Ուրախ կատակը, որը տեսանյութի գլխավոր հերոսին հասցնում են արցունքների, տարածվում է սոցիալական ցանցերում։ Անտոնյան ընտանիքը և եղբայրներից մեկի ընկերը` Դավիթը, որոշում են խաղ խաղալ ամենակրտսերի` Վարդանին գլխին։
Տղան անընդհատ բողոքել է ընտանիքից և համաձայնել է անտեսանելի դառնալ, միայն թե հեռու մնա հարազատներից։ Վարդանին նստեցնում են աթոռին, նրա վրա ծածկոց գցում և արտասանում «կախարդական խոսքերը», որից հետո տղան պետք է անտեսանելի դառնա։ Մոգական խոսքերից հետո Դավիթը հանում է ծածկոցը, և ընտանիքի բոլոր անդամները ցույց են տալիս, թե զարմացած ու վախեցած են։
Բոլորը սարսափահար գոռում են` Վարդան, որտե՞ղ ես, ինչ ահավոր է։ Տղան, թեև հավատում է այդ ամենին, բայց աչքերում դեռ հոռետեսություն է կարդացվում։ Այդ ժամանակ Դավիթը խնդրում է Վարդանին, որին իբր չի տեսնում, նստել իր հետ բազմոցին և լուսանկարվել։ Արդյունքում նրան ցույց են տալիս լուսանկարը, որում բազմոցին նստած է միայն Դավիթը։ Դա շատ է վախեցնում Վարդանին։
Տղան սկսում է արտասվել և խնդրում է վերացնել կախարդանքը։ Իսկ ընտանիքը շարունակում է ձևացնել, որ չի լսում և չի տեսնում նրան։ Այդ ժամանակ տղան թուղթ և գրիչ է վերցնում, որպեսզի գրի իր խնդրանքը։
Արդյունքում Վարդանին նստեցնում են աթոռին և վերացնում «կախարդանքը»։ Տղան` արցունքն աչքերին, սկսում է համբուրել ընտանիքի անդամներին և խնդրում այլևս երբեք նման բան չանել։ Դա կատարյալ երջանիկ ավարտ է, բայց Դավիթը որոշում է խոստովանել, որ այդ ժամանակ Վարդանն անտեսանելի չի եղել։ Դիտեք, թե ինչ է լինում հետո։