00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հո» անելու հայկական սարքն արտահանում են Ռուսաստան և Եվրոպա

© Sputnik / Aram GareginyanАлкотестер армянского производства "Динго Е-200"
Алкотестер армянского производства Динго Е-200 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում հավաքված ալկոթեստերներն օգտագործվում են նաև Հայաստանում` գործարանների անցակետերում։ Իսկ Ռուսաստանում դրանք ներառել են չափումների միջոցների պետռեեստրի մեջ։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Կանգնեցնելով գինովցած վարորդներին` Հայաստանի ոստիկաններն արդեն չեն պահանջում «հո անել» ափի մեջ կամ վկայականում։

Прототип армянского робота Робин компании Expper - Sputnik Արմենիա
Ֆանտաստիկան իրականություն է դառնում. Հայաստանում գերհզոր ռոբոտ են ստեղծել

Նրանց պարզում են ալկոթեստեր, բայց՝ արտասահմանյան արտադրության։ Թեև դրանց հայկական տարբերակներն արդեն կան։ Ընդ որում՝ այդ ալկոթեստերներն արդեն արտահանվում են թե՛ Եվրասիական, թե՛ Եվրոպական միություն։

Արտադրության համար բաղադրիչների հիմնական մասը ներկրվում է արտասահմանից։

«Բայց ծրագրային ապահովումն ինքներս ենք անում։ Ինքներս ենք հավաքում, կատարում  կարգաբերում և ստուգաչափում, որն անհրաժեշտ է ցանկացած չափիչ սարքերի համար», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Arides ընկերության պրոդուկտ մենեջեր Աշոտ Մարգարյանը։

Роботы-сумоисты - Sputnik Արմենիա
Հրաշք սումոն Ճապոնիայում. ինչպես են ծաղկամանն ու օդափոխիչը պայքարում իրար դեմ

Ընկերության սարքերն արդեն գործում են Հայաստանում: Օգտագործվում են գինու և կոնյակի խոշոր գործարաններում։ Թեև այստեղ աշխատողներին խստորեն են ընտրում և նրանք աջ ու ձախ չեն կոնծում։ Բայց, ինչպես ասում են, «շառից փորձանքից հեռու»։ Դրանք տեղադրված են նաև հանքավայրերի անցակետերի մոտ։ Խմել սիրողներն այստեղ ընդհանրապես անելիք չունեն, հատկապես՝ էքսկավատորի կամ բուլդոզերի ղեկին։

«Մենք արտադրանքն արտահանում ենք Եվրասիական միության երկրներ` Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, ինչպես նաև Եվրոպական միության` Բելգիա և Բուլղարիա։ Պատրաստվում ենք մուտք գործել նաև այլ շուկաներ»,– հավելեց Մարգարյանը։

Ռուսաստանում ընկերությունը մասնակցում է պետական մրցույթների տեղի արտադրողների հետ հավասար պայմաններով։

Озонатор - Sputnik Արմենիա
«Իսկ առաջինը Երևանում է, հա՞». ի՞նչ է անում հայ ֆիզիկոս ուսանողների նոու–հաուն ջրի հետ

«Մեր սարքերից մի քանիսը ներառված են ՌԴ չափումների միջոցների պետական ռեեստրում», – նշեց ընկերության ներկայացուցիչը։

Ընկերությունում աշխատում է մոտ 40 մարդ։ Գրասենյակում նրանք են, ովքեր ավելի երիտասարդ են։ Իսկ հավաքման մեջ ներգրավված են փորձառու մասնագետներ։

Նշենք, որ ընկերությունը գործունեություն է ծավալում «Ալյանս» ազատ տնտեսական գոտում, որը հաստատվել է Հայաստանի կառավարության կողմից։ Այստեղ աշխատող ընկերություններն ազատվում են գրեթե բոլոր հարկերից։

Լրահոս
0