00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էժանացել է միայն պետական ԶԼՄ-ներով մատուցվող լապշան. Փաշինյանը կորցնում է կողմնակիցներին

© Sputnik / Asatur YesayantsДепутаты оппозиционной фракции "Елк" в НС (30 апреля 2018). Еревaн
Депутаты оппозиционной фракции Елк в НС (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բոլորովին վերջերս` մի քանի շաբաթ առաջ, նոր իշխանության դիրքերն անսասան էին թվում։ Որոշ թերությունների ու անճշտությունների (իսկ ո՞վ է զերծ դրանցից) մասին բարձրաձայնող քննադատները նշում էին, որ իրավիճակը նորմալ է զարգանում` հաշվի առնելով պետությունում տեղի ունեցած համակարգային փոփոխությունները։ Հիմա` կարճ ժամանակ անց, ամեն ինչ այդքան ուրախալի չէ։

Ամեն դեպքում չորս ամիսը բավական մեծ ժամկետ է, որպեսզի քեզ հաստատես որպես իսկապես գործունակ քաղաքական ուժ կամ հիասթափեցնես նույնիսկ նրանց, ովքեր ի սկզբանե լիովին սատարում էին քեզ։ Տեսականորեն ավելի կարճ ժամկետում կարելի է կործանել այն ամենը, ինչին դիպչում ես, բայց դրա համար նպատակասլացություն և հատուկ տաղանդ է պետք։ Բարեբախտաբար, դա մեր դեպքը չէ։

Никол Пашинян на предвыборном митинге Айка Марутяна (11 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Քանի ես ՀՀ վարչապետ եմ... ով դրան դեմ գնաց՝ կնքում է իր քաղաքական մահկանացուն. Փաշինյան

Եթե հիշենք մայիսը, երբ բոլորը գրեթե միահամուռ աջակցում էին նոր իշխանությանը, իսկ հետո հայացքը տեղափոխենք ներկային, ապա անզեն աչքով երևում է այդ աջակցության լուրջ թուլացումը։ Նրանք, ովքեր գարնանը լիակատար համերաշխություն էին հայտնում Փաշինյանին ու նրա թիմին, այսօր խոսում են այդ թիմի հեռանկարների ու հնարավորությունների մասին առնվազն որոշակի կասկածով։

Ըստ էության, որպեսզի նոր իշխանությանն աջակցելու հետ կապված իրավիճակը սկսեր փոխվել ի վնաս նրան, պետք է ջանքեր գործադրեին այն ուժերը, որոնց այդ նոր իշխանությունը հեռացրել էր` անվանելով չարիք և քաղաքական դիակ, այսինքն` Հանրապետական կուսակցությունը և նրան աջակցող սակավաթիվ մարդիկ։ Սակայն հանրապետականները ստիպված չեն եղել ինչ–որ բան անել։

Նրանց ջանքերով չէ, որ այսօր Երևանի ավագանու ընտրություններում իշխանության կուսակցության հաղթանակն արդեն բացարձակ անվիճելի չի թվում, իսկ ընդամենը մեկ ամիս առաջ հաջողությունն ապահովված էր։ «Ելք» դաշինքն էլ գրեթե դադարեցրել է գոյությունը ոչ «սև ուժերի» դավերի պատճառով: Եվ արդեն ուղիղ նախազգուշացումներ են հնչում այն մասին, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են և չլինել։

Ара Баблоян - Sputnik Արմենիա
Սա չի կարող լինել մեկ մարդու կամ քաղաքական գործչի ցանկությամբ. Արա Բաբլոյան

Հայկական մամուլում ավելի շատ են հայտնվում մեկնաբանություններ, որոնք որոշ ժամանակ առաջ անիրական էին թվում։ Օրինակ, ասվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցում մի շարք պատգամավորներ ոչ միայն ՀՀԿ–ից, այլ նաև ԲՀԿ–ից և նույնիսկ «Ելքից» արդեն հայտարարում են, որ կարող են քվեարկել այդ նախագծի դեմ։ Այսինքն, եթե Փաշինյանը նախաձեռնի սահմանադրական փոփոխություններ, ապա, հնարավոր է, չկարողանա անցկացնել դրանք խորհրդարանում։

Նոր իշխանության մոլի կողմնակիցները` Արամ Սարգսյանը և Էդմոն Մարուքյանը, անցել են կոշտ քննադատական տոնի։ Դաշնակցությունն ավելի վաղ է տեղափոխվել կառուցողական ընդդիմություն` հայտարարելով առանց ապացույցների հետապնդման անթույլատրելիության մասին, որը հիմնված է միայն պիտակներ կպցնելու վրա. խոսքը Ռոբերտ Քոչարյանի գործի մասին է։ «Բարգավաճ Հայաստանը», որը հարկ եղած ժամանակ ԱԺ–ում աջակցել է Փաշինյանին 31 ձայնով, հիմա ակնհայտորեն վերագնահատում է արժեքները։

