ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքում այսօր պտտահողմ են նկատել:
Ինչպես հաղորդում է Գագիկ Սուրենյանը՝ այն բավական ցայտուն է արտահայտված եղել:
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը լուսանկարներ է տեղադրել ֆեյսբուքի իր էջում:
Լուսանկարների հեղինակ Մնացական Հարությունյանը գրառման մեկնաբանություններում տեղեկացնում է, որ ամպերն ու պտտահողմն արդեն ցրվել են: