00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կենսավարակի զորավարժարանը». ինչո՞ւ Փաշինյանը թողեց ռուսներին ԱՄՆ լաբորատորիաներ մտնել

© Sputnik / Кирилл Брага / Անցնել մեդիապահոցЛаборатория
Лаборатория - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկյան կենսալաբորատորիաների առկայությունը Հայաստանում ու հետխորհրդային այլ երկրներում ռուսական կողմի մոտ հասկանալի զգուշավորություն է առաջացնում։ Ամենայն հավանականությամբ՝ հիմա մեր երկրի վերաբերյալ կասկածները կարող են ցրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, որ ռուս մասնագետները կարող են ազատ մուտք գործել այնտեղ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով ռուս մասնագետները Հայաստանում ամերիկյան կինոլաբորատորիաներ մուտք գործելու իրավունք ստացան։ Այս մասին վարչապետը հայտնել է «Կոմերսանտ» պարբերականի հետ զրույցում։

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и Президента России Владимира Путина (13 июня 2018). Москвa - Sputnik Արմենիա
Կարելի է՞ Մոսկվային կշտամբել Փաշինյանի հանդեպ անզգույշ վերաբերմունքի համար

Վճռական, ուժեղ ու մեծ մասամբ անսպասելի քայլ։ Այնպես չէ, որ հայկական կողմը գիտակցված ինչ–որ բան էր «մոգոնում» իր ռազմավարական դաշնակցի դեմ, սակայն հենց այդպիսի միջոցներն են թույլ տալիս վերացնել առկա կասկածներն ու կանխել ապագայում այդ թեմայով տհաճ խոսակցությունները։

Այո, ապագայում, քանի որ Փաշինյանի խոսքով, ռուսաստանցի մասնագետները երբեք մուտքի խնդիր չեն ունեցել ու չեն ունենա։ Ալմատիում ՀԱՊԿ մասնակից–երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ հունիսին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուղիղ հարց տվել Հայաստանում ու Ղազախստանում լաբորատորիաների վերաբերյալ։

Չէ՞ որ ամերիկյան գումարներով ստեղծված այս կինոլաբորատորիաները տեսականորեն կարող են իսկապես վտանգավոր լինել։ Իհարկե, ամերիկյան դիվանագիտական առաքելությունները միշտ զարմացել են, զարմանալու են ու վստահեցնելու են, որ դա ոչ մի կապ չունի աշխարհաքաղաքականության հետ։

Ի դեպ` լաբորատորիաները Հայաստանում գործում են 2016 թվականից ու նոր իշխանության  նախաձեռնությունը չեն։

ՀՀ առողջապահության նախարարությունն այն ժամանակ ասում էր, որ Հայաստանը միգրացիայի մեծ տոկոսով  տարածաշրջանում է  գտնվում, ու մեծ հավանականություն կա, որ տարբեր տհաճ հիվնանդություններ կարող են հանրապետություն ներխուժել։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի` «սիրիական» ձիով քայլը. պե՞տք է սպասել արդյոք Անկարայի հետ երկխոսության

Այդ պատճառով, միջազգային պարտավորությունների համապատասխան, Հայաստանին սպառնալիքների վաղ հայտնաբերման մեխանիզմներ ու դրանց արձագանքելու կարողություններ են հարկավոր։ Իսկ լաբորատորիաները հետազոտական  են ու նպատակ ունեն լուծել այդ հարցը։

Հայկական կողմը նշել է նաև, որ լաբորատորիաները չեն կարող կրկնակի նշանակություն ունենալ, քանի որ երկիրը նաև կենսաբանական զենքի տարածման ռիսկերի նվազեցման պարտավորություն է ստանձնել։  Նման մեկնաբանություններ է արել Երևանում ԱՄՆ–ի դեսպանատունը։

Փորձագետները միանգամից կասկած հայտնեցին կրկնակի նշանակության վերաբերյալ, նրանց խոսքով, տեխնիկապես դա շատ հեշտ է:

Իսկ ամենակարևորը՝ ֆինանսավորման աղբյուրն է. գումարը գալիս է Պենտագոնից, այլ ոչ թե ամերիկյան առողջապահության նախարարությունից, որն, ի դեպ, ավելի տրամաբանական կլիներ։

Ռուսաստանի սահմաններին մոտ ու Ռուսաստանի բարեկամ երկրներում կինոլաբորատորիաների քանակի ավելացմանը չէր կարող Մոսկվայի մոտ անհանգստություն չառաջացնել։ Հրապարակումները և՛ ռուսական, և՛ հայկական լրատվամիջոցներում տարբեր էին. սկսած տագնապահար մտքերից ու ապոկալիպտիկ կանխատեսումներից, մինչև իրականությունը պարզելու իրական փորձերը։

Встреча президентов Армении и России Роберта Кочаряна и Владимира Путина (24 января 2007). Сочи - Sputnik Արմենիա
Առանց արմատական շրջադարձների. ինչո՞ւ Մոսկվան խաղադրույք չի անի Քոչարյանի վրա

Կարծիքների զանազանությունը տեղավորվում է հետևյալ շրջանակում` սկսած մռայլ դրույթներից այն մասին, որ Ռուսաստանի դեմ «կենսաբանական պատերազմը» սկսվել  դեռ 1940 թվականներից, երբ վարակը տարածում էր Կվանտունյան բանակում, մինչև հիմնավոր փաստարկներն այն մասին, որ ամերիկացիները կարևոր տեղեկություններ են հավաքում։ Քանի որ տարբեր ախտածին օրգանիզմներ են ուսումնասիրվում, որոշվում են դրանց դիմակայելու միջոցները։ Ուսումնասիրվում են գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունները։ Այդ ամենին գումարվում է խորհրդային ժամանակների արժեքավոր մշակումներն ու դա կարող է օգտագործվել կենսաբանական զենքի ստեղծման համար։

Հիմա այդ թեմայով վիճաբանություններում կարելի է վերջակետ դնել, համենայն դեպս` Հայաստանի մասով։ Կարելի է չկասկածել ռուսաստանյան մասնագետների պրոֆեսիոնալիզմի ու գիտական պաշարի մեջ, իսկ դա նշանակում է, որ պետք է սպասել եզրակացությունների` խուճապի չմատնվելով ու ավելորդ լավատեսությանը չտրվելով։

Հուսանք, որ երկու երկրներն անհանգստանալու կարիք չունեն։ Եթե Ռուսաստանը չի ուզում  իր սահմանի երկայնքով մեկ մանրէաբանական անկանխատեսելիություն ունենալ, մենք էլ չենք ուզում ապրել զորավարժարանում, որտեղ իրենց ժամին են սպասում կենսաբանական վարակները։

Լրահոս
0