00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իսկ առաջինը Երևանում է, հա՞». ի՞նչ է անում հայ ֆիզիկոս ուսանողների նոու–հաուն ջրի հետ

© Photo : Facebook/ PPTОзонатор
Озонатор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օզոնը սպանում է ջրում առկա բակտերիաները, բայց հանքային աղերին «ձեռք չի տալիս»։ Հայ ֆիզիկոս ուսանողների նոու–հաուն նաև ավելի քիչ ծախս է պահանջում։

Արամ Գարեգինյան, Sputnik

Երևանցի ֆիզիկոս ուսանողները կատարելագործել են օդի և ջրի օզոնային զտման իրենց մոդելը։

Работа на предприятии Рафэлгриг - Sputnik Արմենիա
Ո՞ր «հայկական ուժն» է աշխատեցնում ռուսական ավտոմեքենաները

Տեխնոլոգիայի հեղինակները Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներն են` Ռազմիկ Արամյանը, Վաղարշակ Հակոբյանը և Գոհար Հովհաննիսյանը։ Նրանք առաջին մոդելը ներկայացրել են 2017թ-ի հուլիսին Սևանա լճի ափին կայացած ստարտափերի ամառային ճամբարում (Sevan Startup Summit)։ Բայց այդքանով չեն բավարարվել և սկսել են նոր ուժով պայքարել միկրոբների դեմ։ Օզոնը գրեթե նույն թթվածինն է, պարզապես մոլեկուլում ոչ թե երկու ատոմ է, այլ երեք։ Ուստի օզոնի թթվեցման ընդունակություններն ավելի ուժեղ են։ Իսկ բակտերիաների համար դա հավասարազոր է մահվան։

Ուսանողների նոու-հաուն օզոնի սինթեզի շահավետ մեթոդ է։ Նույնանման հզորության դեպքում նրանց սարքի գինն ավելի ցածր կլինի։

Հայրի՜կ, քո որդին արդեն ինչ-որ բան անել գիտի

Ցանկացած հայր այդ նորությունը լսելիս գերմարդուց ուժեղ է դառնում և երեխայից ավելի շատ ուրախանում (ճի՞շտ է, հայրիկ)։ Այդ ուրախությունը միավորում է մոլորակի բոլոր հայրիկներին, լինեն նրանք դերասաններ, ֆիզիկոսներ, թե անասնաբույծներ։

Վաղարշակի հայրը, ամենայն հավանականությամբ, իրեն գերմարդուց ուժեղ է զգացել, երբ ուսանող որդին ընկերների հետ Երևանից գնացել է հայրենի Արժիս գյուղ, որը գտնվում է լեռներում` Որոտան գետի ափին։

Салют в честь праздника Эребуни-Ереван 2799 - Sputnik Արմենիա
May I help you? Ինչո՞վ հայ ուսանողները կօգնեն զբոսաշրջիկներին Երևանի տոնակատարությանը

Վաղարշակն ընկերներին տարել է իրենց գյուղի անասնագոմ, որտեղ նրանք փակվել են, իսկ երկու ժամ հետո դուրս են եկել… բացարձակ մաքուր։

«Դա անասնագոմ չէ, այլ ավելի շուտ փարախ։ Այնտեղ ո՛չ օդափոխություն կա, ո՛չ ավտոմատ զտում։ Հասկանալի է, որ թե՛ ամռանը, թե՛ ձմռանը աղտոտման մակարդակը բարձր է։ Շոգ եղանակին թափոններն ավելի արագ են փտում, իսկ ձմռանն օդափոխություն չկա։ Բոլոր ճեղքերը փակում են, որպեսզի կովերը չմրսեն», — բացատրում է Վաղարշակը։

Երկու ժամ հետո 70 քմ տարածքով գոմում բակտերիաները գրեթե ամբողջությամբ ոչնչացել են, իսկ հոտն անհետացել է։

