե ճիշտ եմ հիշում, օդանավակայանի հին շենքը 14 օդանավ կարող էր ընդունել, իսկ նոր նախագծի համաձայն` միայն 10-12 օդանավ կկարողանա ընդունել», – ընդգծեց հայտնի ճարտարապետի դուստրը։

Անահիտ Թարխանյանը հավաստիացնում է, որ  կոնցեսիոների պարտականությունների մեջ ի սկզբանե մտնում էին ոչ միայն հին կառույցի պահպանությունը, այլև այն լավ վիճակում պահելը, արդիական սարքավորումներով համալրելը և ոչ միայն։

Թարխանյանը հավելեց, որ նոր օդանավակայանի կառուցումը սեփականատիրոջ համար տասն անգամ ավելի թանկ կարժենա, քան հնի պահպանումը։ Ճարտարապետը համոզված է` եթե շենքը քանդեն, ապագա Հայաստանի բանալիները մասնավորի ձեռքում կհայտնվեն, իսկ թե ում նա կփոխանցի այդ բանալիները` խնդրահարույց հարց է։

Լրահոս
0