00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պայթյունավտանգ հարձակվողը. ինչպես էր Համլետ Մխիթարյանը ստիպում ծափահարել իրեն

© Photo : from Hakob Berberyan's personal archive (1984)Нападающий "Арарата" Гамлет Мхитарян во время футбольного матча Арарат - Торнадо (1984 год)
Нападающий Арарата Гамлет Мхитарян во время футбольного матча Арарат - Торнадо (1984 год) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր` սեպտեմբերի 14–ին, առիթ կա շնորհավորելու Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» խաղացող Հենրիխ Մխիթարյանին հոր` հիանալի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ծննդյան օրվա կապակցությամբ։ Իհարկե, պետք է շնորհավորել Մխիթարյանների ամբողջ ընտանիքին։

Երբ խոսում ես Համլետ Մխիթարյանի մասին, կամա թե ակամա հիշում ես կյանքից նրա վաղ հեռանալու մասին։ Չափազանց անժամանակ, անարդարացիորեն վաղ դա պատահեց. փայլուն հարձակվողն ընդամենը երկու հանդիպում անցկացրեց ազգային հավաքականի կազմում, չհասցրեց որդուն փոխանցել այն ամենը, ինչ կարող էր, շատ բան չհասցրեց…

Генрих Мхитарян (23 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանը «փոքրիկ Հենոյի» լուսանկարով է շնորհավորել Ֆրանսիայի հավաքականին

«Հայրս իմ ներշնչանքն էր, իմ մոտիվացիայի աղբյուրը: Երբ ես երեխա էի, հայրս ֆուտբոլ էր խաղում  պրոֆեսիոնալ մակարդակով, իսկ ես երազում էի նրա հետ գնալ և հայտնվել մարզահրապարակում։

Նա այդ ժամանակ 33 տարեկան էր, ես` 7։ Շատ ափսոս, բայց դա կյանք է։ Այն շարունակվում է, հուսով եմ, որ նա հպարտանում է ինձանով` երկնքից։ Ես տխրում եմ. չէ որ նա կարող էր ինձ օգտակար խորհուրդ տալ և ոչ միայն։ Բայց այդպիսին է կյանքը։ Ես փորձում եմ հնարավոր ամեն ինչ անել ընտանիքիս ու ընկերներիս համար, որոնք ամեն օր հետևում են ինձ, դիտում իմ յուրաքանչյուր խաղը, փորձում օգնել` դիտողություններ անելով իմ սխալների ու հաջողությունների մասին։ Նրանց շնորհիվ ես փորձում եմ ավելի լավը լինել», – հոր մասին ասել է Հենրիխը հարցազրույցներից մեկում։

Ամեն դեպքում վերադառնանք Համլետ Մխիթարյանին։ Նա հայտնվել է «Արարատում» 1980թ–ին` հենց այն ժամանակ, երբ ավարտվել էր լեգենդար ֆուտբոլիստների` ակումբից հեռանալու գործընթացը, որոնք միութենական առաջնության ոսկի և ԽՍՀՄ երկու գավաթ էին շահել։ Այդ ժամանակ թիմում սկսեց վառ փայլատակել Խորեն Հովհաննիսյան աստղը, բայց, ընդհանուր առմամբ, զգացվել էր բարձրակարգ կատարողների պակաս, և Համլետ Մխիթարյանը շատ տեղին էր։

Тотальный диктант в России - Sputnik Արմենիա
Հենոն լեգենդ է Թինա Կանդելակիի համար. «Մատչ TV»–ն ֆուտբոլիստի մասին ֆիլմ կցուցադրի

Ասվածը բոլորովին չի նշանակում, որ Համլետը չէր մտնի հիմնական կազմ, եթե այնտեղ ելույթ ունենային 1970–ականների վարպետները, շատ լավ էլ կմտներ։ Ասվածը բոլորովին չի նշանակում, որ Խորենից և Համլետից բացի ակումբում  հիանալի խաղացողներ չկային, իհարկե, կային, բայց դա արդեն այլ թիմ էր, իսկ այս երկուսն ուղղակի չափազանց խելացի, ոչ ստանդարտ և խաղային հոտառությամբ օժտված խաղացողներ էին։ Այսպես ասած` աստվածատուր առաջնորդներ։