Նույն ձմռանը սարքը փորձարկել են Երևանի բազմահարկ շենքերից մեկի սովորական բնակարանում։ Ի դեպ, շատ տեղին է եղել, որովհետև ընտանիքի հայրը գրիպով հիվանդ է եղել։ Իսկ մայրը բուժել է նրան և փորձել չվարակել երեխաներին։ Քանի որ սովորական բնակարանում սովորական ընտանիք է ապրում, ապա նրանք չեն կարողացել հաճախ օդափոխել սենյակները։ Չէ՞ որ կրկին ջեռուցելու հարց կծագեր։ Թեև ձմեռը Երևանում տաք էր, բայց ոչ բոլորը կարող էին գազի դիմաց բարձր վարձ տալ։ Սարքը տեղադրել են բնակարանում, և ձմռան ընթացքում տանն արդեն ոչ ոք չի հիվանդացել։

Օզոնային «Օթելլո»

Օզոնը հեշտությամբ սպանում է բակտերիաներին, բայց ինչ-որ սահմաններից բարձր այն կարող է վտանգավոր լինել։ Ուստի արտասահմանում թույլ են տալիս օգտագործել միայն այն օզոնատորները, որոնք թույլ չեն տալիս գերազանցել խտությունը։

Лаборатория роботики Армат в комнате СМАРТ в школе села Кариндж - Sputnik Արմենիա
Թրամփը հայկական դրամի վրա. հայ դպրոցականների հավելվածն առցանց խանութներում կհայտնվի

Բայց եթե չափավոր օգտագործեն այն, ապա կենդանիների և մարդկանց համար գրեթե անվնաս է, քանի որ արագ է քայքայվում։ 20-30 րոպեում մի մասը տրոհվում է` որպես սովորական թթվածին։ Բակտերիաներին խեղդեցիր, գործդ արեցիր և գնացիր։ Ինչպես վենետիկյան մավրը։

«Եթե օդափոխում եք սենյակը, ապա կարելի է, օրինակ, դուրս գալ զբոսնելու, իսկ երբ վերադառնաք տուն, անջատեք սարքը։ Մինչև ձեր գալը դրանից միայն թույլ հոտ կմնա` ինչպես ամպրոպով անձրևից հետո», — ասում է Ռազմիկ Արամյանը։

Նույն պատճառով օզոնացված ջուրը կարելի է խմել` չվախենալով աղիքների դիսբակտերիոզից։

«Արևմուտքում օզոնատորները լայնորեն օգտագործում են օդի և ջրի համար։ Ամեն դեպքում ստիպված են լինում մի քիչ քլոր ավելացնել, որովհետև օզոնային զտումը, ինչպես մենք արդեն ասացինք, ժամանակային առումով սահմանափակ է։ Բայց նման մաքրումից հետո քլորի մեկ քառորդը բավական է», — ավելացնում է Գոհար Հովհաննիսյանը։

«Իսկ առաջինը Երևանում է, հա՞»։ Հա՛

Օզոնը սպանում է բակտերիաները, բայց չի քայքայում ջրում առկա հանքանյութերը։ Իսկ հայկական ջուրը հայտնի է հենց դրանցով։ Եվ ոչ միայն հանքային, այլ նաև սովորական, որը «հոսում է, երբ բացում ես ծորակը»։ Այդ միացությունների պատճառով է, որ մեր ջուրն ունի այն հաճելի համը, որը զարմացնում է արտասահմանցիներին։

Акция протеста армянских студентов у здания Национального собрания РА - Sputnik Արմենիա
Բուհական նոր համակարգ հայկական ինքնասիրության դե՞մ. բացատրում է նախարարը

«Օզոնատորը ոչնչացնում է բակտերիաները, իսկ հանքային աղերին ձեռք չի տալիս։ Այսինքն, վնասակարը գնում է, օգտակարը` մնում», — վստահ են տղաները։

Նրանք կշարունակեն կատարելագործել սարքը։ Պետք է բարելավել դիֆուզիան, այսինքն ջրում օզոնի տարածումը, որպեսզի մաքրումն ավելի արդյունավետ լինի։

Նրանց աշխատանքով արդեն հետաքրքրվում են մի քանի ընկերություններ։ Տղաներն ուզում են դուրս գալ ոչ միայն տեղի շուկա, այլ նաև արտասահմանյան։ Դրա համար նրանք հույս ունեն գումար կուտակել իրենց սարքի միջազգային հավաստագրման համար։

Լրահոս
0