00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փող չունես, պարտքով լողա. ինչու են հայաստանցիները ջրային հաճույքի համար «մնում տոկոսի տակ»

© Sputnik / Антон Подгайко / Անցնել մեդիապահոցБассейн
Бассейн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում նոր վարկատեսակ է գործում. մեկ տարի լողավազանում անցկացնելու համար մարդիկ պատրաստ են կես միլիոն դրամ վարկ վերցնել։

Նելլի Դանիելյան, Sputnik.

Մինչ Հայաստանի նոր կառավարությունը «տոկոսի տակ մնացած» քաղաքացիներին ժամկետանց վարկերի տույժ-տուգանքներից ազատելու ուղիներ է փնտրում, բանկերն ու գործարարները քաղաքացիների համար նոր թակարդներ են լարում։

Տուրիստական շրջագայություն, հանգիստ, ֆիթնես, լողավազան ու նույնիսկ հարսանիք. այսօր Հայաստանում կարելի է վարկով իրականացնել այս ամենն ու ոչ միայն։ Գրեթե բոլոր բանկերում հատուկ վարկատեսակներ կան` սպորտային ու զբոսաշրջային։ Դրանք հիմնականում անունից բացի որևէ այլ բանով չեն տարբերվում հասարակ սպառողական վարկից։

Бумажник - Sputnik Արմենիա
Հայաստանում կներեն ֆիզիկական անձանց հարկերի ու վարկերի տույժ ու տուգանքները

Օրինակ` հայաստանյան խոշոր բանկերից մեկը նպատակային վարկեր է տրամադրում 100 հազարից 2 մլն դրամի սահմանում։ Տուրիզմի և սպորտային նպատակներով վարկերը տրամադրվում են տարեկան 17%-ով։

Մեկ այլ բանկում զբոսաշրջության, ապահովագրության, առողջապահության և այլ ոլորտների ծառայությունների համար մինչև 1.5 մլն դրամ վարկը տրամադրում է 18%-ով։

Բայց եթե մարզաառողջարանային համալիրներն աշխատում են կոնկրետ որևէ կոնկրետ բանկի հետ, վարկն իրենց ծառայություններից օգտվողներին բանկերը տրամադրում են առանց տոկոսադրույքի։

Երևանյան նման համալիրներից մեկում Sputnik Արմենիային հայտնեցին, որ ծառայությունների ամբողջական փաթեթը, որի մեջ ներառված է լողավազան, ֆիթնես, սաունա, 1 տարով բաժանորդագրվելու դեպքում կարժենա 520 000 դրամ։ Բայց քանի որ այս պահին համալիրում ամառային զեղչեր են գործում, նույն փաթեթը կարելի է ձեռք բերել 480 000-ով։

Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ համալիրի հետ աշխատող բանկից վարկ ստանալ կարելի է առանց կանխավճարի, 0% տոկոսադրույքով։ Այդ դեպքում, նրա հաշվարկով, հաճախորդը վարկի դիմաց ամսական կվճարի շուրջ 46 000 դրամ։

«Վարկը կարող եք ձևակերպել հենց մեզ մոտ` առանց բանկ հաճախելու, րոպեների ընթացքում։ Որևէ լրացուցիչ փաստաթղթի կարիք չկա, կարող եք մոտենալ միայն անձնագրով ու սոցիալական քարտով։ Հիմա իմ կողքի սեղանի մոտ նստած է բանկի ներկայացուցիչը, որը զբաղվում է վարկի ձևակերպմամբ, պատկերացրեք` այսօր 1 րոպե ազատ ժամանակ չի ունեցել։ Ցանկացողները շատ-շատ են»,- ասաց նա։

Վերջին տարիներին նման ծառայություններ մատուցող համալիրների թիվը Հայաստանում ու մասնավորապես մայրաքաղաքում արագորեն աճում է, և, բնականաբար, առաջանում է մրցակցության, հաճախորդներ ներգրավելու խնդիր ունեն։ Արդյունքում ծնվում են ֆինանսական գայթակղիչ առաջարկներ, կանխիկ դրամ չունեցողներն էլ չեն հապաղում «տոկոսի տակ մտնել»։

Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանի կարծիքով` պատճառն այն է, որ քաղաքացիները ոչ միշտ են ծանրութեթև անում վարկային պարտավորությունների հետագա հնարավոր բարդ հետևանքները։

«Նորաստեղծ այդ համալիրները այս ձևով են հաճախորդներ ներգրավում։ Նրանք, ըստ էության, ավելի շատ երաշխավորված շահույթներ են հետապնդում` ռիսկերի մի մասը փոխանցելով բանկերին։ Բանկերն էլ իրենց ներդրումները դիվերսիֆիկացնելու խնդիրներ ունեն։ Սա ևս ներդրումներ, շրջանառություն ապահովելու ձև է»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մարգարյանը։

Совещание премьер-министра Никола Пашиняна с представителями банковского сектора Армении (3 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բանկերը կզիջեն մինչև 2018 թվականի հունիսի 1-ը կուտակված գյուղվարկերի տույժ-տուգանքները

Ընդ որում, տնտեսագետը չբացառեց, որ մարզաառողջարանային համալիրների ու բանկերի սեփականատերերը նույն մարդիկ են, որոնք նման առաջարկներով միաժամանակ խթանում են իրենց երկու բիզնեսները։

Ինչ վերաբերում է հարկային բեռի տակ մտնող քաղաքացիներին, տնտեսագետի դիտարկմամբ, խնդիրն ինչպես ֆինանսական գրագիտության, այնպես էլ սոցիալ-տնտեսական է։

«Եթե մարդիկ վստահ են, որ ապագայում գումար ստանալու հնարավորություն ունեն, կարող են դիմել վարկային օժանդակության։ Բայց եթե մարդը գործազուրկ է և գնում է այսպիսի քայլի, վաղ թե ուշ ստիպված է զրկվել իր գրավադրված գույքից, միջոց»,- ասաց Մարգարյանը։

Նշենք, որ Ատոմ Մարգարյանի փոխանցած տվյալներով, այսօր հայաստանյան բանկերում 1 մլն վարկ կա տեղաբաշխված, որոնց ընդհանուր գումարը կազմում է 2.5 տրիլիոն դրամ, ինչը հավասար է Հայաստանի ՀՆԱ-ի 45%-ին։

Հ.Գ. Եթե այնուամենայնիվ կորոշեք լողալ կամ մարզվել վարկով, հարկ է իմանաք, որ կոնկրետ ժամանակով կնքված պայմանագրի ժամկետը որոշ մարզահամալիրներում սպառվելու է ժամկետը լրանալուն պես, եթե անգամ դուք չեք հասցրել սպառել ձեր աբոնեմենտին փոխանցված ամբողջ գումարը։ Փոխարենը դուք կարող եք պայմանագրի գումարը սպառել մի քանի օրում, եթե կցանկանաք ամբողջ օրն անցկացնել համալիրում ու շռայլորեն օգտվել ձեր պայմանագրում ներառված բոլոր հաճույքներից։ Այս խնդրից խուսափելու համար որոշ համալիրներ «սառեցնում են» քարտերը, մնում է` քարտատերերն այդ մասին իմանան։

Լրահոս
0