00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զարուհի Փոստանջյանն ուզում է հանել չորացած ծառերի ու երևանյան աղբի տակ թաղված գումարները

© Sputnik / David GalstyanЗаруи Постанджян во время митинга оппозиции на площади Республики (22 апреля 2018). Ереван
Заруи Постанджян во время митинга оппозиции на площади Республики (22 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկու նոր գործարան, մետրոյի 2 նոր կայարան։ Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի նախընտրական ծրագրում ոչ միայն խոստումներ կան, այլև կոռուպցիոն բացահայտումներ։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. 30 էջ, 19 կետ. կանաչ, մաքուր, բարեկարգ Երևանի մասին իր գաղափարներն այս տեսքով է շարադրել «Երկիր ծիրանի» կուսակցությունը։

Министр юстиции Армении Артак Зейналян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանը` վիրաբույժի ձեռքերում․ ի՞նչ «միջամտություն» է առաջարկում Զեյնալյանը

Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը վստահեցնում է`նախընտրական ծրագիրն իրատեսական է, ինքն էլ լավ գիտի մայրաքաղաքի խնդիրներն ու պատկերացնում է դրանց լուծման ուղիները։

Երթևեկության ու տրանսպորտի խնդիրների լուծման համար «Երկիր ծիրանին» առաջարկում է ոչ միայն ավարտին հասցնել մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարությունը, այլև ընդլայնել գոյություն ունեցող ցանցը. բացել նոր ստորգետնյա մուտքեր` Կարապի լճի տարածքից դեպի «Երիտասարդական» կայարան և Արշակունյաց պողոտայից դեպի Շենգավիթ գնացող ուղղության վրա։

Տրանսպորտի հարցի լուծումը «Երկիր ծիրանին» տեսնում է նաև էլեկտրատրանսպորտի զարգացման, մասնավորապես երևանյան ճոպանուղու վերագործարկման մեջ։

Փոստանջյանի հաջորդ խնդիրը Երևանի մաքրությունն է։ Թեկնածուն առաջարկում է աղբի վերամշակման գործարաններ կառուցել Աջափնյակի ու Նուբարաշենի աղբավայրերի համար։

«Այս տարածքներում կուտակվել է միլիոնավոր տոննաներով աղբ, որը պետք է վերամշակվի, որովհետև աղբն իրենից ներկայացնում է արժեք, և արժեքի տեսանկյունից շահութաբեր է»,- ասում է Փոստանջյանը։

Աղբավերամշակման գործարաններից բացի, նա խոստանում է նաև վերելակների գործարան հիմնել և լուծել երևանյան հնացած ու վտանգավոր վերալակների խնդիրը։

Քարոզարշավի օրերին Զարուհի Փոստանջյանն իր թիմով այցելել է ոչ միայն երևանյան բակեր ու հանդիպել քաղաքացիների հետ, այլև եղել է քաղաքի, իր համոզմամբ, ամենախնդրահարույց վայրերում` Նորքի ու Ծիծեռնակաբերդի երբեմնի կանաչ, այսօր արդեն չորացած ու վերացող անտառներում։ Այգիների տարածքների խնամքը, վերականգնումն ու ոռոգման խնդիրները «Երկիր ծիրանիի» ծրագրի կարևոր բաղադրիչներն են։

Փոստանջյանը համոզված է` Երևանի նախկին իշխանությունները կանաչ տարածքները միտումնավոր չեն ոռոգել, որպեսզի դրանք ամայացնեն ու վաճառվեն։

«Ամեն տարի հսկայական գումարներ են տրամադրվում ծառատունկի, ծառերի գնման համար, մինչդեռ այդ ծառերն ամեն տարի գնվում են, տնկվում, հետո չորանում են։ Հաջորդ տարի նույն մեթոդով շարունակում են գումարներ հատկացնել, դիտավորյալ, որպեսզի կարողանան այդ գումարները յուրացնել»,- ասում է Փոստանջյանը` հավելելով` քաղաքին նախ պետք է ոռոգման ցանց, հետո նոր ծառատունկ։

Мэрия Еревана - Sputnik Արմենիա
Ովքե՞ր են Երևանի քաղաքապետի ամենահարուստ ու ամենաաղքատ թեկնածուները