Ո՞րն է բոլոր քաղաքական ուժերի  պահվածքում նման շրջադարձի պատճառը։ Փաշինյանի և թիմի անփորձությունը և անհամբերությունը չէին կարող ձգանի մեխանիզմ դառնալ կոշտ քննադատության համար. այդ որակները վաղ թե ուշ հավասարվում են։ Սակայն նույն պիտակների կպցնելու, հասարակությանը գիտակցաբար պառակտելը  անթույլատրելիությունը, երբ նրա ներկայացուցիչներին սկսում են բաժանել սևերի ու սպիտակների, ցավոք, մինչև հիմա չի հասկացվել նոր իշխանության կողմից, և «սպիտակները սևերի դեմ» պայքարը շարունակվում է։

Буклет предвыборной компании Айка Марутяна - Sputnik Արմենիա
Անհանդուրժողականության դառը պտուղները. ինչո՞ւ Հայաստանում քաղաքականությունը խամրեց

Ավելի շատ բացասական ազդեցություն են ունեցել կառավարությունում և կարևոր գերատեսչություններում չափազանց անհաջող կադրային փոփոխությունները։ Մի շարք նախարարություններ և գերատեսչություններ գլխավորում են մարդիկ, որոնք բոլորովին պատրաստ չեն իրենց առաջարկված աշխատանքին։ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն օրերս ասել է, որ այդ պատճառով վարչապետի զգացմունքային դաշտն անմխիթար վիճակում է։

«Վարչապետի հոգեվիճակը կարելի է հասկանալ։ Նա շրջապատված է դիլետանտներով, և պատասխանատվության ամբողջ բեռը վերցնում է իր վրա, ուստի մարդու նյարդերը կարող են չդիմանալ։ Զուտ մարդկային առումով ես կարող եմ նրան հասկանալ։ Դա տեղի է ունենում մարդու հետ, որն աշխատում է նախարարների փոխարեն։ Եթե հաղթի «Իմ քայլը դաշինքը» (ավագանու ընտրություններում` խմբ.), ապա նրա փոխարեն նույնպես աշխատելու է Փաշինյանը», – ասել է Զոհրաբյանը։

Հնարավոր է՝ Զոհրաբյանը հայտնել է իր կարծիքը, բայց հավանական է, որ դա, ընդհանուր առմամբ, կուսակցության և ԱԺ–ում խմբակցության դիրքորոշումն է։

Գոյություն ունի Լոուրենս Պիտերի այնպիսի սկզբունք, որի համաձայն ցանկացած լավ աշխատող մեխանիզմ կամ գաղափար կօգտագործվի բոլոր բարդ պայմաններում, մինչև կդառնա աղետի պատճառ։ Ընդ որում, սկզբունքը ճիշտ է ոչ միայն իրերի, մեխանիզմների կամ գաղափարների հարցում, այլ նաև մարդկանց, որոնք որոշակի պաշտոններ են զբաղեցնում։

Депутат от фракции Царукян Наира Зограбян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ով ում բարեկամն է. ԲՀԿ–ն «Իմ քայլը» դաշինքում Սերժ Սարգսյանի բարեկամներին է գտել

Այդ սկզբունքի համաձայն՝ ցանկացած համակարգում աշխատող մարդը բարձր պաշտոններ է զբաղեցնում այնքան ժամանակ, մինչև չի զբաղեցնում պաշտոն, որում նա ի վիճակի չի լինում կատարել իր պարտականությունները։ Այդ մակարդակը կոչվում է այդ աշխատակցի ոչ կոմպետենտության մակարդակ։ Մարդն այդ տեղում մնում է այնքան ժամանակ, մինչև ինքնակամ չի հեռանում կամ չի հեռացվում։

Հենց այդ մասին է խոսում Զոհրաբյանը, թիմի մեծ մասն առանցքային պետական պաշտոններում միանգամից հայտնվել է «ոչ կոմպետենտության մակարդակում»` բաց թողնելով պարզից բարդ անցում կատարելու կարիերային էվոլյուցիան, ինչն ավելի է խորացել իրավիճակը։

Եթե երկրի արտաքին քաղաքական ոլորտում անկայունությունը հասարակության շատ անդամների կողմից ընկալվում է որպես վերացական կատեգորիա, որն անմիջականորեն չի ազդում առօրյա կյանքի վրա, ապա տնտեսական ցնցումների ժամանակ դա զգում են բոլորը։ Գների զգալի բարձրացումն աննկատ չի մնացել և օրեցօր ավելի շատ դժգոհություններ ու բարձրաձայն խոսակցություններ է առաջացնում։ Էժանացած բանանի և շաքարավազի մասին արդեն հումորային սկետչներ ու ֆելիետոններ են գրում։

Մի քիչ ձևակերպելով հին անեկդոտը` կարելի է ասել, որ անվճար մնացել է միայն  լապշան, որը մատուցվում է պետական լրատվամիջոցներով։

Կասեք, որ վերոհիշյալ գրեթե բոլոր երևույթները գոյություն են ունեցել ցանկացած ժամանակ, այդ թվում և նախորդ իշխանության օրո՞ք։ Դա այդպես է, բայց այս ամենը տեղի է ունեցել հենց նրա համար, որպեսզի այլ կերպ լինի, քան նախորդ իշխանությունների օրոք…

Լրահոս
0