00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մետրոյի նոր կայարան, գիշերն աշխատող տրանսպորտ... էլ ի՞նչ են խոստանում ՔՊ թեկնածուները

© Sputnik / Aram NersesyanАйк Марутян и Никол Пашинян на митинге (8 мая 2018). Еревaн
Айк Марутян и Никол Пашинян на митинге (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկ Մարությանը վստահ է, որ քաղաքային տրանսպորտը պետք է գիշերն էլ աշխատի:

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Երևանի ապօրինի շինությունները պետք է ամբողջովին ապամոնտաժել։ Այս մասին լրագրողներին հայտնեց իրավաբան, «Իմ քայլը» դաշինքի Երևանի Ավագանու թեկնածու Սրբուհի Ղազարյանը. նա համամասնական ցուցակում  երկրորդն է։

Պետք է գործի դնել Քաղաքացիական օրենսգրքի այն դրույթը, ըստ որի ապօրինի շինությունները պետք է ապամոնտաժվեն, եթե դրանք խախտում են քաղաքաշինական նորմերն ու քաղաքացիների համար վտանգ են ներկայացնում։

Депутат от фракции Царукян Наира Зограбян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Մենք արդեն բանակցություններ ենք վարում»․ Զոհրաբյանը կլուծի՞ Երևանի տրանսպորտի խնդիրը

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը, որը ցուցակում երրորդ տեղն է զբաղեցնում, նշեց, որ երևանցիներին պետք է վերադարձնել այգիները, որոնք վերջին տարիներին հատվել են սրճարաններ ու ռեստորաններ կառուցելու նպատակով։ Իսկ ընդհանուր առմամբ՝ քաղաքին 500 հազար ծառ է պետք։

Ցուցակը գլխավորող արտիստ Հայկ Մարությանը խոսեց տրանսպորտի բարեփոխման մասին։ «Գծվելու է տրանսպորտի նոր ցանց և լինելու է երթևեկության տոմսերի միասնական համակարգ: Մենք մետրոյի ևս մեկ կայարան կկառուցենք։ Կամ գոնե կավելացնենք ուղևորների հոսքը գոյություն ունեցող կայարաններում» Օրինակ, «Գործարանային» կայարանում։ Խորհրդային տարիներին այն արդյունաբերական գոտու համար է կառուցվել։ Սակայն հիմա գրեթե ոչ ոք քաղաքի այդ հատված չի գնում։ Պետք է պայմաններ ստեղծել, որ քաղաքի այդ մասում նոր ձեռնարկություններ, կրթական կենտրոններ լինեն», — հայտնեց Մարությանը։

«Բացի դրանից՝ քաղաքային հասարակական տրանսպորտը պետք է գործի մինչեւ 24:00-ն: Լինելու են նաեւ գիշերային երթուղիներ, որոնք աշխատելու են մինչև գիշերվա ժամը 3-4-ը»,- ասաց քաղաքապետի թեկնածուն:

Խոսելով նախընտրական քարոզարշավի մասին՝ Մարությանն ասաց, որ մրցակցությունը պետք է լինի ինտենսիվ, բայց՝ առողջ։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունը կկայանան 2018թ-ի սեպտեմբերի 23-ին։ Ընտրությանը կմասնակցեն 4 դաշինք և 8 կուսակցություն։ Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը զբաղեցնում էր այդ պաշտոնը 2011 թվականի նոյեմբերից, հուլիսի սկզբին հրաժարական է տվել։ Հանրապետական կուսակցությունը որոշել է ընդհանրապես չմասնակցել այս ընտրություններին։

Լրահոս
0