«Երկիր ծիրանիի» մատնանշած խնդիրներից են նաև սոցիալական բնակարանաշինությունը, Երևանը շրջապատած ու օրեցօր աճող գերեզմանատները, երևանցիներին մատուցվող ծառայությունների ոչ պատշաճ մակարդակը։

Երևանցիների վստահությունը ստանալու և քաղաքի կառավարումը ստանձնելու դեպքում Փոստանջյանը խոստանում է նաև նվազեցնել ջրի, գազի, աղբահանության սակագները, իսկ ոչ պատշաճ սպասարկման դեպքում, դադարեցնել մատակարար ընկերությունների հետ պայմանագրերը։

Եթե նա դառնա Երևանի քաղաքապետ, մայրաքաղաքի բոլոր շենքերի տանիքներին արևային մարտկոցներ կտեղադրվեն։ Դրանով «Երկիր ծիրանին» հուսով է առարկայացնել արևային քաղաքի մասին պատկերացումները։

Ընդունված չէ կնոջ տարիքը նշել, բայց քանի որ Զարուհի Փոստանջյանը երևանցիներից գաղտնիքներ չունի, այս դեպքում թերևս կարող ենք ասել, որ նա 46 տարեկան է, 4 երեխաների մայր։

Փոստանջյանի երեխաները դեռ մանկուց ծանոթ են երևանցիներից շատերին։ Նրանք մայրիկի հետ մասնակից են եղել երևանյան մի շարք բողոքի ակցիաների։ Դրանցից, թերևս, ամենահիշարժանը Երևանի կենտրոնում ընթացող շինարարության դեմ բողոքի ակցիան էր, որի ժամանակ Փոստանջյանն իր դստերը նստեցրել էր էքսկավատորի վրա` կաթվածահար անելով դրա աշխատանքը։

Айк Марутян и Никол Пашинян на митинге (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մետրոյի նոր կայարան, գիշերն աշխատող տրանսպորտ... էլ ի՞նչ են խոստանում ՔՊ թեկնածուները

Զարուհի Փոստանջյանի` բողոքի ակցիաներին մասնակցելու փորձը սրանով, իհարկե, չի սահմանափակվում։ Նա այն ակտիվ քաղաքական գործիչն է, որը մասնակցել է համաժողովրդական գրեթե բոլոր բողոքներին` ընդդեմ շինարարության, ընդդեմ թանկացումների, ընդդեմ բնության աղտոտման։ Վերջին ամենահիշարժան ակցիան Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք, ավագանու նիստում իրականացրած «գարշահոտ» ակցիան էր, երբ «Երկիր ծիրանին» նիստի ներկայացավ կոյուղաջրերով լի տարաներով ու մայրաքաղաքի իշխանություններին ստիպեց շնչել այն, ինչ 25 տարի շնչել էին Նուբարաշենի բնակիչները։ Մասնագիտությամբ իրավաբան Փոստանջյանը բարձրագույն կրթություն է ստացել Երևանի «ՄՅՈՒԴ» մասնավոր իրավաբանական ինստիտուտում, վերապատրաստվել ԱՄՆ-ում, Շվեդիայում և Լեհաստանում։

Փոստանջյանն աշխատել է որպես բնապահպանության դատախազության ավագ տեսուչ, «Հելսինկյան ընկերության» իրավաբան, փաստաբան, 2004-2005թթ եղել է «Էնդաքսի» ՍՊԸ տնօրեն, «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» հասարակական կազմակերպության նախագահն է, «Պրոմեթևս» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքներով հեղինակել ու վարել է «Փաստաբան» հեռուստահաղորդման ծրագիրը։

2007 — 2012թթ «Ժառանգություն» կուսակցության կազմում ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։ Տարիներ շարունակ եղել է կուսակցության առանցքային դեմքերից մեկը։

2017 թվականին` Երևանի ավագանու ընտրություններից առաջ, գրանցել է սեփական` «Երկիր ծիրանի» կուսակցությունը, որի նախընտրական ցուցակով էլ մեկ տարի առաջ ընտրվել է Երևանի ավագանու անդամ։

Մասնագիտության ընտրությունն ու անցումը իրավունքից դեպի քաղաքականություն` Փոստանջյանն այսպես է մեկնաբանում. «Ես ընտրել էի իրավաբանությունը, ինձ ընտրեց քաղաքականությունը»։

Լրահոս
0