00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տոնոյանն ասել է` ինչ խումբ է մեկնելու Սիրիա և ինչ խնդիր են իրականացնելու այնտեղ

© Photo : official site of the MoD of RAРабочий визит министра обороны Армении Давида Тонояна в Карабах (13 августа 2018)
Рабочий визит министра обороны Армении Давида Тонояна в Карабах (13 августа 2018) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախարարը ասել է, որ առաջնային նպատակը հումանիտար խիստ ճգնաժամի մեջ հայտնված Հալեպի հայ համայնքին օժանդակելն է:

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Պլանավորում ենք Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղել ՊՆ մասնագետների խումբ՝ մինչև 100 մասնագետ` կազմված բժիշկներից, հումանիտար ականազերծման մասնագետներից ու նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմից։ Մեդիամաքսի հետ զրույցում այս լուրը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Նախարարի խոսքով` դա ոչ մի կերպ չի կարելի ներկայացնել որպես մարտական զորախումբ, քանի որ հայ մասնագետների խումբը Սիրիայում մարտական խնդիրներ չի կատարելու, այլ զբաղվելու է բացառապես հումանիտար խնդիրներով:

Министр иностранных дел Зограб Мнацаканян на церемонии выдачи дипломов выпустникам военных вузов (25 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանը կհամագործակցի ՌԴ–ի հետ Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում

«Մեր անմիջական ազգային շահերից բխող տվյալ նախաձեռնությունը  իրավաբանական բանավեճերի չվերածելու նպատակով ուղղակի շեշտեմ, որ այս դեպքում ՀՀ տարածքից դուրս ՀՀ զինված ուժերի կիրառման մասին խոսք լինել չի կարող, քանի որ ինչպես արդեն նշեցի՝ հայ մասնագետները Սիրիայում կատարելու են բացառապես հումանիտար խնդիրներ մարտական գործողություններից դուրս տարածքներում, մասնավորապես՝ Հալեպ քաղաքում»,–անդրադառնոլով քայլի հակասահմանադրական լինելու մասին տեսակետներին շեշտել է Տոնոյանը:

Նախարարը ասել է, որ առաջնային նպատակը հումանիտար խիստ ճգնաժամի մեջ հայտնված Հալեպի հայ համայնքին օժանդակելն է: Հետևաբար, հայ մասնագետները տեղակայվելու են Հալեպ քաղաքում և օժանդակելու են Սիրիայի բնակչությանը:

«Մեր բժիշկների և հումանիտար ականազերծողների անմիջական ֆիզիկական անվտանգությունն ապահովվելու է հատուկ այդ նպատակով նրանց հետ մեկնող անվտանգության ապահովման մասնագետների կողմից»,–ասել է Տոնոյանը։

Армянские миротворческие силы - Sputnik Արմենիա
Երկու կրակի արանքում. Հայաստանը պետք է համոզի ԱՄՆ–ին Սիրիայի ու Աֆղանստանի հարցում

Նախարարը տեղեկացրել է, որ մեր մասնագետների խումբը Սիրիայում գործելու է ՀՀ պաշտպանության նախարարության հրամանատարության ներքո: «Բնականաբար, խումբն իր գործունեությունը համակարգելու է եւ ռուսաստանյան կողմի, եւ տեղի իշխանությունների հետ: Հումանիտար գործողությունների ընդհանուր համակարգումն իրականացնելու, ստացվող տեղեկությունները, քաղաքացիական բնակիչների կանչերը հավաքելու եւ վերլուծելու, ինչպես նաև դրանց արձագանքելու նպատակով Հալեպում գործում է այդ նպատակով ստեղծված կենտրոն, որտեղ լինելու են նաեւ մեր ներկայացուցիչները»,–ասել է Տոնոյանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել մեր ռուսաստանցի գործընկերներին` Սիրիա տեղափոխման և տեղում մերոնց ապահովման հարցերում օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնելու համար, ինչն օրերս կամրագրվի համապատասխան Արձանագրությամբ:

Հիշեցնենք`Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը Սիրիայի Հալեպ քաղաքում մարդասիրական առաքելություն կիրականացնի, որի հիմնական նպատակն է օգնել Հալեպի հայ համայնքին և ընդհանուր առմամբ Սիրիային։ Նրա խոսքով` տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ականազերծմանն ու բժշկական օգնություն տրամադրելուն։

Հիշեցնենք նաև, որ 2012 թվականի օգոստոսից 2018 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում Հայաստան է եկել 23 հազար սիրիահայ, որոնցից 20 հազարը հիմնվել են այստեղ։ Սիրիայում հակամարտությունից առաջ Հալեպում մոտ 60 հազար սիրիահայ էր ապրում։

Սիրիայի հայկական համայնքն աշխարհի ամենահզորներից էր համարվում։ Այնտեղ մոտ 110 հազար մարդ կար։ Սիրիական ճգնաժամը սկսվելուց հետո տարբեր գնահատականներով ավելի քան 90 հազար հայ լքել են երկիրը։

Լրահոս
0