00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը` վիրաբույժի ձեռքերում․ ի՞նչ «միջամտություն» է առաջարկում Զեյնալյանը

© Sputnik / Asatur YesayantsМинистр юстиции Армении Артак Зейналян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн
Министр юстиции Армении Артак Зейналян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեռ վերջերս «Ելք» դաշինքն առաջադրում էր Զեյնալյանին ՀՀ նախագահի պաշտոնում, իսկ հիմա Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական դաշնակիցները տեսնում են նրան Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնում։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի  – Sputnik. Ավագանիում տեղ ստանալու և, իհարկե, Երևանի քաղաքապետի պաշտոնի համար նախընտրական մրցավազքը թափ է հավաքում։ Այս անգամ Sputnik Արմենիային պատմում է համար 8 թեկնածու Արտակ Զեյնալյանի ու այն մասին՝ ինչպեսին է  նա տեսնում իր գործընկերների ղեկավարած Երևանը։

Այսպես, «Լույս» դաշինքի համար առաջինը, որ միավորել է «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչներին` Արտակ Զեյնալյանը, ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 9-ին Երևանում։ Ծառայել է խորհրդային բանակում։ Բանակից հետո բժշկական կրթություն է ստացել, 1999 թվականին ավարտել է Առողջապահության ազգային ինստիտուտի օրդինատուրան՝ վիրաբույժ մասնագիտությամբ։ Ավելի ուշ Զեյնալյանն իրավագիտության ֆակուլտետ է ավարտել։

Мэрия Еревана - Sputnik Արմենիա
Ովքե՞ր են Երևանի քաղաքապետի ամենահարուստ ու ամենաաղքատ թեկնածուները

Տարբեր տարիներին աշխատել է որպես սանիտար, բուժեղբայր, բժիշկ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում։ 1991—1996 թվականներին  «Նիկոլ Դուման» կամավորական ջոկատի կազմում մասնակցել է արցախյան պատերազմին։ Մարտական գործողությունների ընթացքում, ինչպես ինքն է խոստովանում, համատեղել է նռնականետի, հետևակայինի, հրետանավորի ու վիրաբույժի ծառայությունները։ Վիրավորում է ստացել, երկրորդ կարգի հաշմանդամություն ունի (ոտքն է կորցրել)։

Հետո երեք տարի (1998-2001) նա եղել է ՀՀ առողջապահության փոխնախարարը։ Զեյնալյանի խոսքով՝ նրան ազատել են գործից քաղաքական տարաձայնությունների պատճառով։ Բանն այն է, որ նա այն ժամանակվա նախարար Անդրանիկ Մարգարյանի դեմ հայց էր ներկայացրել։

Հենց նույն` 2001 թվականին դարձել է «Հանրապետություն» կուսակցության հիմնադիրներից մեկը։ Ասում է, որ ամեն ինչ նախատեսել էր դեռ մինչ գործից ազատվելը։ Հետո երկար ժամանակ` մինչև 2017 թվականին «Ելք» դաշինքի համապետական ցուցակով խորհրդարանում ընտրվելը, աշխատել է իրավաբանության ոլորտում։ 2017 թվականի դեկտեմբերին «Ելք» դաշինքը հայտնեց, որ առաջադրում է նրան ՀՀ նախագահի պաշտոնում։ Իսկ «թավշյա հեղափոխությունից» հետո նա արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնեց։

«Ելք» դաշինքի շրջանակում կողմերը համաձայնության չէին գալիս քաղաքապետի թեկնածու ներկայացնելու հարցում։ Չար լեզուներն ասում են, որ դաշինքը փաստացիորեն արդեն գոյություն չունի։ Այդպես, «Քաղաքացիական պայմանագիրն» իր ճանապարհով գնաց, իսկ «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը»՝ իրենց (առաջադրելով Զեյնալյանին):

Час пик в Ереване - Sputnik Արմենիա
Տրանսպորտն ավելի վատն է միայն Սոմալիում. քաղաքապետի թեկնածուների դատարկ խոստումները

Զեյնալյանը խոստովանում է, որ համաձայնել է գլխավորել Երևանի ավագանու նախընտրական ցուցակը, քանի որ կարծում է, երկրում պետք է հասկանան, որ հասարակական ծառայողն` անկախ իր պաշտոնից, ծառայող է։ Ու այո, ինքը պատրաստ է ծառայել։

Ընդ որում՝ ոչ միայն պետական, այլև տեղական ինքնակառավարման մակարդակով։ Ի դեպ՝ Զեյնալյանը նշում է, որ չնայած փորձի բացակայությանը, նա համապատասխան կրթություն ունի (պետական կառավարում ու տեղական ինքնակառավարում մասնագիտություն է ստացել)։

