00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:01
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Не верьте гениям
15:04
24 ր
Исторический ликбез
Человеческое, слишком человеческое
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանկը մերժել է պատգամավորին. «Ելքի» պատգամավորը բացահայտել է տոկոսների չարաշահման սխեման

© Sputnik / Asatur YesayantsДепутат Овик Агазарян на митинге к стодневке Никола Пашиняна на посту премьер-министра Армении (17 августа 2018). Еревaн
Депутат Овик Агазарян на митинге к стодневке Никола Пашиняна на посту премьер-министра Армении (17 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը խորհրդարանի ամբիոնից պատմեց, թե ինչպես է բանկից մերժում ստացել և բացահայտել հնարավոր հանցավոր մեխանիզմը։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Բանկը մերժել է ԱԺ պատգամավորին վարկ տալ։ Վարկ ստանալու իր անհաջող փորձի մասին այսօր խորհրդարանի ամբիոնից պատմեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հովիկ Աղազարյանը։

Полиция Армении - Sputnik Արմենիա
Ինչպես են մարդկանց խաբում վարկային միջնորդ կազմակերպությունները. նոր բացահայտում

«Ինտերնետում ես հայտարարություն գտա, որտեղ արագ կերպով առաջարկում էին վարկ տրամադրել։ Այդ կազմակերպությունում մի քանի րոպե քննարկելուց հետո հայտարարեցին, որ հաստատում են իմ վարկը` 500 000 դրամի չափով։ Ես շատ ոգևորվեցի։ Ինձ տեղյակ պահեցին, որ պետք է մոտենամ տնօրենին, նրա հետ ճշտեմ որոշ պայմաններ։ Տնօրենն ինձ ասաց, որ պայմանագիրը կնքվում է այսինչ բանկի հետ (պատահաբար համընկավ նույն բանկը), և ինձ տեղյակ պահեցին, որ միջնորդավճարը կազմում է 10%, պայմանագիրն էլ կնքվում է 3 տարով»,- պատմեց պատգամավորը` հավելելով, որ ստացվում է, որ 500 000 դրամ վարկից 150 000 դրամը պետք է վճարի միջնորդ կազմակերպությանը, իսկ իրեն մերժած բանկից վարկ ստանա ու 3 տարի շարունակ տոկոսադրույքներ վճարի։

«Սա մի աննորմալ իրավիճակ է։ Բայց քաղաքացիները ստիպված են լինում համաձայնել այս պայմաններին,- ասաց նա,- կարելի է ենթադրել, որ բանկն ինքն է ստեղծել այդ միջնորդ կազմակերպությունն ու իրականացնում է «ատկատի» գաղափարը` նման բարձր տոկոսներով»։

Աղազարյանի ելույթի առիթը ԿԲ խորհրդի անդամի թափուր տեղի համար Մարտին Գալստյանի թեկնածության քննարկումն էր։

Մինչ ելույթը Աղազարյանը նախ փորձեց ճշտել թեկնածուի կարծիքը Հայաստանում վարկերի տոկոսների ու վարկային միջնորդ կազմակերպությունների գործունեության ու մինչև 30%-ի հասնող միջնորդավճարների մասին։

Бассейн - Sputnik Արմենիա
Փող չունես, պարտքով լողա. ինչու են հայաստանցիները ջրային հաճույքի համար «մնում տոկոսի տակ»

Մարտիկ Գալստյանը հայտնեց, որ միջնորդ կազմակերպություններին բացասաբար է վերաբերվում։ Դրանք գործում են առանց ԿԲ-ից վարկային կազմակերպություններին տրվող լիցենզիայի, ուստի դրանց գործունեությունը նաև օրինականություն հաստատող կառույցների խնդիրն է։

Ինչ վերաբերում է բանկերի տրամադրած վարկերի տոկոսադրույքներին, ԿԲ խորհրդի անդամի թեկնածուի խոսքով, Հայաստանում դրանք ինտենսիվ նվազում են, և բացառված չէ, որ բանկերը զրկվեն իրենց շահույթից։

ԿԲ խորհրդի անդամի քվեարկությունը կանցկացվի սեպտեմբերի 11-ին, ժամը 11։00-ին, ԱԺ դահլիճին կից ճեմասրահում` փակ գաղտնի քվեարկությամբ։

Լրահոս
0