00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկու կրակի արանքում. Հայաստանը պետք է համոզի ԱՄՆ–ին Սիրիայի ու Աֆղանստանի հարցում

© Архив Миротворческих сил РААрмянские миротворческие силы
Армянские миротворческие силы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը տարիներ շարունակ մասնակցում է Աֆղանստանի խաղաղապահ գործողությանը։ Միաժամանակ Երևանը միայն հիմա է որոշել մասնակցել Սիրիայի հումանիտար գործողությանը, որը շատ չափանիշներով ու գործոններով ավելի մոտ է Երևանին։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Աշոտ Սաֆարյան. Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը բավականին հետաքրքիր միտք է արտահայտել աֆղանական ուղղությամբ հայկական դիվանագիտության աշխատանքի անհրաժեշտության մասին։

Նախաձեռնությունն առաջին հայացքից բավականին տարօրինակ է, հաշվի առնելով աշխարհագրությունը, Երևանի ու Քաբուլի շփման կետերի բացակայությունը, նաև այդ երկրում տասնայկ տարիներ ձգվող քաղաքացիական պատերազմը։ Սակայն  Սարգսյանն այդ հարցում իր տեսակետն ունի։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում փորձագետը զարգացրեց իր միտքն ու պարզաբանեց` ինչպես հայկական դիվանագիտության ակտիվացումը աֆղանական ուղղությամբ կկարևորի Երևանի դերն ու կամրապնդի նրա դիրքերը ԱՄՆ–ի  հետ երկխոսության մեջ։

Նրա խոսքով` հենց նույն Ադրբեջանը Աֆղանստանի հարցով իր հստակ դիրքորոշման շնորհիվ Վաշինգտոնի արժեքավոր գործընկերոջ դեր ստացավ։ Բաքուն ԱՄՆ–ի համար կարևոր նշանակություն ունի Աֆղանստանում կոալիցիայի զորքերի համար բեռների տարանցման տեսակետից։

«Կարծում եմ` Հայաստանը նույնպես պետք է մտածի` ինչպես է կարելի ուժեղացնել համագործակցությունն ԱՄՆ–ի հետ Աֆղանստանում, այսինքն` ամերիկյան կողմին հնարավորություն տալ Հայաստանի տարածքով Աֆղանստանում գործողության համար նախատեսված բեռներ փոխանցել», – նշեց Սարգսյանը։

Պետք չէ նաև անտեսել Աֆղանստանում խաղաղապահ հայկական կոնտինգենտի ուժեղացումը։

Հիշեցնենք` Հայաստանն Աֆղանստանում մասնակցում է  խաղաղապահ գործողությանը 2010 թվականից։ Այս պահին գերմանական հրամանատարության տակ գործող հայկական կոնտինգենտում մոտ 120 մարդ կա։

Միաժամանակ հետաքրքիր է, որ հայկական շահերի տեսակետից շատ ավելի նշանավոր սիրիական ուղղությունն այս տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունների կողմից բավարար ուշադրության չի արժանացել։ Հայաստանի իշխանությունները միայն հիմա են որոշել միանալ Ռուսաստանի Սիրիայում տարվող հումանիտար գործողությանը։

Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
Սիրիայում ծառայող ռուսական զորախմբում կարող են հայ բժիշկներ ու սակրավորներ հայտնվել

Թեև, այդ տեղեկությունը դեռ պաշտոնապես հաստացված չէ, սակայն դժվար չէ գլխի ընկնել` ինչպես կարձագանքի Վաշինգտոնը, երբ իմանա, որ հայ մասնագետները Սիրիա են մեկնում։ Մի քանի ամիս առաջ, երբ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսեց Սիրիայում Ռուսաստանի կառուցողական դերակատարության մասին, ԱՄՆ–ի դեսպանատանն ասացին, որ համամիտ չեն նման տեսակետի հետ։

Սարգսյանի կարծիքով` Վաշինգտոնին հաստատ դուր չի գա Սիրիայում հումանիտար գործողությանը մասնակցելու Երևանի որոշումը, բայց դա չի նշանակում, որ ամերիկյան կողմին համոզելու դիվանագիտական հնարավորությունները սպառվել են։

«Մոսկվայի ու Վաշինգտոնի քաղաքական դիրքորոշումը Սիրիայի հարցով հակառակ են միմյանց։ Այս իրավիճակում պետք է կարողանալ համոզել ամերիկացի գործընկերներին, որ Ռուսաստանի հետ համատեղ գործողությունն անհրաժեշտ է։ Եթե մենք ճիշտ ներկայացնենք մեր դիրքորոշումը, բացատրենք` ինչու ենք որոշել հենց հիմա իրականացնել այդ գաղափարը, ապա ամերիկյան կողմը կընդունի մեր փաստարկները», – ասաց նա։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում, Սիրիայի ճգնաժամի հանգուցալուծման ժամանակն է վրա հասել

Հայ մասնագետների Սիրիա մեկնելու մասին սկսեցին խոսել այն բանից հետո, երբ օգոստոսի 17–ի հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց հայ–ռուսական նոր համատեղ նախագծի մասին, որի մասին «շուտով կտեղեկանա լայն հասարակայնությունը»։ Փաշինյանը բնութագրեց  այդ նախագիծը որպես աննախադեպ։ Որոշ աղբյուրների տվյալներով` հայ մասնագետների շարքում են լինելու սակրավորներ, ռազմական բժիշկներ ու կապի մասնագետներ։ Նրանք աշխատելու են ռուսական կոնտինգենտի կազմում։

Ակնկալվում է, որ Սիրիայում համատեղ գործողությունները լինելուն են ՀՀ վարչապետ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Պուտինի առաջիկա հանդիպման թեմաներից մեկը։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8–ին Մոսկվայում։

Լրահոս
0