«Երևանը պետք է մարդակենտրոն լինի»,  — պնդում է Զեյնալյանը` նշելով, որ իր համար կարևոր է պաշտպանել մարդու իրավունքները։

Նա խոստումներ չի բաժանում, որ ընտրություններից անմիջապես հետո սա ու սա կանի։ Ասում է՝ սկզբում ամեն ինչ կստուգի, կուսումնասիրի ծրագրերն ու դրանց տրամաբանությունը։ Ու իրենը կասի։ Ի՞նչ է առաջարկում քաղաքապետի թեկնածուն մայրաքաղաքի բարեկարգման գործում։

Ամենացավոտ հարցերից մեկը (Զեյնալյանի խոսքով՝ երևանցիներն այն առաջին տեղում են դնում) տրանսպորտի խնդիրն է։ «Լույս» դաշինքում համարում են, որ դեռ նախորդ իշխանությունների օրոք կազմված տրանսպորտի նորացման ծրագիրը պրոֆեսիոնալ է (պատվերը արտասահմանցիներին էին տվել) ու որպես առաջնահերթ խնդիր նախատեսնում են իրականացնել այն։

Внеочередное заседание Национального Собрания Армении (19 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանի ավագանու ընտրության ժամանակ ընտրախախտողներին չեն խնայի. ԱԺ–ն որոշումն ընդունեց

Զեյնալյանի չի բացառում, որ ինչ-որ նոր բաներ կավելացվեն։ Նա, օրինակ, հավանում է Ստրասբուրգի տրանսպորտային համակարգը։ Կարծում է, որ Երևանը պետք է հրաժարվի ուղևորատար «Գազելներից», զարգացնի մետրոն։ Կուսակցության ծրագրում կա Աջափնյակ շրջանում կայարանի բացումը, իսկ հետո՝ շարունակելի։

Ի տարբերություն այլ ուժերի ծրագրերի, Զեյնալյանն ասում է, որ ընտրվելու դեպքում քաղաքապետարանը պատրաստ կլինի օգնել երևանցիներին բարեկարգել քաղաքը։ Օրինակ` եթե ինչ-որ մուտքի բնակիչներ ցանկանան վերանորոգել այն, քաղաքապետարանն էլ գումար կտրամադրի։

Դաշինքը, իհարկե, աղբահանության խնդրի լուծման վերաբերյալ ծրագիր ունի։ «Լույսը» հակված է այն գաղափարին, որ «Սանիթեքից» բացի պետք է երկրորդ օպերատոր լինի։ Ուզում են ստուգել նաև «Սանիթեքի» աշխատանքի օրինականությունն ու նպատակահարմարությունը։ «Լույսը» մտածում է նաև աղբը այրող գործարանի կառուցման մասին։

Մյուս կողմից էլ Զեյնալյանը կարծում է, որ հասարակության մեջ պետք է ինչպես ու որտեղ աղբ նետել մշակույթ զարգացնել։

Левон Тер-Петросян - Sputnik Արմենիա
Լևոն Տեր–Պետրոսյանը «ձեռքերը լվանում է».ՀԱԿ–ը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

Անցնենք թափառական շների հարցին։ Զեյնալյանը կարծում է, որ դրանք կարող են վտանգ ներկայացնել մարդկանց համար, սակայն դրանց հետ պետք է մարդավարի վարվել։ Նրանց պետք է մեկուսացնել․ անհրաժեշտության դեպքում՝ ամլացնել, միաժամանակ  պահելու նորմալ պայմաններ ստեղծել։

Հետաքրքիր է, որ Զեյնալյանի առաջին «վիրահատությունը» դեռ դպրոցական տարիներին շան փրկությունն էր (նա կարել է  շան վերքը):

Զեյնալյանին չի կարելի հռետոր անվանել։ Բազմաթիվ հարցազրույցներից ու ելույթներից երևում է, որ նա հանրային ու խարիզմատիկ անձնավորություն չէ, բայց «պետք է»։ Մյուս կողմից էլ՝ դժվար է պնդել, թե քաղաքապետի պաշտոնում աշխատելու համար այդ հատկանիշներն ամենակարևորն են։ Համենայն դեպս, բազմակողմանի զարգացված լինելու հարցում նա քիչ մրցակիցներ ունի։

Սա ամենը չէ, ինչը կարելի է ասել Արտակ Զեյնալյանի մասին, ընտրական քարոզարշավը բուռն ընթացքի մեջ է ու, ամենայն հավանականությամբ, նրա (ինչպես նաև այլ թեկնածուների) մասին դեռ նոր բաներ կիմանանք։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին 12 քաղաքական ուժ է մասնակցում։ Ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին, որից հետո ավագանին քաղաքապետ կընտրի։

Լրահոս
0