Նրան «պայթյունավտանգ և շատ արագ» էր անվանել Նիկոլայ Ղազարյանը` մեր նշանավոր հարձակվողը։ Երբեմն նույնիսկ չափազանց արագ, որը երիտասարդությունից ու անփորձությունից ելնելով չէր խնայում ուժերը։ Ղազարյանը մի անգամ ասել է, որ խորհուրդ էր տվել Համլետին այդքան շատ չվազել առանց գնդակի, «պայթել» գրոհների ժամանակ։ Ժամանակի հետ Համլետը ձեռք բերեց ֆուտբոլային այդ  իմաստնությունը։

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանի մայրը ներկայացրել է որդու ծննդյան «հրաշքը»

Իսկ երբ Համլետը և Խորենը «հավեսի» էին ընկնում ու որսի դուրս գալիս, ապա «Արարատի» երկրպագուների հիացմունքը և հակառակորդի երկրպագուների սարսափը սահման չէր ունենում։ Թեև ոչ, նրանք, ովքեր սիրում էին ֆուտբոլ, չէին կարող չհիանալ այս ֆուտբոլիստներով, նույնիսկ երբ նրանք գրավում էին սիրելի թիմի դարպասը։

1984թ–ին «Արարատի» վաղեմի փառքի վերածննդի հույսն առկայծեց, թիմը զբաղեցրեց հինգերորդ տեղը, մի պահ նույնիսկ առաջին եղավ, արդյունքում երեք միավոր չի բավականացրեց եվրագավաթներում խաղալու համար։ Այդ խաղաշրջանում Համլետ Մխիթարյանը երեք խաղերում խփել էր երեքական գնդակ, իսկ մեկ այլում` չորս, և վերջին տուրից առաջ հավակնում էր դառնալ առաջնության լավագույն ռմբարկուի կոչմանը։

Հավակնում էր, սակայն դարձավ երկրորդը։ Սերգեյ Անդրեևը Ռոստովի ՍԿԱ–ից առաջնության վերջին խաղերում սկսեց կանոնավոր կերպով երեք–չորս գնդակ ուղարկել հակառակորդների դարպասները և առաջ անցավ Համլետից։ Հանուն արդարության պետք է ասել, որ Անդրեևի` հիանալի հարձակվողի մոտ արդյունավետության նման պոռթկում երբեք չէր եղել այդ խաղաշրջանից ոչ առաջ, ոչ հետո։

Генрих Мхитарян с отцом Гамлетом Мхитаряном - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանի` հոր 55-ամյակի շնորհավորանքը հուզել է շատերին

Երբ Խորեն Հովհաննիսյանին մեղադրել են խաղերից մեկը «հանձնելու» մեջ, և սկսել են հալածել մեծ ֆուտբոլիստին, քիչ է մնացել Համլետին էլ բաժին հասնի։ Խոսակցություններ էին տարածվել, որ նա չափազանց ուրախ տեսք ուներ պարտված խաղերից հետո, իբր ինչ–որ տարօրինակ, կասկածելի ուրախություն։ Հարցնում էին` կարո՞ղ է մի բան այնպես չէ։

Այդտեղ դատապարտելի ոչ մի բան չի եղել։ Համլետի թիմակիցները հիանալի հիշում են նրա խոսքերն այն մասին, որ ֆուտբոլն ընդամենը խաղ է, իսկ եզրափակիչ սուլոցից հետո արդեն ոչ մի բան չես կարող փոխել, և պետք չէ ապրել անցյալի ապրումներով, ավելի լավ է պատրաստվել ապագա խաղերին։

Ինչ վերաբերում է նրան, որ Համլետը չի հասցրել Հենրիխին տալ այն ամենը, ինչ կարող էր, ապա գեները հենց դրա համար են, որպեսզի Հենրիխն ինքը հասնի բարձրագույն ֆուտբոլային վարպետության։ Համլետ Մխիթարյանը, անկասկած, կարող էր հպարտանալ իր որդով։ Թեպետ ոչ, ավելի լավ է ասել` անկասկած, Համլետ Մխիթարյանը հպարտանում է որդով և բոլոր հիմքերն ունի այդ հպարտության համար։

Լրահոս
0