ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Օդերևութաբաններն այսօր երեկոյան կանխատեսում են տեղումներ հանրապետության զգալի մասում:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Այսօր օդի ջերմաստիճանը Երևանում ցերեկային ժամերին կհասնի առավելագույնը +33 աստիճանի, գիշերը կիջնի մինչև +17:
Երեկոյան մայրաքաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: