00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆանտաստիկան իրականություն է դառնում. Հայաստանում գերհզոր ռոբոտ են ստեղծել

© Photo : provided by expperПрототип армянского робота "Робин" компании Expper
Прототип армянского робота Робин компании Expper - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռոբին անունով ռոբոտը կարողանում է տարբերակել մարդու հույզերը, խոսքերն ու նույնիսկ համատեքստը։ Լաբորատոր նախատիպն արդեն հավաքել ու փորձարկել են։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik, Արամ Գարեգինյան. Հայկական Expper ստարտափը հույզերը տարբերակող ռոբոտի մոդել է պատրաստում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ընկերության ղեկավար Կարեն Խաչիկյանը հայտնեց, որ ընկերությունն արդեն լաբորատոր նախատիպ է ստեղծել ու փորձարկել։ Նոր «երեխայի» անունը Ռոբին են դրել։ Նրա առաքելությունը բանկերի, խանութների ու սպասարկման այլ կետերի հաճախորդներ հետ զրուցելն է։

Лаборатория роботики Армат в комнате СМАРТ в школе села Кариндж - Sputnik Արմենիա
Հայաստանի հեռավոր մարզերի երեխաները համաշխարհային մրցույթում կներկայացնեն իրենց ռոբոտին

Ռոբինը կարող է տեղաշարժվել ու խոսքը հասկանալ։ Իհարկե, աշխարհում դա նորություն չէ։ Սակայն Ռոբինը կարողանում է նաև հույզերը տարբերակել։ Այսինքն` եթե մենք բանկից դուրս գալիս «շնորհակալություն» ասենք, բայց մռայլվենք, Ռոբինն ամեն ինչ կհասկանա ու բանկի անձնակազմին կահազանգի, որ հաճախորդը դժգոհ է։

Ռոբինը կարողանում է դա անել 3d տեսախցիկների, ուլտրակարմիր լազերի ու դեմքերի և դրանց արտահայտությունների տարբերակման բարդ համակարգի շնորհիվ, որը մշակել են Expper–ում։

Ճիշտ է` աշխարհում այդպիսի ռոբոտներ արդեն կան։ Սակայն դրանք երեք-չորս անգամ ավելի թանկ արժեն։ Հայկական մոդելը մոտ 7 հազար դոլար է արժենալու, իսկ արտասահմանյանները ավելի քան քսան արժեն, եթե դա խոսքն ու հույզերը տարբերակող ռոբոտներ են։

Ռոբինը կարողանում է նաև այլ պարզ բաներ անել, օրինակ` հիշել հաճախորդների դեմքերն ու նրանց պատմությունները։ Դրա շնորհիվ նա կարողանա ոչ միայն ասել «Բարև ձեզ», այլ «Բարև ձեզ, Հովհաննես (Գրիգոր, Անահիտ և այլն)։ Երկու ամիս առաջ դուք եկել էիք միջցանցային զանգերի համար սակագնային պլանի հետևից։ Հիմա մենք կարող ենք մեկ այլ բան առաջարկել…»։

Ռոբոտն իր սեփական ձայնն ունի, այլ ոչ թե նախապես ձայնագրած բառեր (ինչպես ինքնապատասխանիչի դեպքում)։ Հայ մասնագետները ավելացրել են նաև արհեստական բանականության ծրագրերի իրենց սեփական փաթեթը։ Ռոբոտին սովորեցրել են հարցերը հասկանալ, ընդ որում` ոչ միայն առանձին բառերը, այլև խոսքի համատեքստը (ինչը, բնականաբար, ավելի դժվար է)։

Արդյունքում, ռոբոտի պատասխանները հնչելու են ոչ թե որպես նախապես պատրաստած պատասխաններ, այլ «սրտանց» են լինելու, թեև սիրտն այդ էլեկտրոնային է։ Իհարկե, ռոբոտը չի կարող փոխարինել մարդուն, սակայն այն հետաքրքիր նորույթ է, իսկ երբեմն` օգտակար։ Եվ, իհարկե, ուշագրավ։

Выставка оборонных технологий ArmHiTec 2018 в Ереване оружие - Sputnik Արմենիա
Ֆրանսիացիները Հայաստանում հակաահաբեկիչ ռոբոտ են ներկայացրել

Աշխարհում դա լավ են հասկանում։ Ռոբոտատեխնիկայի միջազգային ֆեդերացիայի (International Federation of Robotics) տվյալներով` 2025 թվականին ծառայողական ռոբոտների շուկան գրեթե 37 միլիարդ դոլար է կազմելու։ Ու խոսքը միայն ծառայողական ռոբոտների մասին է, չհաշված արտադրողականներին, ժամանցայիններին և այլն։

«Այս շուկան մեծ է։ Եվ դա ոչ միայն մենք ենք հասկանում։ Այդ պատճառով ոչ մի օր չպետք է կորցնենք», – ասում է Կարենը։

Մշակողներն ուզում են աշխատել Եվրոպայի ու ԱՄՆ–ի շուկաներում, սակայն բանակցում են նաև հայաստանցի հաճախորդների հետ։

«Իսկ եթե պատվերներն ավելանան, մենք կփորձենք հենց այստեղ ամբողջական արտադրություն բացել։ Մենք շատ ենք ձգտում մասեր արտադրել»,- հավելեց նա։

Լուսանկարում ռոբոտի մասերից մեկն է պատկերված։ Դրա էլեկտրոնային բաղադրիչները մոնտաժել է ընկերության տեխնիկական տնօրեն Հայկ Խորասաջյանը։ Մասնիկը գործարանային տեսք ունի, սակայն ձեռքով է հավաքած։

Այսպիսով` Ազիմովի ու Սայմակի գրքերում խոսել իմացող ռոբոտներն իրականություն են դառնում։ Ընդ որում` հայ ինժեներները համոզված են, որ դրանք ոչ թե փոխարինում են մարդկանց, այլև օգնում են մեզ։

© Photo : provided by expperExpper. հայկական ռոբոտաստեղծ ընկերություն
Expper. հայկական ռոբոտաստեղծ ընկերություն - Sputnik Արմենիա
1/3
Expper. հայկական ռոբոտաստեղծ ընկերություն
© Photo : provided by expperExpper. հայկական ռոբոտի մասերից
Expper. հայկական ռոբոտի մասերից - Sputnik Արմենիա
2/3
Expper. հայկական ռոբոտի մասերից
© Sputnik / Aram GareginyanExpper. հայկական ռոբոտի մասերից
Expper. հայկական ռոբոտի մասերից - Sputnik Արմենիա
3/3
Expper. հայկական ռոբոտի մասերից
1/3
Expper. հայկական ռոբոտաստեղծ ընկերություն
2/3
Expper. հայկական ռոբոտի մասերից
3/3
Expper. հայկական ռոբոտի մասերից
Լրահոս
0