00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհանդուրժողականության դառը պտուղները. ինչո՞ւ Հայաստանում քաղաքականությունը խամրեց

© Sputnik / Arsen HaytyanБуклет предвыборной компании Айка Марутяна
Буклет предвыборной компании Айка Марутяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախընտրական արշավի մեկնարկից առաջ ենթադրյալ հանդուրժողականության և հարգանքի մթնոլորտն իր տեղը զիջեց փոխադարձ մեղադրանքներին և միմյանց վրա ավելի շատ ցեխ շպրտելու փորձերին։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Երևանի քաղաքապետի աթոռի համար մղվող նախընտրական պայքարն ավարտվում է. այս կապակցությամբ կուսակցությունների և դաշինքների առաջնորդների հայտարարությունները գնալով ավելի սուր են դառնում։ Միևնույն ժամանակ, ինչպես կարծում են փորձագետները, քաղաքական պայքարը նախկին իշխանությունների հետ կապեր ունենալու վերաբերյալ համատեղ մեղադրանքների է հասել։

Мусорная свалка в Нубарашене - Sputnik Արմենիա
Ճանապարհներ պլաստիկից և կանաչապատ այգիներ. «Հայքի» ծրագիրն ուղղված է Երևանի զարգացմանը

Հիշեցնենք, որ քաղաքապետի թեկնածուներից մեկը` Նաիրա Զոհրաբյանը («Ծառուկյան» դաշինք), կիրակի օրն իր քարոզչական ելույթում հայտարարեց, որ «Իմ քայլը» դաշինքի  (Նիկոլ Փաշինյանի համախոհներ) ավագանու ընտրացուցակում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ առնչություն ունեցող մարդիկ կան։

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքով` սկզբնական փուլում թվում էր, թե Ավագանու ընտրությունները պետք է հանգիստ և զուսպ մթնոլորտում անցկացվեին։ Համենայն դեպս, այդպես էին հայտարարում «թավշյա հեղափոխությունից» հետո։ Մարդիկ պետք է ընտրեին, ներկայացրած ծրագրերից ելնելով։

«Ցավոք, առաջին իսկ օրից հայտարարվել էր, որ կան «սև» և «սպիտակ» ուժեր։ Այդպիսով իշխող ուժը իրեն առանձնացրել էր մյուսներից և փորձել առավելագույնս համախմբել հետհեղափոխական էյֆորիայով ապրող մարդկանց», – ասաց Բոզոյանը։

Մարտավարական և քաղաքական տեսանկյունից, հավանաբար, սա ձեռնտու էր «Իմ քայլը» դաշինքին, սակայն լայն հանրային շահերի շրջանակում նման դիրքորոշումը մեծ վնաս հասցրեց, կարծում է քաղաքագետը։

Նա նշում է, որ իշխանական դաշինքը հետևողականորեն պառակտման այս ուղիով էր գնում։ «ԲՀԿ»–ն, հասկանալով, որ կորցնում է դիրքերը, պատասխան «հարված» տվեց։

«Կարելի է ասել, որ ԲՀԿ–ն կարող է ստանալ հասարակության այն մասի աջակցությունը, որը չի ընդունում «սևերի» և «սպիտակների» այդ բաժանումը։ Մի ուժի անհանդուրժողականությունը նման արձագանք է ունենում մյուսի կողմից», – ասաց Բոզոյանը։

Депутат от фракции Царукян Наира Зограбян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ով ում բարեկամն է. ԲՀԿ–ն «Իմ քայլը» դաշինքում Սերժ Սարգսյանի բարեկամներին է գտել

Ներկայիս իշխանության գործողությունների վերաբերյալ նմանատիպ արձագանք եղավ նաև «Լույս» դաշինքի մոտ, ինչը, քաղաքագետի խոսքով, հասկանալի է։

Ինչ վերաբերում է Ավագանու ընտրությունների արդյունքներին, ապա ակնհայտ է, որ առաջնորդողը «Իմ քայլը» դաշինքն է։ Բոզոյանին հետաքրքրում է, թե մյուս երկու ուժերի` ԲՀԿ–ի և «Լույսի» ձայներն ինչպես համամասնություն կունենան, նրանց միջև պայքար է ընթանում այն էլեկտորատի համար, որը նոր իշխանությունից ավելի լուրջ փոփոխություններ է ակնկալում։

Ինչ վերաբերում է մեղադրանքների մակարդակին, ապա կողմերը, քաղաքագետի կարծիքով, չեն անցնի «կարմիր գիծը», քանի որ դա երկու ուժերի համար էլ կարող է բացասական հետևանքներ ունենալ։

Միևնույն ժամանակ նա չի բացառում, որ ընտրություններից հետո նրանք կարող են հանգիստ համագործակցել, անկախ հիմա ունեցած սուր բանավեճի։

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը նույնպես կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իրենց քաղաքականությունը կառուցում են «սպիտակների» և «սևերի» բաժանելու սկզբունքով` իրավիճակն այնպես ներկայացնելով, թե առաջիկա ընտրություններին պայքարը «հեղափոխության և հակահեղափոխության» միջև է գնում։

Министр юстиции Армении Артак Зейналян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանը` վիրաբույժի ձեռքերում․ ի՞նչ «միջամտություն» է առաջարկում Զեյնալյանը

«Կարելի է ասել, որ բավական հաջող քաղաքականություն է։  Իրավիճակ է ստեղծվել, երբ ընտրապայքարին մասնակցող ուժերը կամ ավտոմատ կերպով ներգրավվում են այդ դիսկուրսում, կամ որևէ այլ բան պետք է առաջարկեն։ Օրինակ, ԲՀԿ–ին մեղադրում են նրանում, որ այդ ուժն առնչություն ունի Քոչարյանի հետ. այն կողմից էլ նույն տիպի պատասխան է գալիս», – ասաց Սարգսյանը։

Քննարկումների, մրցակցության համար մյուս քաղաքական ուժերը այլ հարթակ  չեն գտնում։ Ներկայիս պայմաններում` երբ որևէ այլ դիսկուրս ես առաջարկում, շատ դժվար է պոտենցիալ ընտրողների ուշադրությունը գրավել։

Ըստ նրա, հարթակի մյուս կողմում, Ռոբերտ Քոչարյանի կերպարն է, որն անընդունելի է բնակչության մեծ մասի համար։ Մյուս ուժերը նույնպես իրենց կամ Փաշինյանի, կամ Քոչարյանի հետ են ասոցացնում։

Հիշեցնենք, որ Ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին։ Այնուհետև ավագանին քաղաքապետ կընտրի։ Ընտրություններին 12 քաղաքական ուժ է մասնակցում` 4 դաշինք և 8 կուսակցություն։

Լրահոս
0