ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 9-ին անձրև կտեղա։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։ Հաղորդագրության մեջ նշված է, որ այսօր ցերեկային ժամերին տեղումներ կգրանցվեն Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում և Սյունիքում։
Անձրևը կուղեկցվի ամպրոպով, և այդ ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել վայրկյանում 15-20 մետրի։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Անձրևից չի խուսափի նաև Արցախը, որտեղ այսօր ցերեկային ժամերին 23-28 աստիճան տաքություն կգրանցվի։
Երևանում առաջիկա օրերին տեղումներ չեն լինի։
Այսօր` սեպտեմբերի 9-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 30-32, գիշերային ժամերին` 16-18 աստիճան տաքություն։