00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում նոր «Կուկուռուզնիկ» կաճի՞, թե բլուրը կշարունակեն կրծել

© Sputnik / Petros LagesyanДворец Молодежи (Кукурузник)
Дворец Молодежи (Кукурузник) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախորդ դարի 80-ականները Երևանի արտաքին տեսքի համար եթե ոչ հեղափոխական փոփոխությունների, ապա զգալի նորացումների տարիներ էին։ Միայն թե պետք չէ «նորացում» բառն այսօրվա իմաստով ընկալել։ Ամեն ինչ հակառակն էր. ոչինչ չէին քանդում, նորն էլ դատարկ տեղերում էին կառուցում։ Ռուբեն Գյուլմիսարյանը հիշում է այն ամայի տարածքը, որտեղ կառուցվեց «Կոուկուռուզնիկը»։

Ճիշտ է` ամեն ինչ սկսվեց դեռ 1960 թվականներին։ Այն ժամանակ ճարտարապետներ Հրաչ Պողոսյանը, Արթուր Թարխանյանն ու Սպարտակ Խաչիկյանը Երևանում Երիտասարդական պալատի շենքը նախագծելու հանձնարարություն ստացան։ Ներկայացված տարբերակը սկզբում առանձնապես դուր չեկավ խորհրդային հանձնաժողովին, ասացին իբր «արևմտյան, մոդեռնիստական ազդեցությունները» շատ ուժեղ են։ Իրականում ամեն ինչ այլ էր, շեշտը դրված էր ազգային մոտիվների վրա, հատկապես` ներքին հարդարանքի հարցում։

Гора Арарат. Ереван, Армения - Sputnik Արմենիա
Երևանի ծննդյան «աստվածաշնչյան» պատմությունը. «մանանեխային խորքից» եկած քաղաքը

Պալատը կառուցեցին, ու այն միանգամից քաղաքի խորհրդանիշներից մեկը դարձավ, ինչպես Մարզահամերգային համալիրն ու «Զվարթնոց» օդանավակայանի նոր շենքը։ Կառույցները տարողունակ էին ու հիմնավոր, պետք էր միայն տեխնիկական նորմալ վիճակում պահել։

Մի տասը տարի անց երկրի նոր ղեկավարները, որոնք պատկերացում չունեին` ինչ է պետք անել երկնքից ընկած իշխանության հետ, սկսեցին ամեն ինչ համատարած քանդել։ Հետո սկսեցին մտածել` բա ի՞նչ անեն ազատված տարածքները։ Արդեն ուշ էր. արդեն ամեն ինչ քանդված էր, ընդ որում` քանդված էր և՛ այն, ինչն անպայման պետք էր քանդել, և՛ այն, ինչը ոչ մի դեպքում չէր կարելի քանդել։

Բայց լավ, արեցին, անցավ-գնաց։ Ինչո՞ւ հանկարծ այսօր նորից սկսեցին խոսել Երիտասարդական պալատի մասին։ Հիմա, ասում են, այնտեղից բազալտ են հանում ու հենց նույն տեղում էլ կտրում են։ Իսկ կարող է` բազալտ չեն հանում ու չեն էլ կտրում, կարևոր չէ, միևնույնն է` պալատն արդեն չկա։ 

Պարզապես այս թեման հանկարծ արդիական դարձավ։ Ավելի ճիշտ, մարդիկ սկսեցին խոսել այդ մասին, երբ սոցիալական կայքերում հայտնվեց մրցույթին մասնակցած շինության էսքիզը։ Մրցույթը հայտարարվել էր, եթե չեմ սխալվում, 2010 թվականին. այն ժամանակ պետք է ներկայացնեին «Կոկուռուզնիկին» փոխարինող շենքի նախագիծը։ Հաղթեց ճապոնացի ճարտարապետի նախագիծը, բայց չիրականացվեց։ 

Старый терминала международного аэропорта Звартноц - Sputnik Արմենիա
Երևանի խորհրդանիշն աչքի փուշ է դարձել. ինչո՞ւ են իրականում ուզում քանդել «Զվարթնոցը»

Շատերը կասեն` հետո ի՞նչ, էլ ո՞նց կլիներ, հին էսքիզ են հրապարակել։ Իհարկե, հրապարակելու մեջ ամոթալի կամ անթույլատրելի ոչինչ չկա։ Բայց կան մեկնաբանություններ։ Չեմ դադարում զարմանալ` ինչքան մարտնչող դիլետանտական բարկություն կա որոշ մարդկանց մեջ։ Նույնիսկ եթե չես հավանում նախագիծը, պարտադիր չէ հեղինակների գլխին թուքումուր թափել։ Թեև դա բնորոշ է մարտնչող դիլետանտներին։

Չենք փորձի գնահատական տալ այդ նախագծին, հատկապես, որ այն դժվար թե երբևիցե իրականություն դառնա։ Առավել ևս չենք համալրի սոցիալական կայքերում մեկնաբանողների բանակը։ Պարզապես հիշեցի։

Հիշեցի, քանի որ հենց նույն 2010 թվականն էր կարծեմ, որ այդ ճապոնացի ճարտարապետի հետ խոսելու առիթ ունեցա։ Կիյոկազու Արաին խոսակցության ընթացքում անընդհատ մոտենում էր հյուրանոցային համարի պատուհանին, երկար նայում հիասքանչ Արարատին։ Հետո նկատեց հայացքս, ժպտաց ու միայն մեկ բառ ասաց. «Ֆուձի»։

Դժվար թե զուտ սենտիմենտալություն էր. ճապոնացիները սովորաբար թաքցնում են իրենց հույզերը։ Երևի նայում էր Արարատին` փորձելով հասկանալ` որքան լավ է կարողացել իր նախագծում երկգագաթ ուրվագիծը փոխանցել. Արաիի մշակած համալիրը բիբլիական լեռն էր հիշեցնում։

Ճապոնացին հաղթեց մրցույթում, բայց ի՞նչ օգուտ, եթե նախագիծը չիրականացվեց։ Չեմ կարող պնդել` նախագծած շենքերի բարձրությունը փոքրացնելու պահանջը հիմնավորված էր, թե ոչ (այդ մասին հեղինակավոր կարծիք կհայտնեն մեր հարգելի ճարտարապետները), բայց Արաին ուզում էր այնքան բարձր շենք կառուցել, որ դրանից բարձր միայն Արարատը լինի։ Նա հասկանում էր` ինչ էր ասում. Ֆուձիաման ճապոնացու համար այդպիսի խորհուրդ ունի։

Հիմա կարևոր է այն, որ Երիտասարդական պալատից մնացած ամայի տարածքը շարունակում է ամայի մնալ։ Թերևս ամայի տարածքն էլ կարող է ինչ-որ նպատակով ծառայել, օրինակ` բազալտի հանքի։

Լրահոս
0