00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Սարգսյանն անպայման կհարցաքննվի. ՀՔԾ պետը խոստացավ

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցПрезидент Армении Серж Саргсян
Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հատուկ քննչական ծառայության պետը շատ կարևոր վկա է համարում ՀՀ երրորդ նախագահին։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Սերժ Սարգսյանը շատ կարևոր վկա է։ Այսօր լրագրողներին հետ զրույցում հայտնեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

«Ես ասել եմ կհարցաքննվի, ժամկետներ չեմ նշել։ Ես ասել եմ` շատ կարևոր վկա է։ Չգիտեմ` ինչ քրեադատավարական կարգավիճակով կհարցաքննվի,- լրագրողների հարցերին ի պատասխան, ասաց Խաչատրյանը և ավելացրեց,- մի ստիպեք ինձ նախաքննական գաղտնիքներ բացահայտել»

Խաչատրյանը նշեց, որ մինչ այս պահը Սերժ Սարգսյանին հարցաքննելը նպատակահարմար չի համարվել, սակայն խոստացավ, որ նա կհարցաքննվի, երբ քննիչը նպատակահարմար կհամարի։

Նշենք, որ ՀՔԾ պետն այսօր Մարտի 1-ի գործով նոր բացահայտում արեց։

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար, որի հետևանքով հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։

Մարտի 1-ի երեկոյան Զինված ուժերի և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Արդյունքում հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

10 տարի չբացահայտված մնացող քրեական գործը թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել։

Մարտի 1-2-ի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել Ռոբերտ Քոչարյանի, Միքայել Հարությունյանի, Յուրի Խաչատուրովի դեմ։

Լրահոս
0